Սևագիր հարկային հաշիվներ հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Սևագիր հարկային հաշիվները` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:
Սևագիր հարկային հաշիվները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

Սևագիր հարկային հաշիվները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Սևագիր հարկային հաշիվները, որոնց դուրս գրման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում: |
Մատակարարման ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Սևագիր հարկային հաշիվները, որոնց մատակարարման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում: |
Ծրագրի տեսակ |
Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել ծրագրի տեսակը` 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 2. e-Invoicing (ուղիղ կապ): |
Գնորդի ՀՎՀՀ |
Նշվում է Գնորդի ՀՎՀՀ-ն: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Գնորդի անվանում |
Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հարկային հաշիվները, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին: |
Ընթացիկ տողի կոնտեքսային ցանկի Դիտել հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Սևագիր հարկային հաշիվը: