Առցանց լիցենզիաներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Առցանց լիցենզիաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործվում է ամպային տարբերակով աշխատելու ժամանակ: Համակարգը ցույց է տալիս լիցենզիաների հետ կապված բոլոր ակտիվ կատարվող պրոցեսները:  Մատյանի սյուները պարունակում են հետևյալ դաշտերի տվյալները.

 

Դաշտ

Նշանակություն

Լիցենզիա

Օգտագործողին հասանելի լիցենզիայի ունիկալ համարը:

Կայան

Նշվում է այն համակարգչի անվանումը, որից հաստատվել է միացում տվյալ լիցենզիային:

Գրանցված ծրագրերի քանակը

Նշվում է տվյալ լիցենզիայով գրանցված ծրագրերի քանակը:

Վերջին թարմացման ամսաթիվ

Նշվում է այն ամսաթիվը, երբ վերջին անգամ կատարվել է հաշվետվության տվյալների թարմացում:

IP հասցե

Նշվում է այն համակարգչի IP հասցեն, որից հաստատվել է միացում տվյալ լիցենզիային:

Լրացուցիչ տեղեկություն

Նշվում է միացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:

Ընթացիկ տողին վերաբերվող գործողություններն են.

Հեռացնել. Հրամանի միջոցով միացումը փակվում է:

Դիտել լիցենզիաին կցված ծրագրերը. Ցուցադրվում են ընթացիկ տողի լիցենզիային կցված ծրագրերը:

 

Ընթացիկ տողի լիցենզիային կցված ծրագրերը հաշվետվությունն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պրոցեսի ID

Նշվում է ակտիվ պրոցեսի նույնացուցիչը:

Տվյալների պահոց

Նշվում է տվյալների պահոցը, որի հետ աշխատում է լիցենզիային միացած օգտագործողը:

Օգտագործող

Տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի անվանումն է:

Վերջին թարմացման ամսաթիվ

Նշվում է այն ամսաթիվը, երբ վերջին անգամ կատարվել է  հաշվետվության տվյալների թարմացում:

Սերվեր

Նշվում են սերվեր համակարգչի տվյալները:

Տարբերակ

Նշվում է համակարգի տարբերակը: