Հարկային հաշիվներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Մատյաններ >

Հարկային հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում գրանցված Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը։ 

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Սյուն

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Աշխատակից

Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը:

Տեսակ

Փաստաթղթի տեսակը` Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) կամ Վերադարձ գնորդից:

Սերիա և համար  

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը:

Արժույթ

Փաստաթղթի արժույթը։

Գումար

Հիմնական գումարը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի  տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ  կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով:

Պահեստ

Այս դաշտում լրացվում է փաստաթղթի հետ կապված մուտքի կամ ելքի պահեստը։ Եթե տվյալ փաստաթուղթը առընչություն չունի պահեստի հետ, ապա այս դաշտի արժեքը դատարկ է։

Տեղեկություն

Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթի հետ կապված առավել կարևոր տեղեկություն։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Դուրսգրման ա/թ

Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը:

Դուրսգրման եղանակ

Հարկային հաշվի դուրսգրման եղանակը`1- էլեկտրոնային, 2 - Թղթային:

Ստեղծված փաստաթղթերի քանակ

Ստացված հարկային հաշվի հիման վրա ստեղծված փաստաթղթերի քանակը:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Գործընկերոջ անվանում

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Աշխատակից

Աշխատակցի կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Անվանում

Աշխատակցի անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ  փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Բանկի մուտք փաստաթուղթ` տեղափոխելով ավելի շուտ գրանցված վաճառքի փաստաթղթի տվյալները:

Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:

Հարկային հաշիվների XML արտահանումՀարկային հաշիվն արտահանում է XML ֆորմատով ֆայլ, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի E-Invoicing ծրագիր:

Հաշվարկային փաստաթղթերի XML արտահանում. Հաշվարկային փաստաթուղթն արտահանում է որպես XML ֆորմատի ֆայլ, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի  E-Invoicing ծրագիր:

Ստեղծված փաստաթղթեր.  Բացվում է Հարկային հաշվի հիման վրա ստեղծված փաստաթղթերի ցանկը:

Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: