Դուրս գրված հարկային հաշիվներ հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Դուրս գրված հարկային հաշիվները` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:
Դուրս գրված հարկային հաշիվները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

Դուրս գրված Հարկային հաշիվները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Դուրս գրված հարկային հաշիվները, որոնց դուրս գրման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում: |
Մատակարարման ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Դուրս գրված հարկային հաշիվները, որոնց մատակարարման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում: |
Ծրագրի տեսակ |
Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել ծրագրի տեսակը` 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 2. e-Invoicing (ուղիղ կապ): |
Գնորդի ՀՎՀՀ |
Նշվում է Գնորդի ՀՎՀՀ-ն: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Գնորդի անվանում |
Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Սերիա և համար |
Նշվում է Դուրս գրված հարկային հաշվի սերիան և համարը: |
Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.
•Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Դուրս գրված հարկային հաշիվը:
•Սերիա-համարների վերագրում. հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերին: