Ամպային տարբերակ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ամպային տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

cloud_solutions

 

Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:

Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա:

Պահպանելով տվյալները ամպային տարածքում Դուք ստանում եք հասանելիություն տվյալներին 24/7 ռեժիմով:

Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:

Կարելի է չմտածել տվյալների պահպանության մասին, դրանք գտնվում են հուսալի սերվերային տարածքներում (data centre), որտեղ կատարվում է ամենօրյա ավտոպատճենում:

 

Ում է օգտակար ամպային տարբերակը

Ղեկավարներին

Ամպային տարբերակը ղեկավարներին թույլ է տալիս էապես կրճատել սերվերների և դրանց տեխնիկական սպասարկման վրա կատարվող ծախսերը:

 

Համակարգային ադմինիստրատորներին

Համակարգային ադմինիստրատորների համար ավելի հեշտ կլինի սպասարկել ամպային տարբերակը, քանի որ անհրաժեշտություն չկա կատարել ցանցային կարգավորումներ կամ տվյալների ամենօրյա պահուստավորում:

 

ՀԾ տվյալների կենտրոն

Տվյալները պահվում են տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին

շուրջօրյա անվտանգության ծառայություն

օդորակման և հրդեհամարման ինքնաշխատ համակարգերի առկայություն

պահուստային էլեկտրամատակարարման առկայություն

հիմնական և պահուստային գերարագ ինտերնետային կապերի առկայություն

 

Հեշտ անցում ամպային լուծումների

ՀԾ-Առևտուր համակարգի օգտագործողները կարող են գրանցվել էլ. փոստով, տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Ամպային տարբերակների ֆունկցիոնալությունը ամբողջովին համընկնում է լոկալ տարբերակի հետ:

 

Մոբայլ հավելված

Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն  միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:

Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:

Հավելվածի հնարավորություններին կարող եք ծանոթանալ հոլովակի միջոցով. Դիտել

 

 MobileApplication

 

cloud_solutionsFAQ

Հաճախ տրվող հարցեր