API հասանելիություն (բանալիներ և գաղտնի կոդեր)

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Օնլայն խանութի մնացորդներ >

API հասանելիություն (բանալիներ և գաղտնի կոդեր)

Previous pageReturn to chapter overviewNext page

Արտաքին ծրագերի հետ համակցման համար անհրաժեշտ է API հասանելիություն բաժնում ավելացնել բանալի: Դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Արտաքին ծրագրի անվանում

Լրացվում է այն արտաքին ծրագրի անվանումը, որի հետ պետք է համակցվի համակարգը, օրինակ buy.am:

API գաղտնի կոդ

Դաշտը կարելի է լրացնել ձեռքով կամ ավտոմատ` Գեներացնել նոր գաղտնի կոդ կոճակը սեղմելով:

Վավեր է սկսած

Լրացվում է արտաքին ծրագրի հետ համակցման սկիզբը:

Վավեր է մինչև

Լրացվում է արտաքին ծրագրի հետ համակցման ավարտը:

Ակտիվ է

Արտաքին ծրագրի հետ համակցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նշել դրոշակը:

Մնացորդները կարդալու իրավասություն

Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները.

0- Չտրամադրել նշված լինելու դեպքում Արտաքին ծրագրին տվյալներ չեն տրամադրվի:

1- Տրամադրել առկա է/առկա չէ տարբերակով նշված լինելու դեպքում Արտաքին ծրագրում մնացորդ ունեցող ապրանքները կցուցադրվեն Առկա է նշումով, հակառակ դեպքում` Առկա չէ:

2- Տրամադրել իրական մնացորդները նշված լինելու դեպքում Արտաքին ծրագրում կցուցադրվի ապրանքի քանակային մնացորդը, այդ թվում զրոյական մնացորդը:

note Նշում: Բացասական մնացորդ ունեցող ապրանքները արտաքին ծրագրում հրապարակման ենթակա չեն:

Բանալին ավելացնելուց հետո անհրաժեշտ է խմբագրել տողը և Արտաքին ծրագրի ID, API գաղտնի կոդ դաշտերի տվյալները ուղարկել արտաքին ծրագրին: