GSense մոդելի գույքագրման տերմինալների վրա ՀԾ-Առևտուր Մոբայլ հավելվածի կարգավորումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
•Գույքագրման տերմինալում տեղադրել ՀԾ-Առևտուր Մոբայլ հավելվածը: Բացել հավելվածը և մուտք գործել Աշխատանքային ռեժիմով: Բացել Ավելին բաժինը և անցնել Սարքերի կարգավորումներ: Ակտիվացնել Օգտագործել ներկառուցված սկաներ դրույթը:

•Տերմինալի մեջ փնտրել Settings-ը:

•Scanner էջից միացնել` On:


•Scanner էջում Decode Mode ընտրել Fill And Intent: Պատճենել Broadcast Intent Action դաշտի արժեքը և տեղադրել հավելվածի Intent Action դաշտում։

•Պատճենել Broadcast Intent String Extra դաշտը, լրացնել հավելվածի Intent extra barcode string դաշտում։

•Intent category դաշտը այս մոդելի համար դատարկ է մնում։ Barcode end character-ը պետք է լինի None։

•Այնուհետև Label Formatting էջում Prefix-ի և Suffix-ի առկայության դեպքում պատճենել դրանք և լրացնել ՀԾ-Առևտուր հավելվածում:


•Պահպանել կարգավորումները և վերագործարկել ՀԾ-Առևտուր հավելվածը: