Ապրանքների շրջանառության մատյան (Մանրածախ)

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ > Մանրածախ հաշվետվություններ >

Ապրանքների շրջանառության մատյան (Մանրածախ)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է մանրածախ պահեստներում ապրանքների քանակային, վաճառքի գների և գումարների վերաբերյալ շրջանառության տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում ապրանքի շրջանառությունը:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվության մեջ ընդգրկվում են միայն նշված պահեստների ապրանքների շրջանառությունը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր մանրածախ պահեստների ապրանքների շրջանառությունը։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։

Ապրանք

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։

Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով

Դրոշակը նշված լինելու  դեպքում հաշվետվությունում ապրանքների շրջանառությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։

Ըստ տարբեր վաճառքի գների

Դրոշակը նշված լինելու դեպքում տարբեր վաճառքի գներ ունեցող միևնույն ապրանքը երևում է տարբեր տողերով։

Բացված ըստ գործողությունների

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների քանակները և գումարները գալիս են բացված ըստ գործողությունների։

Ենթագումար

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք:

 

Ապրանքների շրջանառություն (Մանրածախ) հաշվետվությունում երևում են մանրածախ պահեստներում ապրանքների սկզբնական մնացորդները, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդները։