Netum մոդելի գույքագրման տերմինալների վրա ՀԾ-Առևտուր Մոբայլ հավելվածի տեղադրման և կարգավորումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
•Գույքագրման տերմինալում տեղադրել ՀԾ-Առևտուր Մոբայլ հավելվածը: Բացել հավելվածը և մուտք գործել Աշխատանքային ռեժիմով: Բացել Ավելին բաժինը և անցնել Սարքերի կարգավորումներ: Ակտիվացնել Օգտագործել ներկառուցված սկաներ դրույթը:

•Տերմինալի մեջ փնտրել ScanSettings-ը։

•Settings էջից մուտք գործել Barcode Send Mode:

• Broadcast Settings բաժնից պատճենել Broadcast action դաշտի արժեքը և տեղադրել հավելվածի Intent action դաշտում։

•Այնուհետև պատճենել Broadcast extra barcode string output-ի արժեքը, լրացնել Intent extra barcode string դաշտում:

• Broadcast category output-ի պատճենված արժեքը անհրաժեշտ է լրացնել Intent category դաշտում։


•Այնուհետև Formatting էջում Prefix-ի և Suffix-ի առկայության դեպքում պատճենել դրանք և լրացնել ՀԾ-Առևտուր հավելվածում:


•Պահպանել կարգավորումները և վերագործարկել ՀԾ-Առևտուր հավելվածը: