Միացումներ տվյալների պահոցին

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Միացումներ տվյալների պահոցին

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործվում է ցանցային տարբերակով աշխատելու ժամանակ: Համակարգը ցույց է տալիս տվյալների պահոցի հետ առկա բոլոր ակտիվ կատարվող պրոցեսները: 

Թղթապանակի տողի Կայան դաշտը ցույց է տալիս այն համակարգչի անվանումը, որից հաստատվել է միացում տվյալների պահոցի հետ:

Օգտագործող դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի անվանումն է: Օգտագործողի անուն դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի նկարագրությունն է: 

Պատուհան և Գործողություն դաշտերում մանրամասնեցվում են, թե որ պատուհանում ինչ գործողություն է կատարվում: 

Աշխատանքի սկիզբ դաշտում լրացված է միացման հաստատման ժամանակը, իսկ Վերջին հրաման դաշտում` տվյալ միացման շրջանակում կատարված վերջին SQL հրամանի ժամանակաը: 

Միացման համար դաշտը տվյալ միացման ունիկալ համարն է:  

Վիճակ դաշտում նշվում է, թե արդյոք այս միացման կողմից զբաղեցվում է այլ ռեսուրս կամ այս միացման ռեսուրսը զբաղեցված է այլ միացման կողմից, թե ոչ:

 

Թղթապանակի կոնտեքստային ցանկից կարելի է հեռացնել օգտագործողի միացումը տվյալների պահոցի հետ, ինչպես նաև կանչել տվյալ պահոցում աշխատող օգտագործողների Աշխատանքային ժամանակահատված հաշվետվությունը, որտեղ արտացոլվում են ՕգտագործողըՕգտագործողի նկարագրությունըժամանակահատվածի սկիզբն ու վերջը։