Հաշվետվությունը նախատեսված է մանրածախ պահեստներում ապրանքների հետ կատարված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում կատարված գործողությունները։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվության մեջ կարտացոլվեն ապրանքի հետ կապված գործողություները միայն տվյալ պահեստներով, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր մանրածախ պահեստներով։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի հետ կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։ |
Գործողության տեսակ |
Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողությունների տեսակներ։ Հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված տեսակի գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր գործողությունները, որոնք կապված են ապրանքների մանրածախ հաշվառման հետ։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում քանակները բերվում են լրացուցիչ չափման միավորներով։ |
Ենթագումար |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք: |
Ապրանքների գործողությունների մատյան (Մանրածախ) հաշվետվությունում արտացոլվում է հետևյալ տեղեկատվություն ապրանքների հետ կատարված գործողությունների մասին` գործողության տեսակը, գործողության կատարման ամսաթիվը, այն փաստաթղթի համարը, որի միջոցով գրանցվել է գործողությունը, մանրածախ պահեստը, ուր մուտքագրվել կամ ելքագրվել է ապրանքը, քանակը, վաճառքի գինը և գումարը դրամով, ապրանքի խումբը և գործողության մեկնաբանությունը։
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, պատմությունը, խմբագրել այն կամ հեռացնել: