Հաշվետվությունը նախատեսված է ապրանքների հետ կատարված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատարված գործողությունները։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվությունում կարտացոլվեն տվյալ պահեստով ապրանքների հետ կատարված գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` գործողությունները բոլոր պահեստներով։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի հետ կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։ |
Գործողության տեսակ |
կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողությունների տեսակներ։ Հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված տեսակի գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր գործողությունները։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում քանակները բերվում են լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները ներկայացված USD-ով։ |
Ցույց տալ խմբաքանակները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է բացված ըստ ապրանքների խմբաքանակների։ Այս դեպքում հաշվետվությունում ավելանում են խմբաքանակի հատկությունները ցույց տվող սյուներ (օգտագործման ժամկետ, երկիր, արտադրող և այլն)։ |
Ցույց տալ վաճառքի գները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կերևան նաև վաճառքի գները` վաճառքի փաստաթղթերի տողերում: Դրոշակը կարելի է նշել, եթե նշված է Ցույց տալ գումարները դրոշակներից գոնե մեկը: |
Ենթագումար |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք: |
Ապրանքների գործողությունների մատյան հաշվետվությունում արտացոլվում է հետևյալ տեղեկատվությունը ապրանքների հետ կատարված գործողությունների մասին` գործողության տեսակը, գործողության կատարման ամսաթիվը, այն փաստաթղթի համարը, որի միջոցով գրանցվել է գործողությունը, պահեստը, ուր մուտքագրվել կամ ելքագրվել է ապրանքը և այլն։
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, խմբագրել այն կամ հեռացնել: