Ստացված հարկային հաշիվներ

Ուղղորդիչ:  e-Invoicing > Օնլայն աշխատանք (ուղիղ կապ) > Հարկային հաշիվներ >

Ստացված հարկային հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ստացված հարկային հաշիվներ հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Ստացված հարկային հաշիվները` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:

Ստացված հարկային հաշիվները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

 

e-Invoicing.WriteOutTaxInvoices 1

 

Ստացված հարկային հաշիվները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

 

e-Invoicing.ReceivedTaxInvoices 2

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Ստացված հարկային հաշիվները, որոնց դուրս գրման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում:

Մատակարարման ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Ստացված հարկային հաշիվները, որոնց մատակարարման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում:

Ծրագրի տեսակ

Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել ծրագրի տեսակը` 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 2. e-Invoicing (ուղիղ կապ):

Գնորդի ՀՎՀՀ

Նշվում է Գնորդի ՀՎՀՀ-ն: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք ստացվել են տվյալ գնորդից:

Գնորդի անվանում

Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք ստացվել են տվյալ գնորդից:

Սերիա և համար

Նշվում է ստացված հարկային հաշվի սերիան և համարը:

 

Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.

Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Ստացված հարկային հաշիվը:

Ստացված հաշիվների ներմուծում. հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) ստացված հարկային հաշիվները կներմուծվեն ՀԾ-Առևտուր համակարգ: