Տարբերակի փոփոխություններ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Տարբերակի փոփոխություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տարբերակ 6.1.14 (20.12.2016-05.04.2017)

Տարբերակ 6.1.12 (10.10.2016-20.12.2016)

Տարբերակ 6.1.10 (03.08.2016-10.10.2016)

Տարբերակ 6.1.8 (29.07.2016-03.08.2016)

Տարբերակ 6.1.7 (26.07.2016-29.07.2016)

Տարբերակ 6.1.6 (28.06.2016-26.07.2016)

Տարբերակ 6.1.5 (07.06.2016-28.06.2016)

Տարբերակ 6.1.4 (20.04.2016-07.06.2016)

Տարբերակ 6.1.3 (17.02.2016-20.04.2016)

Տարբերակ 6.1.2 (08.02.2016-17.02.2016)

Տարբերակ 6.1.1 (13.11.2015-08.02.2016)

Տարբերակ 6.0.14 (09.09.2015-13.11.2015)

Տարբերակ 6.0.13 (08.07.2015-09.09.2015)

Տարբերակ 6.0.12 (09.06.2015-08.07.2015)

Տարբերակ 6.0.11 (18.03.2015-09.06.2015)

Տարբերակ 6.0.10 (24.12.2014-18.03.2015)

Տարբերակ 6.0.9 (11.12.2014-24.12.2014)

Տարբերակ 6.0.8 (17.11.2014-11.12.2014)

Տարբերակ 6.0.6 (10.11.2014-17.11.2014)

Տարբերակ 6.0.5 (01.11.2014-10.11.2014)

Տարբերակ 6.0.4 (23.10.2014-01.11.2014)

Տարբերակ 6.0.3 (15.10.2014-23.10.2014)

 

Տարբերակ 6.1.14 (20.12.2016-05.04.2017)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է հնարավորություն b2b.armsoft հարթակից ստացված Հաշիվ-ապրանքագրերի և Փոխանցման հաշիվների հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր:

Հարկային հաշվի և տեղափոխման փաստաթղթի սերիա-համարը այժմ կարելի է վերագրել նաև Փաստաթղթի համար դաշտին:
 

6.1.14.2

Դուրս գրված հարկային հաշիվների և Տեղափոխման փաստաթղթերի մատյանում ավելացվել է խմբային գործիք արդեն գրանցված փաստաթղթերի համարներին սերիա-համարները վերագրելու համար:
 

6.1.14.3

Ավելացվել է հնարավորություն Մատյաններում և Հաշվետվություններում ցուցադրել Գործընկերոջ ՀՎՀՀ սյուն:

 

6.1.14.1
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառք կտրոնի Դիալոգ ռեժիմում կիրառել սկաներ:

 

Լուծված խնդիրներ
 

Վաճառք կտրոնում Զեղչի գումարի հաշվարկի կարգավորում Քանակ + կամ - հրամանները սեղմելու դեպքում: 

Օգտագործողի դրույթներում նշված է Ցույց տալ միայն գնացուցակներում նշվածները դրոշակը, բայց Վաճառք կտրոնում F9 հրամանով բացվող ցուցակում բերվում էին բոլոր ապրանքները:

Վաճառք կտրոնում գծիկավոր կոդով ապրանքի մուտքագրման շտկում, երբ Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված չի Թույլ տալ խմբագրել(հեռացնել) ապրանքի տողը դրոշակը:  

Վաճառք կտրոնում Քանակ + կամ - հրամանների աշխատանքի կարգավորում, երբ Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված չի Թույլ տալ խմբագրել(հեռացնել) ապրանքի տողը դրոշակը:  

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից արտարժութային վաճառքի հիման վրա Վերադարձ գնորդից փաստաթուղթ ստեղծելու կարգավորում:

Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս Բոնուսի վերանայում փաստաթղթի սևագիր դառնալու կարգավորում, երբ ավելի ուշ ամսաթվով բոնուսները մարվել են:

ՀԾ-Առևտուր համակարգից ՀԾ-Առևտուր 6 Տվյալների պահոցի փոխարկման կարգավորում:

 

 

Տարբերակ 6.1.12 (10.10.2016-20.12.2016)

Նոր հնարավորություններ

Փաստաթղթեր

Վաճառք կտրոնում ավելացվել է սկաներով Վաճառող դաշտը լրացնելու հնարավորություն:

Վաճառք կտրոնի ապրանքացուցակում ավելացվել է հնարավորություն ցուցադրել Նկարագրություն անվանումով տեքստային դաշտ:
 

6.1.12.6

Վերադարձ գնորդից փաստաթղթի ՀԴՄ կտրոնի տպում բաժում ավելացվել է հնարավորություն նշել դրամարկղից ելքագրվող գումարը, այն դեպքում, երբ նշված չէ Հիմք փաստաթուղթը: Ավտոմատ առաջարկվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված Դրամարկղը:

Ավելացվել է հնարավորություն Վերադարձ գնորդից փաստաթուղթը արտահանել որպես ճշգրտող հաշիվ` e-invoicing համակարգ ներմուծելու համար:

Ավելացվել է e-invoicing համակարգից արտահանված Ճշգրտող հարկային հաշիվները ներմուծելու և դրա հիման վրա Վերադարձ մատակարարին ստեղծելու հնարավորություն:

Ավելացվել է բնապահպանական վճարների հաշվարկի հնարավորություն վաճառքի փաստաթղթերում: Հաշիվ-ապրանքագրում լրացված վճարները արտահանվում են e-invoicing համակարգ: 

Ավելացվել է հնարավորություն Անկանխիկ կանխավճար ստանալիս տպել ՀԴՄ կտրոն: 
 

6.1.12.2

 

Այժմ Դրամարկղի մուտքի և Ելքի օրդերներում լռությամբ առաջարկվում է Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված Դրամարկղը:

Ավելացվել է հնարավորություն Տրված պատվերների հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր:

Ապրանքների գույքագրում փաստաթղթերում ավելացվել է Ապրանքի խմբով գույքագրում կատարելու հնարավորություն:

Պահեստի մուտքի և ելքի օրդերներ, Ապրանքների տեղաշարժ, Վերադարձ գնորդից, Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել են բանաձևեր: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Պատճենված կամ մեկ այլ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթում այժմ առաջարկվում է ընթացիկ ամսաթիվը, բացառությամբ Պահեստի մուտքի օրդերի հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի:

 

Հաշվետվություններ, Մատյաններ

Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունը կարելի է տեսնել Քարտային տեսքով:
 

6.1.12.4

Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունից արտահանել տվյալներ Գույքագրման տերմինալի ֆորմատով: Նշենք, որ արտահանվում են նաև ապրանքների քանակային մնացորդները:

6.1.12.5

 

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելացվել է գծիկավոր կոդով ապրանքը փնտրելու հնարավորություն: Անհրաժեշտ է սկաներով կարդալ գծիկավոր կոդը կամ օգտվել կոնտեքստային ցանկի` Փնտրել գծ. կոդով հրամանից:

Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում այժմ ցուցադրվում է նաև Ապրանքի Բնութագիրը:

ՀԴՄ կտրոններ մատյանի դիալոգ պատուհանում ավելացվել է Պահեստը և Դրամարկղը ֆիլտրելու հնարավորություն:

 
6.1.12.3
 

Տեղեկատուներ

Գործընկերներ տեղեկատուում նոր Գործընկեր գրանցելիս Անձնագրի համարի կրկնություն հայտնաբերելու դեպքում համակարգը բերում է զգուշացում:

Մատակարարի ապրանքացանկի դիալոգ պատուհանում եթե նշված է Մատակարար, ապա նոր ապրանք ավելացնելիս այժմ առաջարկվում է տվյալ Մատակարարին:

Մատակարարների ապրանքացանկում ներքին կոդի համապատասխանեցում կարելի է կատարել նաև գծիկավոր կոդի հիման վրա:

 

b2b.armsoft հարթակ
 

Ավելացվել է հնարավորություն b2b հարթակի միջոցով ուղարկել Հաշիվ-ապրանքագրեր:

 

Ադմինիստրատորի գործիքներ, Օգտագործողի իրավասություններ

Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոններ մատյանում տեսնել միայն տվյալ Օգտագործողի ստեղծած վաճառքները: 

 

6.1.12.1
 

Օգտագործողին ՀԴՄ կտրոններ մատյանը դիտելու կարգավիճակով հասանելի լինելու դեպքում թույլատրվում է տպել ՀԴՄ կտրոն:

Հավաստիությունը տեղափոխելիս փաստաթղթերի պատմության Մեկնաբանություն դաշտում այժմ լրացվում է դրա մասին ինֆորմացիա:

Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս այժմ պահպանվում է մինչ տեղափոխումը փաստաթղթերի վերջին օգտագործողը:

Ադմինիստրատորի գործիքներում ավելացվել է Ընդլանումների բաժին:

 

Լուծված խնդիրներ

b2b հարթակից ստացված Պատվերի հիման վրա Հաշիվ-ապրանքագիր ստեղծելիս Ապրանքի չափման միավորի լրացման կարգավորում:

Ապակոմպլեկտավորում փաստաթղթում բաղադրամասերի գների հաշվարկի շտկում:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ ապրանքը մուտքագրված է լրացուցիչ չափման միավորով:

Ապրանքն ունի երկնիշ կոդով չափման միավոր: Այդ չափման միավորով գծիկավոր կոդ ավելացնելիս տողի պահպանման կարգավորում:

Ստացված հաշիվների մատյանում Ստեղծված փաստաթղթերի քանակի ցուցադրման շտկում:

 

Տարբերակ 6.1.10 (03.08.2016-10.10.2016)

Նոր հնարավորություններ

Առանձնացվել է b2b.armsoft հարթակ ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթերը, ինչպես նաև հարթակում հրապարակված ապրանքացանկը:

 

6.1.10.5

Ավելացվել է Օգտագործողի գործողությունների և ստացված ծանուցումների մասին Պատմություն տեսնելու հնարավորություն: Պատմության մեջ արտացոլվում են Փաստաթղթերի, Հիմնական տեղեկատուների պատուհանի բացման ու գրանցման մասին տեղեկատվություն, ինչպես նաև b2b.armsoft հարթակից և այլ աղբյուրներից ստացված ծանուցումները:

6.1.10.8

Ավելացվել է Փաստաթղթերի պատմություն մատյան, որտեղ խմբային կարելի է տեսնել փաստաթղթերի փոփոխման պատմությունը:

 

6.1.10.9

Ավելացվել է Փոխանցման հաշիվ ստեղծելու հնարավորություն, որը կարելի է ուղարկել Գնորդին b2b.armsoft հարթակով կամ էլ. փոստով, ինչպես նաև կարելի է փաստաթղթի հիման վրա ստեղծել Հաշիվ-ապրանքագիր:

 

6.1.10.6

 

6.1.10.7

 

Այժմ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Անվանում դաշտում կարելի է լրացնել մինչև 200 նիշ: 

Ավելացվել է Գնորդի պարտքի սահմանաչափ նշելու և նոր վաճառք գրանցելիս սահմանափակելու հնարավորություն:
 

6.1.10.1

 

6.1.10.2

 

Ավելացվել է հնարավորություն Գործընկերոջ տեղեկատուում սկաներով մուտքագրել քարտի կոդը:

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Մանրածախ պահեստի դեպքում որպես զեղչված գին առաջարկել Գներ տեղեկատուի գները:

Ավելացվել է հնարավորություն թույլ չտալ Օգտագործողին Վաճառք (Կտրոն) փաստաթղթում հեռացնել ապրանքի տող: 
 

6.1.10.3

 

Ավելացվել է հնարավորություն Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) տեսակի փաստաթղթից ձևավորել Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ հաշվետվություն:

 

6.1.10.4
 

Հաշվետվություններում ավելացվել է ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ հաշվետվություն, որտեղ արտացոլվում են ստեղծված Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի ապրանքացանկերը:

Տեղեկանք ապրանքների առկայության մասին (Մանրածախ) հաշվետվությունից ավելացվել է Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Ավելացվել է հնարավորություն համակցել ШТРИХ-ПРИНТ տեսակի էլեկտրոնային կշեռքները:

Excel-ում հաշվետվություններ ձևավորելու համար նախատեսված ապրանքային բանաձևերում այսուհետ Materials պարամետրը ոչ պարտադիր է:

Excel-ում ներդրված բանաձևերում ավելացվել են Մանրածախ հայտանիշով պահեստներին վերաբերող բանաձևեր: 

Excel-ում ներդրված բանաձևերում ավելացվել է TMTPriceByPriceType բանաձև, որով կարելի է ստանալ ապրանքի գինը նշված Չափման միավորով և Գնի տեսակով:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից խմբային ներմուծել Վաճառք (Մանրածախ) տեսակի փաստաթղթեր: Ներմուծման InvoiceRetailGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) տեսակի փաստաթղթեր: Ներմուծման IncomeImportGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Մատակարարի ապրանքացանկերը: Ներմուծման PartnersMTImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Գործընկերների հաշվարկային հաշիվները: Ներմուծումը կատարվում է Գործընկերների տվյալների թարմացման PartnersEdition.xls ֆայլի միջոցով (C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import):

 
Լուծված խնդիրներ

Մանրածախ տեսակի պահեստով Վաճառք կտրոն փաստաթղթում վաճառքի գնի ընտրման հնարավորության կարգավորում, երբ Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է այդ մանրածախ պահեստը:

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառքի գնի խմբագրման սահմանափակում, երբ Օգտագործողի դրույթներում նշված է թույլ տալ խմբագրել վաճառքի գինը: 

Վաճառք կտրոնում կանխավճարի մարումը ազդում էր Դրամարկղի մնացորդի վրա, երբ փաստաթղթում նշված չէր Գնորդ դաշտը:

Լրացուցիչ չափման միավորով ապրանքը մի քանի խմբաքանակից ելքագրելու դեպքում վաճառքի գումարների հաշվարկի կարգավորում:

ՀԴՄ կտրոնի ձևանմուշում ԱԱՀ-ով հարկվող/Չհարկվող բաժինների ցուցադրման կարգավորում:

Z հաշվետվությունում Կանխավճարի մարում գումարի ցուցադրման կարգավորում:

Ապրանքի քարտում Վաճառքի գին և Վաճառքի գումար սյուների և դրանց մնացորդների ցուցադրման կարգավորում:

Ապրանքների շրջանառության մատյան (Մանրածախ), Ապրանքների գործողությունների մատյան (Մանրածախ) հաշվետվությունների դիալոգ պատուհանում Պահեստի ընտրման ցանկում առաջարկվում էին նաև ոչ մանրածախ պահեստները:

Տեղեկանք ապրանքների շրջանառության մասին (մանրածախ) հաշվետվությունում Վերջնական քանակների հաշվարկի կարգավորում, երբ դիալոգում նշված է Բացված ըստ գործողությունների դրոշակը:

Տվյալների ամբողջականության ստուգումների ավելացում կապված Վերադարձ գնորդից փաստաթղթերի վերագրանցման հետ:

 

Տարբերակ 6.1.8 (29.07.2016-03.08.2016)

Նոր հնարավորություններ

ԱԴԳՏ/ԱԴԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուում ավելացվել է ավելացնելու, հեռացնելու և անվանումը խմբագրելու հնարավորություն:

 

Լուծված խնդիրներ

Դրամարկղի գործողությունների մատյանում ցուցադրրվող տվյալների շտկում:

Ապրանքային կտրոնի տպիչով ՀԴՄ կտրոն տպելիս ԱԴԳՏ/ԱԴԳԱԱ դասակարգիչների տպման կարգավորում:

Վաճառք կտրոն փաստաթուղթը պարզ ռեժիմում բացելու հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք կտրոն փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպված լինելու դեպքում դաշտերը խմբագրման ենթակա չէին, այժմ որոշ դաշտեր կարելի է խմբագրել:

Ապրանքի ելքի փաստաթղթերում ինքնարժեքը 0-ով գրանցման խնդրի կարգավորում, երբ ընտրված է խմբաքանակ և ապագա ամսաթվով կան գրանցված ապրանքի ելքի փաստաթղթեր:

 

Տարբերակ 6.1.7 (26.07.2016-29.07.2016)

Նոր հնարավորություններ

ՀԴՄ կտրոնի տպում ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներով:

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է ՀԴՄ տպման ռեժիմ դաշտ:

 

Տարբերակ 6.1.6 (28.06.2016-26.07.2016)

Նոր հնարավորություններ

· Ավելացվել է ծառայությունների հաշվարկային փաստաթղթերը XML ֆորմատով e-Invoicing արտահանելու հնարավորություն:

· Ավելացվել է ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչների տեղեկատուն:

· Մատակարարների ապրանքացանկեր տեղեկատուում երկարացվել են Արտաքին կոդ և Անվանում դաշտերի երկարությունները, համապատասխանաբար 60 և 150 սիմվոլ:

· Ավելացվել են TMTGroupSaleDiscountSum, TMTSaleQty և TMTGroupSaleQty բանաձևերը:

· Որոշ բանաձևերում (TMTGroupSaleSum,TMTGroupSaleCostSum, TMTSaleSum,TMTSaleCostSum) ավելացվել է OpType (գործողության տեսակ) պարամետրը:

 

Տարբերակ 6.1.5 (07.06.2016-28.06.2016)

Նոր հնարավորություններ

b2b.armsoft հարթակ

· Ավելացվել է Պատվեր մատակարարին փաստաթուղթ, որը հնարավոր է նաև ձևավորել Ապրանքների առկայության հաշվետվության կամ Պահեստի մուտքի օրդերի հիման վրա: Պատվեր մատակարարին փաստաթուղթը հնարավոր է ուղարկել մատակարարին Էլ. փոստի կամ b2b.armsoft հարթակի միջոցով:

· Ավելացել է Ստացված պատվերները b2b.armsoft հարթակից ներմուծելու հնարավորություն:

· Դուրս գրված հարկային հաշիվների մատյանից ավելացվել է հաշիվ ապրանքագիրը էլ. փոստով ուղարկելու հնարավորություն:

· Ավելացել է Ստացված հարկային հաշիվների մատյանից Էլ. փոստով ստացված հաշիվների ներմուծման հնարավորություն:

· Ավելացվել է b2b.armsoft հարթակի մասնակցի տվյալները Դրույթներում և Գործընկերոջ տեղեկատուում նշելու հնարավորություն:

 

Փաստաթղթեր

Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի մուտքի օրդերից տպել կանխավճարի ՀԴՄ կտրոն:
 

6.1.5.3
 

Վաճառք (Կտրոն)-ում ավելացվել է ստացված Կանխավճարը մարելու հնարավորություն:
 

6.1.5.6

Այժմ Հաճախորդի էկրանին ցուցադրվում է նաև Վաճառք (Կտրոն)-ի Մանր դաշտի արժեքը:

Վաճառք (Կտրոն)-ի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում այժմ Դրամարկղ դաշտը խմբագրվող է:

Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում ավելացվել է ֆայլեր և հղումներ կցելու հնարավորություն:
 

6.1.5.2

 

Վաճառքի փաստաթղթի հիման վրա Վերադարձ գնորդից ստեղծելիս այժմ հիմք փաստաթղթի ամսաթվի փոխարեն առաջարկվում է Ընթացիկ ամսաթիվը:

Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ: Ներմուծման CashInGroupImport.xls և CashOutGroupImport.xls ֆայլերը գտնվում են հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

Հաշիվ ապրանքագիր փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացվել է ապրանքի Գծիկավոր կոդը ցուցադրելու հնարավորություն:

 

Հաշվետվություններ

Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունում ավելացվել է ապրանքները էլ. կշեռքի ֆորմատով արտահանելու հնարավորություն:

Ապրանքի գործողությունների մատյանում, Ապրանքի քարտում վաճառքի փաստաթղթերի համար կարելի է տեսնել նաև վաճառքի գները:
 

6.1.5.1

Տեղեկատուներ

Գների ձևավորման պատուհանում ավելացվել է հնարավորություն ապրանքների նշված տողերի համար սահմանել նույն գինը:

 

6.1.5.4
 

Կոմպլեկտի բաղադրամասերում ավելացվել է Ծառայություն ընտրելու հնարավորություն:
 

Պիտակի տպելու ձևանմուշում ավելացվել է ապրանքի Զեղչի %-ը, Բոնուսի %/միավորը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Լուծված խնդիրներ

Վերադարձ գնորդից փաստաթղթում Դրամարկղից գումարը նվազեցնելու խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում դիալոգ ռեժիմում ապրանքն ընտրելիս բերվող հաղոորդագրության կարգավորում, երբ Օգտագործողին թույլատրված չէ տեսնել ինքնարժեքը և ապրանքի վրա նշված է ԱԱՀ դրոշակը:

Ապրանքի տեղեկատուի Չափման միավորներ էջում տող հեռացնելիս կատարվող ստուգումների կարգավորում:

Excel-ից Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի խմբագրման ֆայլով ԱԱՀ-ի և Ցույց տալ գնացուցակներում դաշտերի խմբագրման կարգավորում:

Ապրանքներ և ծառայություններ, Գծիկավոր կոդեր տեղեկատուուների կոնտեքստային ցանկում Գծիկավոր կոդ ձևավորելու հրամանների ճշգրտում:

Փաստաթղթերի դիալոգ ռեժիմում ցուցադրվում էր ապրանքի Լրիվ անվանումը:

Օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածից դուրս ամսաթվով Գին մուտքագրելու սահմանափակման շտկում:

 

Տարբերակ 6.1.4 (20.04.2016-07.06.2016)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է հնարավորություն կարգավորել փաստաթղթում ապրանքը գծիկավոր կոդով կրկնակի մուտքագրելու ռեժիմը:

 

6.1.4.1

Վերադարձ Գնորդից փաստաթղթից ՀԴՄ կտրոնի տպումը համապատասխանեցվել է ՀԴՄ արձանագրության 0.4 տարբերակի պահանջներին:

Որոշ փաստաթղթերի տպելու ձևանմուշներում ավելացվել էապրանքի Գծիկավոր կոդը ցուցադրելու հնարավորություն:

Վաճառք (Կտրոն)-ի տպելու ձևանմուշում ավելացվել է Վաճառողը ցույց տալու հնարավորություն:

 
 

Լուծված խնդիրներ

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում Գների ձևավորում պատուհանում ապրանքացուցակի դասավորության շտկում:

ՀԴՄ կտրոնի տպելու կարգավորում, երբ նշված է Տպել զեղչը դրոշակը, բայց փաստաթղթում հաշվարկված չէ Զեղչ:

 

Տարբերակ 6.1.3 (17.02.2016-20.04.2016)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է ԱԴԳՏ դասակարգիչներ տեղեկատու, այն պարունակում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) դասակարգիչների ցանկը:

Ապրանքների տեղեկատուում ավելացվել է ԱԴԳՏ դասակարգիչ դաշտ: Կից բացվող ցանկից անհրաժեշտ է նշել համապատասխան դասակարգիչը: Նշված արժեքն օգտագործվում է ՀԴՄ կտրոն տպելիս:

6.1.3.1

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացվել է Զեղչի տոկոս նշելու հնարավորություն:

6.1.3.3

 

Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հնարավորություն կարգավորել Զեղչված գների խմբագրման թույլտվությունը:

6.1.3.8

Ավելացվել է Հրապարակային զեղչերի հայտարարություն XML արտահանելու հնարավորություն` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (taxservice.am) ներմուծելու համար:

6.1.3.7
 

Ապրանքներ և Ծառայություններ տեղեկատուն կանչելիս այժմ բացվում է տվյալների ֆիլտրման դիալոգ պատուհան:

6.1.3.2

Ավելացվել է հնարավորություն Ապրանքների տեղեկատուն արտահանել CAS տեսակի էլ. կշեռքի ֆորմատով:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի թարմացման GoodsServicesEdition ֆայլում ավելացվել են Երկիր և Արտադրող սյուներ:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից թարմացնել Գործընկերոջ պայմանագրի տվյալները: Թարմացման PartnersEdition.xls ֆայլը գտնվում է C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import գրադարանում:

Գծիկավոր կոդեր տեղեկատուում ավելացվել է գույքագրման տերմինալի ֆորմատով արտահանման հնարավորություն:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում F9 հրամանով բացվող պատուհանոււմ այժմ ցուցադրվում են Առկայություն, Վաճառքի գին սյուներ:

Վաճառք (Կտրոն)-ի տպելու ձևանմուշում ավելացվել է Վաճառողի տվյալները ցուցադրելու հնարավորություն:

Դրամարկղի մուտքի/ելքի օրդերներում ավելացվել է գործողության նոր տեսակ` Գումարի ստացում հաշվարկային հաշվից/ Գումարի ելք դեպի հաշվարկային հաշիվ:

6.1.3.6

 

Ավելացվել է անմիջապես Պահեստի մուտքի օրդերից Հատկության արժեք ավելացնելու, խմբագրելու հնարավորություն:

6.1.3.5

 

Ապրանքների Գույքագրում, Գույքագրում(Մանրածախ) փաստաթղթերում սկաներով ապրանքի տող ավելացնելիս Փաստացի քանակը նույնպես ավելացվում է:

ՀԾ-ԻնտերնետԲանկից Ներմուծված գործառնությունների մատյանում ավելացվել է հնարավորություն ստեղծել Դրամարկղի մուտքի, ելքի օրդերներ:

 

Լուծված խնդիրներ

Պահեստի մուտքի օրդերից բացված գների ձևավորում կատարելիս միևնույն ապրանքի տարբեր հատկություններով տողերը չէին միավորվում:

Excel-ից Պահեստի մուտքի օրդեր ներմուծելիս Օգտագործման ժամկետների ներմուծման կարգավորում:

Սևագիր Վաճառք(Կտրոն) փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ Օգտագործողի դրույթներում նշված չէ դրամարկղ և թույլատված չէ խմբագրել դրամարկղը:

Գրանցված Վաճառք(Կտրոն)-ը խմբագրելիս աշխատում էին "+","-" արագ հասանելիության ստեղները:

Վաճառք(Կտրոն) փաստաթղթի Մեկնաբանություն դաշտում +, - ստեղները սեղմելիս փոխվում էր ընթացիկ տողի քանակ դաշտը:

Վաճառք(Կտրոն) փաստաթղթի ապրանքացուցակում Գծիկավոր կոդ սյունը չէր պարունակում դատարկ գծիկավոր կոդով տողերը:

Վաճառք(Կտրոն) փաստաթղթով կանխիկ գումարի մուտքագրման կարգավորում, երբ գումարի մի մասը մարվել է Բոնուսի հաշվին:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթից պիտակ տպելիս "Հաշվի առնել տողի քանակը" հայտանիշի աշխատանքի կարագավորում:

Գույքագրում, Գույքագրում (Մանրածախ) փաստաթղթերում սկաներով տող ավելացնելուց հետո Պահեստ դաշտը խմբագրվող էր մնում:

Մանրածախ առկայությունից Կտրոն(Վաճառք), Վաճառք(Մանրածախ) ստեղծելիս Գնորդի պայմանագրի Զեղչի տոկոսի վերագրման շտկում:

Գնացուցակ հաշվետվությունում Գծիկավոր կոդ չունեցող ապրանքների ցուցադրման կարգավորում:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից, Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունից փաստաթղթեր ստեղծելիս անվանացանկում լրացվում էր ապրանքի Լրիվ անվանումը:

 

Տարբերակ 6.1.2 (08.02.2016-17.02.2016)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է հնարավորություն Գործընկերների պայմանագրեր տեղեկատուում խմբային խմբագրել Բոնուսային դրոշակը և բոնուսի %/գումարը:

Այժմ Վաճառք(Կտրոն)-ում զեղչված գնի վրա նույնպես կիրառվում է Գնի տեսակի կլորացման աստիճանը:

Ապրանքի տեղեկատուում Գծիկավոր կոդեր էջի Չափման միավոր դաշտում բերվում են միայն տվյալ ապրանքի չափման միավորները:

Ավելացվել է հնարավորություն Ապրանքի տեղեկատուի Գծիկավոր կոդեր էջում սկաներով լրացնել ընթացիկ տողի գծիկավոր կոդը:
 

Լուծված խնդիրներ

Պիտակ տպելիս գների վերագրման կարգավորում, երբ ապրանքը չունի գծիկավոր կոդ:

Վաճառք(Կտրոն) -ում գծիկավոր կոդով ապրանք ավելացնելիս ստուգումների կարգավորում, երբ ապրանքի գծիկավոր կոդը սկսվում Դրույթների Հատով հաշվառվող ապրանքների պարամետրերում նշված EAN նախդիրով:

Վաճառք(Կտրոն) -ում գծիկավոր կոդով ապրանք ավելացնելիս Չափման միավորի լրացման կարգավորում:

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում տպման տեսքում Չափման միավորի և Քանակի արտացոլման կարգավորում:

Կոմպլեկտավորում փաստաթղթի գրանցման կարգավորում:

Հավաստիության ամսաթիվը տեղափոխելիս բոնուսների վերահաշվարկի խնդրի կարգավորում:

Excel-ից Բոնուսի խմբային վերանայում փաստաթուղթ ներմուծելիս Գործընկերոջ պայմանագրի բոնուսային դրոշակի ստուգում:

AsTrade6AddIn -ի միացված լինելու դեպքում ՀԾ-Առևտուր, ՀԾ-Հաշվապահ 2011 տարբերակներում excel արտահանման կարգավորում:

 

Տարբերակ 6.1.1 (13.11.2015-08.02.2016)
Նոր հնարավորություններ

ՀԾ-Առևտուր համակարգի և ՀԾ Պատվերների հարթակի համակցում

Համակցումը հնարավորություն է տալիս.

Ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները ՀՎՀՀ-ի կամ անվանման հիման վրա ՀԾ Պատվերների Հարթակից,

Համեմատել գործընկերոջ տվյալները ՀԾ Պատվերների Հարթակում գրանցված տվյալների հետ,

Ուղարկել սեփական կազմակերպության տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների Հարթակին,        

Ուղարկել գործընկերոջ տվյալների փոփոխման հայտ ՀԾ Պատվերների Հարթակին:

 
Բոնուսային համակարգ

Ավելացվել է կուտակային բոնուսային համակարգ կիրառելու հնարավորություն: Նախատեսված են կուտակման հետևյալ տարբերակները.

Ապրանքի համար նշված %-ի կամ միավորի կիրառում,

Սանդղակի կիրառում,

Գործընկերոջ քարտի կիրառում:

Կարգավորումները տրվում են Դրույթների Զեղչեր և Բոնուսներ հատվածում.

6.1.1.11

Եթե դրույթներում նշված է Վաճառքի ժամանակ օգտագործել բոնուսային համակարգ դրոշակը, ապա համակարգը փակելուց և նորից բացելուց հետո.

Ուղղորդիչում և Գլխավոր էջում ավելանում են Բոնուսային հաշվետվությունները, Բոնուսների խմբային վերանայում փաստաթուղթը և Բոնուսային սանդղակ տեղեկատուն

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Այլ տվյալներ էջում ավելանում է Բոնուս % կամ միավոր,

Գործընկերոջ տեղեկատուի Պայմանագրի վրա ավելանում Բոնուսային քարտ դրոշակ տիպի դաշտ և Բոնուս % կամ միավոր,

Վաճառք (կտրոն) փաստաթղթում ավելանում են Բոնուսի մարում, Հաշվարկել բոնուսը կոճակներ:

Հաճախորդի էկրանին կարելի է ցուցադրել բոնուսի տվյալները:
 

E-Invoicing համակարգի հետ համակցում
 

Դուրսգրված հաշիվների Սերիա-համարների վերագրում կատարելիս հաշվի են առնվում նաև ֆիզիկական անձանց անձնագրի համարները:

Մշակվել է ծառայությունների հաշվարկային փաստաթղթերը XML ֆորմատով e-Invoicing արտահանման հնարավորություն:

Ավելացվել է Տեղաշարժի փաստաթղթերի XML արտահանման հնարավորություն ինքնարժեքով:

ՆԱ տեղաշարժ փաստաթղթում ավելացվել է Դուրս գրման եղանակը նշելու հնարավորություն:
 

6.1.1.13

 

Տեղեկատուներ

Ավելացվել է ապրանքի նույն չափման միավորի համար մեկից ավելի գծիկավոր կոդեր ունենալու հնարավորություն:

6.1.1.1

Ապրանքների գների ձևավորման դիալոգ պատուհանում ավելացվել է հնարավորություն Գնի կլորացման աստիճանը նշել 500 կամ 1000:

6.1.1.5

Ավելացվել է հնարավորություն Գործընկերոջ պայմանագրի համար տպել նույնականացման քարտեր: Վաճառքի ժամանակ սկաներով կարդալով քարտի կոդը կարելի է արագ լրացնել գնորդին:

6.1.1.4

GoodsServicesImport.xls ֆայլով ապրանքի լրացուցիչ չափման միավորներ ներմուծելիս ավելացվել է հնարավորություն չափման միավորը նշել ապրանքի տեղեկատուի ընդհանուր էջի Լրացուցիչ չափման միավոր դաշտում:
 

6.1.1.12

 

Փաստաթղթեր

Ապրանքային փաստաթղթերում ավելացվել է ցուցակի տողերը վերև-ներքև տեղափոխելու հնարավորություն:
 

6.1.1.6
 

Փաստաթղթերում գծիկավոր կոդ դաշտով ապրանք ընտրելուց այժմ լրացվում է անվանումը լրիվ անվանման փոխարեն: 

Փաստաթղթերում սկաներով ապրանքն ավելացնելուց հետո ակտիվանում է Քանակ դաշտը (հատկությունը չի վերաբերում Վաճառք կտրոն փաստաթղթին):

Վաճառք(Կտրոն) փաստաթղթում ավելացվել է Վաճառքի գին կոճակ: Մուտքագրել արժեք (F2) դաշտում կարելի է լրացնել ապրանքի գինը և, սեղմելով Վաճառքի գին կոճակը կամ Shift+F8 ստեղների համադրությունը, արժեքը կլրացվի ընթացիկ տողի Վաճառքի գին դաշտում:

6.1.1.14

Այժմ վաճառքի փաստաթղթերում կարելի է խմբագրել Զեղչված գինը դաշտը, եթե օգտագործողին թույլատրված չէ խմբագրել Վաճառքի գինը:

Այժմ Վաճառք(Կտրոն) փաստաթղթում վաճառքի գին լրացնելիս հաշվի է առնվում Գնի տեսակի կլորացման աստիճանը:

Այժմ Վաճառք(Կտրոն) փաստաթղթում դաշտերի վրայով enter- ով անցնելիս չխմբագրվող դաշտեր չի մտնում:

Ավելացվել է հնարավորություն Վաճառք կտրոնում ctrl+1 ստեղների համադրությամբ ակտիվացնել փաստաթղթի անվանացուցակը` արագ հասանելիության ստեղները (CTRL+N, CTRL+Y…) կիրառելու համար:

Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոն տպել նաև ապառիկ վաճառքի դեպքում:
 

6.1.1.3

Ավելացվել է հնարավորություն Վերադարձ մատակարարին փաստաթղթում ապրանքների ցուցակը լրացնել սկաների միջոցով:

 

6.1.1.2

 

Մշակվել է ծառայությունների հաշվարկային փաստաթղթերը XML ֆորմատով e-Invoicing արտահանման հնարավորություն:

Դուրսգրված հաշիվների Սերիա-համարների վերագրում կատարելիս այժմ հաշվի են առնվում նաև ֆիզիկական անձանց անձնագրի համարները:

Վերադարձ գնորդից փաստաթղթի ապրանքների ցուցակում ավելացվել է Պահեստ դաշտ:

Այժմ Վերադարձ գնորդից փաստաթղթում Հիմք փաստաթուղթ ընտրված չլինելու դեպքում ցուցադրվում են Ինքնարժեք Առանց ԱԱՀ, Ներառյալ ԱԱՀ, USD-ով սյուներ:

Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Վերադարձ գնորդից տեսակի փաստաթղթեր: Ներմուծման ReturnFromCustomerGroupImport.xls ֆայլը  գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Ապրանքների գույքագրում տեսակի փաստաթղթեր: Ներմուծման MTStockTakingGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Գործընկերոջ պարտքի խմբային վերանայում փաստաթղթեր: Ներմուծման PartnerRemGroupCorrectImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:

 

Հաշվետվություններ, Մատյաններ

Վաճառքի փաստաթղթեր և ՀԴՄ կտրոններ մատյաններում ավելացվել է հնարավորություն գտնել փաստաթուղթը սկաներով ապրանքային կտրոնի համարը կարդալով:

Գնացուցակի դիալոգ պատուհանում այժմ կարելի է ընտրել ապրանքների մի քանի խումբ:
 

6.1.1.7

Ապրանքների գործողությունների մատյանում այժմ ցուցադրվում են Գործընկերոջ կոդը և անվանումը:

Ընդհանուր

Ավելացվել է հնարավորություն համակցել Shtrih Slim (POS2) տեսակի էլեկտրոնային կշեռքները:

Տվյալների ֆիլտրման պատուհանում ավելացվել է արժեքները համեմատելու հնարավորություն:

 

6.1.1.9
 

Լուծված խնդիրներ

Կարգավորում Գների ձևավորում գործիքով գներ մուտքագրելիս, երբ պատուհանում նշված է Լրացուցիչ չ/մ դրոշակը և գները ձևավորվում են Ինքնարժեքի հիման վրա:

Կարգավորում ՊՄՕ(Մանրածախ) փաստաթղթից պիտակ տպելիս, երբ նշված է Տպել լրացուցիչ չ/մ-ի համար դրոշակը

Վերադարձ գնորդից փաստաթղթում գծիկավոր կոդով ապրանք ավելացնելիս գնի վերագրման կարգավորում:

Վաճառք(Կտրոն)-ում ՀԴՄ կտրոն տպելիս ԱԱՀ-ի տեսակը հաշվի չառնելու շտկում:

Վաճառք(Կտրոն)-ում Հիշել և նոր սեղմելիս նոր փաստաթղթում պահպանվում էր Գնորդ դաշտի արժեքը:

Վաճառք(Կտրոն)-ում Գների վերահաշվարկի կարգավորում, երբ Գներ պատուհանում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է Առանց ԱԱՀ և Գնի տեսակի վրա նշված չէ ԱԱՀ-ն այդ թվում դրոշակը:

Վաճառքի փաստաթղթերում Զեղչի տոկոս պարունակող տողի պատճենման շտկում:

Ապրանքների ելքի փաստաթղթերի Դիալոգ ռեժիմում Խմբաքանակի ընտրության սահմանափակում, երբ նշված է Խմբաքանակ դրոշակը:

Ապրանքների ելքի փաստաթղթերում Ելքի սպեցիֆիկացիա պատուհանում CTRL+ENTER ստեղների համադրության աշխատանքի կարգավորում:

Ապրանքների տեղաշարժի տպման տեսքում արտարժութային Գնի տեսակով վաճառքի գների արտացոլման շտկում:

Գնացուցակում ապրանքի լրացուցիչ չափման միավորի համար նկարի ցուցադրման շտկում:

Գնացուցակում գների արտացոլման կարգավորում, երբ հաշվետվությունը կանչված է մեկից ավելի գնի տեսակի համար:

Գնացուցակի Դիալոգ պատուհանում Ցույց տալ առկաները դրոշակը նշված լինելու դեպքում ներառվում էին նաև բացասական մնացորդով ապրանքները:

Ապրանքների վերագնահատում (մանրածախ) փաստաթղթում ընտրված Գնի տեսակով գների վերագրման կարգավորում:

Փաստաթղթի օրվա հերթական համարների կրկնության կարգավորում, երբ խմբագրվել է որևէ փաստաթղթի համար:

Excel-ում TMTGroupSaleSum բանաձևի հաշվարկի շտկում:

Տվյալների փոխարկման կարգավորում, երբ ապրանքներին տրված են հատկությունների տեսակներ:
 

Տարբերակ 6.0.14 (09.09.2015-13.11.2015)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է հնարավորություն համակարգից ՀԴՄ կտրոն տպելիս անկանխիկ վճարումները կատարել ՀԴՄ սարքի POS տերմինալով:

Տարբերակ 6.0.13 (08.07.2015-09.09.2015)

Նոր հնարավորություններ

Տեղեկատուներ

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացվել է Չափման միավորներ էջ:

6.0.13.4

Ապրանքի տեղեկատուում ավելացվել է ավտոմատ նոր գծիկավոր կոդ գեներացնելու հնարավորություն:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում այժմ տարբերակվում են Նկար ունեցող և չունեցող ապրանքները:

6.0.13.11
 

Ավելացվել է հնարավորություն ապրանքների մասին տվյալներ արտահանել տեքստային ֆայլ` Գույքագրման տերմինալ ներմուծելու համար:

Ավելացվել է գնապիտակ տպելու նոր ձևանմուշ խանութներում տաղավարների վրա փակցնելու համար:
 

6.0.13.10
 

Ավելացվել է ապրանքների լրացուցիչ չափման միավորների համար գներ ձևավորելու հնարավորություն:
 

6.0.13.13
 

Գների ձևավորում պատուհանում ավելացվել է սյուները դասավորելու հնարավորություն:

Բանաձևի միջոցով Գների ձևավորում պատուհանում ավելացվել է % սյուն:
 

6.0.13.5
 

Գործընկերների Պայմանագրեր տեղեկատուում ավելացվել է ՀՎՀՀ սյուն:

Գործընկերոջ պայմանագրում ավելացվել են Ամսաթիվ և Նկարագրություն դաշտեր: Դաշտերի արժեքներն օգտագործվում են Հաշիվ-Ապրանքագրերը e-invoicing համակարգի համար արտահանելիս:
 

6.0.13.1

 
Փաստաթղթեր

Ավելացվել է Ստացված ծառայություն փաստաթուղթ: Ձեռքբերված ծառայություններն արտացոլվում են նոր ավելացված Ստացված ծառայություններ մատյան:
 

6.0.13.8
 

Ավելացվել է Գործընկերների պարտքերի խմբային վերանայման փաստաթուղթ:
 

6.0.13.6
 

Ավելացվել է Գործընկերների միջև պարտքերի տեղափոխման փաստաթուղթ:
 

6.0.13.3
 

Դրույթներում ավելացվել է ԱԱՀ-ի տեսակ դաշտ, ընտրված տեսակը լռությամբ առաջարկվում է փաստաթղթերում:

Ավելացվել է հնարավորություն Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից նշված տողերի հիման վրա ստեղծել Վերադարձ գնորդից փաստաթուղթ:

Հաշիվ-Ապրանքագրի Անվանացուցակի Պահեստ դաշտի արժեքը այժմ կարելի է վերագրել ցուցակի Պահեստ դաշտերին:

Հաշիվ-Ապրանքագրում սկաներով ապրանքն ավելացնելուց հետո ակտիվանում է Քանակ դաշտը:

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում ապրանքի կոդի ընտրման ցուցակը այժմ դասավորվում է կոդով:

ՊՄՕ, ՊՄՕ (Մանրածախ) փաստաթղթերից պիտակ տպելիս ցուցակի ընտրման սյան համար ավելացվել է բոլոր տողերի նշումը հանելու հնարավորություն` սյան վերևում մկնիկի կտոցով:

 
6.0.13.18

Գույքագրման տերմինալից արտահանված տեքստային ֆայլից ապրանքների ցուցակի ներմուծման հնարավորությունն ավելացվել է ՊՄՕ, ՊՄՕ (Մանրածախ) և ՊՄՕ (Ներմուծում) փաստաթղթերում:

 

Վաճառք (Կտրոն)

Ապրանքացուցակի Կոդ դաշտին կից ընտրման ցուցակը այժմ դասավորվում է կոդով:

Ավելացվել է տարբեր պահեստներից ապրանքներ վաճառելու հնարավորություն:
 

6.0.13.9

Ընթացիկ տողի վահանակում ավելացվել է ապրանքի նկարը ցուցադրելու հնարավորություն:
 
6.0.13.17
 

6.0.13.12
 

Ավելացվել է հնարավորություն Տպել (F11) հրամանից հետո ավտոմատ բացել նոր վաճառքի փաստաթուղթ:

Ավելացվել է հնարավորություն Ապրանքային կտրոնի համար ընտրել տպելու ձևանմուշ:
 

6.0.13.16
 

Հաշվետվություններ

Ավելացվել է հնարավորություն Գնացուցակը ձևավորել միայն առկայություն ունեցող ապրանքների համար:
 

6.0.13.7

Գնացուցակում ավելացվել է ապրանքի նկար սյուն և Քարտային տեսքով դիտելու հնարավորություն:

Վաճառքների վերլուծության դիալոգ պատուհանում ավելացվել է Ցույց տալ ԱԱՀ-ի գումարները դրոշակ, նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ արտացոլվում են նաև հետևյալ սյուները.

oԱԱՀ-ի տեսակ,

oԻնքնարժեքի գումարի ԱԱՀ,

oՎաճառքի գումարի ԱԱՀ,

oԶեղչի գումարի ԱԱՀ, եթե նշված է նաև Ցույց տալ զեղչերը դրոշակը:

 

6.0.13.19

Ապրանքների գործողությունների մատյանում ավելացվել է ԱԱՀ-ի գումար սյունը:

Ապրանքային հաշվետվությունների դիալոգ պատուհանում ավելացվել է Ենթագումարներ տալու հնարավորություն:
 

6.0.13.2

Հաշվետվության դիալոգ պատուհանում Խումբ արժեքով Ենթագումարներ տալու դեպքում խմբի կոդի հետ ցուցադրվում է նաև խմբի անվանումը:

 

Ավելացվել է ինտերֆեյսում կիրառվող նկարների նոր գրադարան Office 2013 գունային թեմայի համար:
 

6.0.13.14
 

6.0.13.15
 

Լուծված խնդիրներ

Արագ հասանելիության` Ctrl + O, Ctrl + F11 և F11 ստեղների աշխատանքի կարգավորում, երբ փակ են Ուղղորդիչը և Գլխավոր էջը:

Ապրանքների մնացորդների մուտք փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ նշված չէ ընդհանուր մասի Պահեստ դաշտը:

Ապրանքների գույքագրում փաստաթղթում Թարմացնել կոճակը սեղմելիս լրացուցիչ չափման միավորով ապրանքների քանակի ցուցադրման կարգավորում:

Ապրանքների գույքագրում փաստաթղթի հիման վրա Հաշիվ-Ապրանքագիր ստեղծելիս ապրանքացուցակի լրացման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Կոմպլեկտ կոճակի աշխատանքի կարգավորում, երբ օգտագործողին թույլատրված է վաճառքներ կատարել միայն ընթացիկ օրով:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում զեղչի տոկոս ունեցող գնորդ նշելուց և ջնջելուց հետո զեղչի տոկոսի դատարկում, երբ Օգտագործողի դրույթներում նշված է վաճառքի ժամանակ ավտոմատ զեղչ կիրառել:

Վաճառքի փաստաթղթերի հիման վրա ստեղծված Դրամարկղի մուտքի օրդերներում Հիմք դաշտի լրացման շտկում:

Excel-ից ներմուծված Հաշիվ-Ապրանքագրում ապրանքի լրացուցիչ չափման միավորի ցուցադրման շտկում:

Կարգավորումներ Պահեստիի մուտքի օրդերի հիման վրա ստեղծված Վերադարձ մատակարարին փաստաթղթում:

Ապակոմպլեկտավորում փաստաթղթի տպման տեսքի կարգավորում, երբ կոմպլեկտը ելքագրվում է տարբեր խմբաքանակներից:

Փաստաթղթերում Գծիկավոր կոդով տող ավելացնելիս անվանում, կոդ դաշտերի լրացման շտկում:

Ապրանքների տեղեկատուում և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունում գծիկավոր կոդով ապրանքի փնտրման կարգավորում:

Ամբողջականության ստուգման շտկում, երբ հեռացվում է 0-ական մնացորդով Գործընկերոջ տեղեկատուն:

 

 

Տարբերակ 6.0.12 (09.06.2015-08.07.2015)

Նոր հնարավորություններ

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, Առկայության մասին հաշվետվություններում ավելացվել է գծիկավոր կոդով ապրանքը փնտրելու հնարավորություն: Անհրաժեշտ է սկաներով կարդալ գծիկավոր կոդը կամ օգտվել կոնտեքստային ցանկի` Փնտրել գծ. կոդով հրամանից:

6.0.12.0

Ապրանքների գույքագրում փաստաթղթում Ապրանքների ցուցակը ներմուծելու դեպքում այժմ ցուցակում կլրացվեն նաև այն ապրանքները, որոնք համակարգում ունեն մնացորդներ, բայց ներմուծված ֆայլում չկան:

Ապրանքների գույքագրում փաստաթղթում Գծիկավոր կոդով նոր տող ավելացնելիս, եթե ցուցակում արդեն կա տվյալ ապրանքը, ապա ակտիվանում է տվյալ տողի Փաստացի քանակ դաշտը:

Ապրանքների գույքագրում փաստաթղթում Լրացնել կոճակով ապրանքների ցուցակը լրացնելիս այժմ հարց է բերում Փաստացի քանակները լրացնե՞լ զրո:

Ապրանքների ելքագրման փաստաթղթերում Ելքի սպեցիֆիկացիա պատուհանում այժմ արտացոլվում է հաշվառման գինը նաև Միջին կշռված մեթոդով հաշվառվող ապրանքի համար:

ՀԴՄ կտրոնների մատյանում ավելացվել է Փաստաթղթի տեսակ սյունը:

 

Լուծված խնդիրներ

Փաստաթղթերում Դիալոգ ռեժիմով աշխատանքի կարգավորում:

Ապրանքի տեղեկատուում հիմնական չափման միավորը փոխելիս գծիկավոր կոդի ստուգման շտկում:

Պահեստի մուտքի օրդերից պիտակ տպելիս պատուհանում նշված Գնի տեսակով գների վերագրման կարգավորում:

Գրանցված Հաշիվ-Ապրանքագիր  և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում գների ցուցադրման կարգավորում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է ԱԱՀ-ն այդ թվում:

Վաճառք (Կտրոն)- ում ապրանքի կոդի մի մասը լրացնելուց հետո ընտրման ցուցակի ցուցադրման կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում Քանակ, Գումար դաշտերը լրացնելիս Գնի վերահաշվարկի կարգավորում:

Կարգավորում սևագիր Վաճառք (Կտրոն)-ում Վճարման ենթակա գումարի վերահաշվարկի ժամանակ, երբ լրացված է Ապառիկ գումար:

Վաճառքների վերլուծությունում Վաճառողին ցուցադրման կարգավորում:

Ապրանքների գույքագրում փաստաթղթում տող ավելացնելու դեպքում լրացվում են ապրանքի հաշվառված քանակ և գումար դաշտերը:

Ապրանքի քարտում Խմբաքանակի հատկությունների ցուցադրման շտկում:

Տեղեկանք առկայության մասին ծառատիպ հաշվետվության կարգավորում, երբ նույն կոդով կան Ապրանք և Ապրանքի խումբ:

Տեղեկանք առկայության մասին ծառատիպ հաշվետվությունը Գնի տեսակ նշելով կանչելիս Գնի տեսակով գումարների ցուցադրման կարգավորում:

Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների տպելու ձևանմուշներում ավելացվել է Ելքի/Մուտքի դրամարկղ և Աշխատակից նշելու հնարավորություն:

Շտկում Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների Word-ի ձևանմուշներում:

Ընտրյալներ ներդիրում տվյալների տարանջատման կարգավորում` ըստ օգտագործողների:

Տվյալների ամբողջականության ստուգման շտկում` կապված Մանրածախ հաշվետվություններում Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի արտացոլման հետ:

Excel համակարգի ֆայլ բացելիս բերվող AS Trade AddIn not installed հաղորդագրության հետ կապված խնդրի կարգավորում:

 

Տարբերակ 6.0.11 (18.03.2015-09.06.2015)

Նոր հնարավորություններ

Տեղեկատուներ

Ավելացվել է հնարավորություն Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից նշված տողերի համար ստեղծել Պահեստի մուտքի օրդեր, Վաճառքի փաստաթղթեր:

Ավելացվել է Պիտակ տպելու հնարավորություն Ապրանքների ու ծառայությունների չափման միավորներ տեղեկատուից:

Կոմպլեկտի բաղադրամասերի լրացման պատուհանում ավելացվել է Կոմպլեկտի քանակ դաշտ:
 

6.0.11_1
 

Ավելացվել է հնարավորություն Ապրանքների տեղեկատուն արտահանել TMS տեսակի էլ. կշեռքի ֆորմատով:

 

Փաստաթղթեր

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) փաստաթուղթն արտացոլել «Հաճախորդի էկրան»-ին: Հնարավորությունն ակտիվացվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում: Էկրանի պարամետրերը տրվում են Դրույթների Սարքավորումներ էջում:

6.0.11_2

Ավելացվել է հնարավորություն ՀԴՄ կտրոն տպել ապրանքային կտրոն տպող սարքի միջոցով:

Դրամարկղերի միջև տեղաշարժ կատարելու համար Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներում ավելացվել է Գործողության տեսակ` Մանրածախ հասույթի մուտքագրում:
 

6.0.11

Վաճառքի փաստաթղթերի տպվող տեսքերում ավելացվել է ապրանքները խմբաքանակներով բացված ցույց տալու հնարավորություն:

Ավելացվել է հնարավորություն e-Invoicing համակարգից ներմուծել ստացված հարկային հաշիվները:

Հաշիվ ապրանքագրի Մատակարար և Գնորդ էջերում ավելացվել են e-invoicing արտահանելու համար անհրաժեշտ բոլոր դաշտերը:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի Ապրանքների ցուցակի ընտրման սյան համար ավելացվել է  բոլոր տողերի նշումը հանելու հնարավորություն` տվյալ սյան վերևում մկնիկի կտոցով:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում ավելացվել է հնարավորություն գումարը բաշխել ըստ քանակների, ըստ գործակցի:
 

6.0.11_4

Պահեստի մուտքի օրդերի Excel-ից ներմուծման ֆայլում ավելացվել է Արժույթ սյուն:

Ավելացվել է փաստաթղթի պատուհանից հիմք փաստաթուղթը բացելու հնարավորություն:

6.0.11_5

Հաշվետվություններ

Ավելացվել է հնարավորություն ծրագրից ստանալ Z հաշվետվություն:

6.0.11_6

Ավելացվել է հնարավորություն ստանալ Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկի մասին հաշվետվություն: Այն կարելի է կանչել անմիջապես Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից կամ Պահեստ ենթահամակարգի հաշվետվություններից` Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ:

6.0.11_7

 
6.0.11_8

Ավելացվել է Տեղեկանք ապրանքների առկայության մասին խմբավորված հաշվետվություն, որտեղ արտացոլվում են ապրանքների մնացորդները ծառատիպ տեսքով` խմբավորված ապրանքների խմբերով:

6.0.11_9

Վաճառքների վերլուծությունում ավելացվել են ՀԴՄ կտրոնի համար և Դրամարկղ սյուներ:

Այժմ ՀԴՄ կտրոններ մատյանում երևում են նաև Վերադարձ գնորդից տեսակի փաստաթղթերը:

Ավելացվել է հնարավորություն Դրամարկղերի մնացորդներ հաշվետվությունից կատարել Դրամարկղի մնացորդի փակում:
 

6.0.11_10

Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ապրանքների առկայության մասին (Մանրածախ) (բացված ըստ պահեստների) հաշվետվությունից ստեղծել Պահեստի ելքի օրդեր, Ապրանքների տեղաշարժ փաստաթղթեր:

Ավելացվել է Պիտակ տպելու հնարավորություն Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունից:

 

Այլ

Պիտակի տպելու ձևանմուշներում ավելացվել է Խմբաքանակի հատկություններ արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Գործընկերների ընտրման ցուցակներում ավելացվել է ՀՎՀՀ սյուն:

 

Լուծված խնդիրներ

Փաստաթղթերի ապրանքների ցուցակում ԱԱՀ սյան ցուցադրման շտկում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ է:

Վերադարձ գնորդից փաստաթղթով Գնորդի պարտքը նվազեցնելու սխալի կարգավորում:

Վերադարձի ՀԴՄ կտրոնի տպման կարգավորում, երբ վաճառքված ապրանքի որոշ մասն է վերադարձվում:

Փաստաթղթերում "+" նշանով ապրանք կամ գործընկեր ավելացնելու իրավասության սխալի կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթի հիման վրա Ապրանքների տեղաշարժ ստեղծելիս Վաճառքի գին դաշտի  լրացման կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթից պիտակ տպելու կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթում Լրացնել վաճառքի գները կոճակով գների լրացման կարգավորում:

Պահեստի մուտքի օրդերում ընդհանուր գումարի արտացոլման կարգավորում, երբ CTRL+F հրամանով հեռացվում է որևէ տող:

Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի դիալոգ ռեժիմում խմբաքանակների ցուցադրման կարգավորում:

Վաճառք (Կտրոն)-ում գների դրամային վերահաշվարկի կարգավորում, երբ Փաստաթղթի արժույթը նշված է AMD և ընտրված է USD-ով Գնի տեսակ:

Վաճառք (Կտրոն)-ի Գներ պատուհանում Կատարել կոճակի աշխատանքի կարգավորում, երբ Պահեստը մանրածախ հայտանիշով է և Օգտագործողի դրույթներում լրացված չէ Վաճառքի գնի տեսակ դաշտը:

Օգտագործողի իրավասությունների կարգավորում` կապված Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի կոնտեքստային ցանկի հրամանների ցուցադրման հետ:

Դուրս գրված հարկային հաշիվների սերիա համարների վերագրման կարգավորում:

Կարգավորումներ Պահեստի մուտքի օրդերի Excel-ից ներմուծման ֆայլում:

Գույքագրման տերմինալից ապրանքների ցուցակի ներմուծման կարգավորում, երբ ներմուծվող ֆայլում նույն ապրանքի համար մեկից ավելի տող կա:

Տվյալների պահոցի փոխարկման կարգավորում:

 

Տարբերակ 6.0.10 (24.12.2014-18.03.2015)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է անմիջապես Պահեստի մուտքի օրդերում գներ ձևավորելու հնարավորություն:

Income6.0.10

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Մուտքագրել արժեք (F2) դաշտը լրացնելուց հետո Enter սեղմելու դեպքում կատարվում է գծիկավոր կոդի փնտրում:

Ավելացվել է անմիջապես Վաճառք (Կտրոն) փաստաթղթից Գործընկեր ավելացնելու և գործընկերոջը խմբագրելու հնարավորություն:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ավելացվել է Ընթացիկ տողի վահանակ, որտեղ երևում է ընթացիկ տողի մասին տեղեկատվություն: Վահանակն ակտիվացնելու համար Օգտագործողի փաստաթղթերի դրույթների Վաճառք կտրոն էջում պետք է նշել համապատասխան դրոշակը:
 

sales6.0.10

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ավելացվել է հնարավորություն Անկանխիկ պատուհանում փոխել POS տերմինալը տրամադրող բանկը:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Պլաստիկ քարտի ընտրման ցուցակում ավելացվել է Amex քարտատեսակը:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է խմբաքանակի հատկություններ արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Վաճառքի փաստաթղթերում և Վերադարձ մատակարարին փաստաթղթի տպվող տեսքերում ավելացվել է ապրանքի Բնութագիրը արտացոլելու հնարավորություն:
 

Partyoptions6.0.10

Ավելացվել է Դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարների վերագրման հնարավորություն e-invoicing համակարգից:

Excel-ից Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթերի ներմուծման ֆայլում ավելացվել են ապրանքի նույնականացման եղանակներ` Կոդ, Գծիկավոր կոդ, Անվանում:
 

ExcelImport6.0.10

Excel-ից Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի ներմուծման ֆայլում ավելացվել է Գնորդ նշելու հնարավորություն:

Ավելացվել է հնարավորություն փաստաթղթի պատուհանից այն արտահանել XML:

Գների ձևավորում գործողության դիալոգում ավելացվել է Կլորացնել միշտ դեպի վերև դրոշակ: Նշված լինելու դեպքում նոր գինը հաշվարկի վերջում կլորանում է դեպի վերև:

Գների ձևավորում գործողության համար ավելացվել է բազմապատկում կատարելու հնարավորություն:
 

FormationofPrices6.0.10

Վաճառքների վերլուծությունում ավելացվել է Վաճառքի գները տեսնելու հնարավորություն:
 

SalesAnalysis6.0.10

Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ապրանքների առկայության մասին (ըստ տարբեր խմբաքանակների) հաշվետվությունից ստեղծել Պահեստի ելքի օրդեր, Ապրանքների տեղաշարժ, Վերադարձ մատակարարին փաստաթղթեր:

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունում ավելացվել է գործընկերոջ ՀՎՀՀ-ն, հասցեն և հեռախոսահամարը տեսնելու հնարավորություն:
 
PartnersBalances6.0.10
 

Ավելացվել է հնարավորություն Վերլուծական դիագրամները ձևավորել ըստ շաբաթների:
 

SalesReport6.0.10

Փաստաթղթերի մատյաններում ավելացվել է նշված տողերի խմբային հեռացման հնարավորություն:

Այժմ դաշտերում մկնիկի կրկնակի կտտոցով նշվում է դաշտի ամբողջ արժեքը:
 

Լուծված խնդիրներ

Փաստաթղթեր

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում աշխատանքի արագացում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում մեկից ավելի ՀԴՄ տպելու խնդրի կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Հիշել և նոր հրամանի կարգավորում, երբ նշված է գնորդ:

Փաստաթղթերի ելքի սպեցիֆիկացիայի պատուհանում Օգտագործման ժամկետի ցուցադրման շտկում:

Փաստաթղթերի ելքի սպեցիֆիկացիայի պատուհանում Երկրի, Արտադրողի, Հատկության արժեքի կոդերի փոխարեն անվանումների ցուցադրում:

Վերադարձ գնորդից փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ հիմք փաստաթղթում վաճառքը կատարվել է տարբեր խմբաքանակներից:

Վերադարձ գնորդից փաստաթղթում լրացուցրիչ չափման միավորով ապրանքների գրանցման կարգավորում Ապրանքների գործողությունների (մանրածախ) մատյանում:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի գրանցման շտկում:

Հավելյալ ծախսերի բաշխման կարգավորում, երբ ապրանքի հաշվառման մեթոդը միջին կշռված է:

Ապրանքների վերագնահատում (մանրածախ) փաստաթղթի Ձևավորել նոր գները պատուհանում բացասական տոկոս նշելու հնարավորության կարգավորում:

Փաստաթղթերի տպվող տեսքերում ինքնարժեք չերևալու կարգավորում, երբ Օգտագործողի դրույթներում նշված չէ Ցույց տալ ապրանքների ինքնարժեքների գումարները դրոշակը:
 

Տեղեկատուներ

Քաշային ապրանքների գծիկավոր կոդի երկարության ստուգման շտկում:

Գների ձևավորում գործողության հասանելիության շտկում:
 

Մատյաններ/Հաշվետվություններ

Ապրանքի քարտում խմբաքանակի սյուների հասանելիության կարգավորում:

Ապրանքի քարտում Գործընկեր/պահեստ սյունում գնորդին արտացոլման շտկում:

Մանրածախ գործողությունների մատյանում Ապրանքների տեղաշարժի գրանցման կարգավորում:

Ապրանքների տեղաշարժ դեպի մանրածախ պահեստ փաստաթղթում ապրանքների վաճառքի գների վերագրման կարգավորում:

Ապրանքների շրջանառության մատյանը ըստ տարբեր խմբաքանակների դրոշակով կանչելու դեպքում նույն ապրանքի կրկնվող տողերի ցուցադրման կարգավորում:

Հեռացված փաստաթղթերի մատյանից Ապրանքների վերագնահատում (մանրածախ) փաստաթղթի հեռացման կարգավորում:
 

Ընդհանուր

Օգտագործողի իրավասություններում փաստաթղթերի գործողությունների թույլտվության շտկում:

Վաճառքի փաստաթղթում Զեղչ նշելու հնարավորություն կարգավորում, երբ Օգտագործողին թույլատրված չէ խմբագրել վաճառքի գները:

Տվյալների պահոցի ինդեքսավորում կատարելու թույլտվության շտկում:

Ամբողջականության ստուգումից հանվել են դրամարկղերի և հաշվարկային հաշիվների բացասական մնացորդների ստուգումները:

 

 

Տարբերակ 6.0.9 (11.12.2014-24.12.2014)

Նոր հնարավորություններ

Ավելացվել է SQL սերվերի հետ կապի վերականգնման հրաման, ինչը թույլ է տալիս աշխատանքի ընթացքում առաջացած կապի խզումը վերականգնել` ապահովելով  աշխատանքի անխափանությունը:

WhatsNew6.0.9

Ավելացվել է հնարավորություն Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի տպվող տեսքում ցույց տալ պահեստը:

Լուծված խնդիրներ

Հավաստիության ամսաթվի տեղափոխման գործողության կարգավորում:

Ապրանքների գների ամբողջականության ստուգման հետ կապված սխալների շտկում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում գների վերագրման կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթի տպման կարգավորում:

Գործընկերոջ պարտքի վերանայում փաստաթղթի արտահանման սխալի շտկում:

Կարգավորումներ Վաճառք (Կտրոն) փաստաթղթում:
 

Տարբերակ 6.0.8 (17.11.2014-11.12.2014)

Նոր հնարավորություններ

Այսուհետ հնարավորություն կա աշխատել Excel-ի ֆայլերի հետ անմիջապես ՀԾ-Առևտուր 6 համակարգում: Կարելի է կիրառել Excel-ի բոլոր հիմնական հնարավորությունները, նույնիսկ, եթե համակարգչում տեղադրված չէ MS Excel-ը: Ներքին Excel-ի միջոցով ավտոմատացված են ապրանքի, գործընկերոջ, դրամարկղի և բանկային հաշվի քարտերը:
 

build-inexcel_zoom70
 

Ավելացվել է հնարավորություն սահմանափակել փաստաթղթերում և հաշվետվություններում ապրանքների ինքնարժեքների ցուցադրումը` ըստ օգտագործողի:
 

AdminTools6.0.8

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացել է ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

Ավելացել է հնարավորություն առանց ԱԱՀ և զրոյական ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագրերը արտահանել XML ֆորմատով և ներմուծել e-invoicing համակարգ:
 

TaxInvoicesJournal6.0.8
 

Վաճառք (Կտրոն)-ում ավելացվել է Գներ կոճակ, որով բացվող պատուհանում կարելի է նշել ԱԱՀ հաշվակի ձևը և Գնի տեսակը:
 

PosSale6.0.8
 

Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի մուտքի և ելքի օրդերները արտահանել XML ֆորմատով և ներմուծել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ:

Ավելացվել է հնարավորություն Վաճառք (Կտրոն) փաստաթղթում գնորդին նշել սկաների միջոցով:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթի Excel-ից ներմուծման ֆայլում ավելացել են Պահեստ և Դրամարկղ դաշտերը:

Excel-ից տվյալների ներմուծման գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import) ավելացվել է PartnersEdition.xls ֆայլը, որի միջոցով կարելի է թարմացնել Գործընկերներ տեղեկատուի արժեքները:

Այժմ ՊՄՕ Մանրածախ և ՊՄՕ Ներմուծում փաստաթղթերը XML արտահանելիս արտահանվում են նաև դրանց հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխումները:

Դրույթներում որոշ բաժիններ տեղափոխվել են Ընդհանուր էջ:

 

Լուծված խնդիրներ

Վաճառքի փաստաթղթերում Զեղչի տոկոսի վերագրման կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Ընդհանուր գումար և Մանր դաշտերի ցուցադրման կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ նշված է Հիմք փաստաթուղթ:

Քաշային դրոշակով ապրանքի լրացուցիչ չափման միավորի համար գծիկավոր կոդի նիշերի սահմանափակման հանում:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում Գների ձևավորում կատարելու իրավասության կարգավորում:

Excel-ից Ապրանքների և ծառայությունների գների ներմուծման կարգավորում կապված չափման միավորի հետ:

Excel-ից Ապրանքների և ծառայությունների ներմուծման կարգավորում, երբ սխալ է նշված Տեսակ դաշտը:

Ապրանքների գործողությունների մատյան (Մանրածախ) հաշվետվությունում սևագիր փաստաթղթերի արտացոլման կարգավորում:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի փոխարկման կարգավորում:

Տվյալների պահոցի փոխարկման ժամանակ Վաճառքների մատյանում արտացոլվում են նաև մատուցված ծառայությունները

Համակարգի ցուցադրական տարբերակում Տվյալների պահոցների քանակի շտկում:

 

Տարբերակ 6.0.6 (10.11.2014-17.11.2014)

Նոր հնարավորություններ

Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (մանրածախ) փաստաթղթերի համար նոր տպվող ձևանմուշների մշակում

 

Լուծված խնդիրներ

Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվության կարգավորում

Տեղեկանք ապրանքների առկայության մասին (մանրածախ) հաշվետվության շտկում

Ապրանքների շրջանառության մատյանից Ապրանքի քարտի դիտման կարգավորում

Արտահանել XML էլ. կշեռքի ֆորմատով գործողության կարգավորում

Տպման ձևերում քանակ դաշտերի ֆորմատավորում. ստորակետից հետո 0-ները ցույց չտալ

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի տպման ձևանմուշի շտկում

Պիտակ տպելիս տպման ամսաթվի կարգավորում:

 

 

Տարբերակ 6.0.5 (01.11.2014-10.11.2014)

Նոր հնարավորություններ

Ավելացել է Առանց ԱԱՀ Հաշիվ-Ապրանքագրերը որպես Հաշվարկային փաստաթուղթ e-Invoicing ներմուծելու հնարավորություն

Վաճառք կտրոն փաստաթղթում ծառայության անվանման խմբագրման հնարավորություն

ՀԴՄ կտրոնների մատյանը թարմացնելու հնարավորություն F12 ստեղնի միջոցով

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում ավելացել է առաքողի գրանցման գրքի տվյալները լրացնելու հնարավորություն

Ավելացել է անկանխիկ վաճառքի դեպքում կանխիկ ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

Լուծված խնդիրներ

Փոխարկման սխալի շտկում

Օգտագործողի իրավասությունների սխալի շտկում

ՀԴՄ կտրոն տպելուց '/ ' նշանի հետ կապված սխալի ուղղում

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի տպման ձևում խմբագրված հասցեների արտացոլման շտկում

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպման ձևում գների արտացոլման սխալի շտկում:

 

 

Տարբերակ 6.0.4 (23.10.2014-01.11.2014)

Նոր հնարավորություններ

Վաճառք (կտրոն) փաստաթղթում ավելացվել է պարզ ռեժիմով աշխատանքի հնարավորություն

 

vers_604-3

 

Օգտագործողի դրույթներում ավելացնել ՀԴՄ կտրոնի կարգավորումներ բաժին

 

vers_604-2

 

Հարկային հաշիվների մատյանում ավելացել է ստեղծված փաստաթղթերի քանակ սյուն

Ավելացվել է ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի դաշտերի արժեքները խմբագրելու խմբային գործիք

 

vers_604-1

 

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում ավելացել են Գլխավոր հաշվապահ, Միջնորդ և Թույլատրեց դաշտերը:

Լուծված խնդիրներ

Արագ հասանելիության ստեղներ աշխատանքի կարգավորում

Գների և ապրանքների և ծառայությունների չափման միավորների ամբողջականության ստուգման կարգավորում

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպման տեսքի կարգավորում

Ապրանքների մանրածախ գործողությունների մատյանի ամբողջականության ստուգման կարգավորում

Փաստաթղթերի խմբային ներմուծման ֆայլերի շտկումներ:

 

 

Տարբերակ 6.0.3 (15.10.2014-23.10.2014)

Նոր հնարավորություններ

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթում պահեստ ընտրելու դեպքում պահեստի հասցեն լրացվում է որպես մատակարարի գործունեության հասցե

ՀԴՄ կտրոնի տպման լավացում

Ավելացվել է ապրանքի նկարը դիտելու հնարավորություն Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, դրանց չափման միավորներ տեղեկատուում և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունում:

Լուծված խնդիրներ

Excel-ից տվյալների ներմուծման կարգավորում

Կարգավորում Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի տպման տեսքում

Կարգավորումներ Վաճառք (կտրոն) և Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթերում

Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթի XML արտահանման կարգավորում

Տվյալների փոխարկման կարգավորում: