Point Mobile PM68 մոդելի գույքագրման տերմինալների վրա ՀԾ-Առևտուր Մոբայլ հավելվածի կարգավորումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
•Գույքագրման տերմինալում տեղադրել ՀԾ-Առևտուր Մոբայլ հավելվածը: Բացել հավելվածը և մուտք գործել Աշխատանքային ռեժիմով: Բացել Ավելին բաժինը և անցնել Սարքերի կարգավորումներ: Ակտիվացնել Օգտագործել ներկառուցված սկաներ դրույթը:

•Տերմինալի մեջ փնտրել ScanSettings-ը։

• Basic էջում ակտիվացնել On և Enable single scan նշիչները:

• Wedge mode բաժնում Result type ընտրել Custom Intent։


•Պատճենել Intent Action, Intent category դաշտերի արժեքները և տեղադրել հավելվածի համանուն դաշտերում։ Պատճենել Extra decode string value(String) դաշտի արժեքը լրացնել հավելվածի Intent extra barcode string դաշտում։




•ScanSettings-ից բացել Symbologies: Ակտիվացնել CODE128, CODE39, CODE93, DATAMATRIX, EAN8, EAN13, QR CODE, UPC A, UPC E, GS1 128(EAN128), USPSS 4CB ֆորմատները։




•Պահպանել կարգավորումները և վերագործարկել ՀԾ-Առևտուր հավելվածը: