Տվյալների պահոցներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Տվյալների պահոցներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Լոկալ տարբերակ

Ամպային տարբերակ

 

Լոկալ տարբերակ

 

Համակարգը Ձեր բոլոր տվյալները պահում է տվյալների պահոցում (ՏՊ): Տվյալների պահոցներ թղթապանակում երևում են համակարգին հասանելի բոլոր ՏՊ-ները: Թղթապանակի տողերից բացվում է կոնտեքստային ցանկ, որը բաղկացած է Ավելացնել, Խմբագրել, Հեռացնել, Պատճենել, Վերականգնել, Համակարգային տվյալներ և Ինդեքսավորել հրամաններից:

 

AdminTools_Databases

 

Յուրաքանչյուր նոր ավելացվող ՏՊ-ի համար որոշվում է նաև այդ ՏՊ-ի յուրաքանչյուր ենթահամակարգի օգտագործողների ցանկը: ՏՊ-ի ենթահամակարգերը օգտագործելու իրավասությունը տրվում է` համապատասխան սյուների դրոշակները նշելով:

ՏՊ-ն խմբագրելիս կարելի է փոխել մեկնաբանությունը և օգտագործողների իրավասությունները: 

Պատճենել հրամանով կարելի է ստեղծել ՏՊ-ի պատճենը: Նոր պատճենի անունը չպետք է համընկնի արդեն գոյություն ունեցող ՏՊ-ների անուններից որևէ հետ:

Վերականգնել հրամանով կարելի է համակարգչում, ցանցում կամ արտաքին կրիչում գտնվող պահուստային պատճենը վերականգնել ցանկացած տվյալների պահոցի վրա: Վերականգնելուց հետո այդ պատճենի տվյալները կարտագրվեն նշված Տվյալների պահոցի մեջ, իսկ պահոցի ընթացիկ տվյալները կհեռացվեն:

Համակարգային տվյալներ հրամանը հնարավորություն է տալիս ստանալ համակարգային և վիճակագրական տեղեկություններ նշված տվյալների պահոցի վերաբերյալ: Համակարգային տվյալներն են պահոցի անունը, MS SQL սերվերի հասցեն, տվյաների պահոցների և պահուստային պատճենների ֆայլերի գրադարանների ճանապարհները,  ֆայլի չափը և հասանելի ազատ տարածությունը: Վիճակագրական տվյալներից ցուցադրվում են պահոում առկա տեղեկատուների, փաստաթղթերի քանակներն ու փաստթղթերի ամսաթվերի ժամանակահատվածները:

Ինդեքսավորում հրամանը նախատեսված է ՏՊ-ի աշխատանքն արագացնելու, չափը փոքրացնելու, ոչ կոռեկտ սիմվոլները հեռացնելու և ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու համար:

ՏՊ-ն ընտրվում է համակարգ մտնելիս` Աշխատանքի սկիզբ պատուհանում: Տվյալ աշխատանքի ընթացքում գրանցված կամ կատարված բոլոր գործողությունները կպահվեն այդ ՏՊ-ում: Տարբեր ՏՊ-ներով աշխատելը հնարավորություն է տալիս վարել մի քանի հաշվառում:

Փոխել պարամետրերը ներդիրի միջոցով հնարավոր է միացնել Ցույց տալ տվյալների պահոցների չափերը դրոշակը բոլոր ՏՊ-ների չափերը և ազատ տարածությունները միաժամանակ առանձին տողերով տեսնելու համար։

 

Ամպային տարբերակ

 

Ամպային տարբերակում Տվյալների պահոցների դրույթները հիմնականում չեն տարբերվում լոկալ տարբերակից։ Բացառություն է կազմում այն, որ Ամպային տարբերակում Տվյալների պահոցներ թղթապանակը բացելիս անմիջապես երևում են ՏՊ-ների չափերը և ազատ տարածությունները, ինչպես նաև առանձին սյունով երևում է յուրաքանչյուր ՏՊ-ի Վերջին պահուստային պատճենման ամսաթիվը։ Տեղեկատուում ցուցադրվում են նաև Կազմակերպության ՀՎՀՀ և անվանումը: