Կոմպլեկտի բաղադրամասեր

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Ապրանքների և ծառայությունների ենթատեղեկատուներ >

Կոմպլեկտի բաղադրամասեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում իրականացված է ապրանքների համեմատաբար պարզ արտադրություն (հավաքում)։ Օրինակ` համակարգչի հավաքում։ Հավաքման գործողության արդյունքում պահեստ է մուտքագրվում տրված քանակությամբ ապրանք (կոմպլեկտ) և ելքագրվում են որոշ քանակությամբ ապրանքներ (կոմպլեկտի բաղադրամասեր)։ Այդ գործողությունը կատարվում է Կոմպլեկտավորում փաստաթղթով։ Փաստաթղթի գրանցման ժամանակ բաղադրամասերը ելքագրվում են ինքնարժեքով։ Կոմպլեկտը մուտքագրվում է արժեքով, որը հավասար է բաղադրամասերի ինքնարժեքների հանրագումարը բաժանած մուտքագրվող կոմպլեկտների քանակին։

Ենթատեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Կոմպլեկտի բաղադրամաս դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։

Կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Պարտադիր լրացվող դաշտ է: Ընդունում է հետևյալ արժեքները. 1- Ապրանք, 2- Ծառայություն:

Կոմպլեկտ

Նշվում է Կոմպլեկտի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Կոդ

Բաղադրամաս հանդիսացող ապրանքի կամ ծառայության կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Չափման միավոր

Բաղադրամաս հանդիսացող ապրանքի չափման միավորի կոդը։ Ընդունում է արժեքներ Ապրանքների և ծառայությունների չափման միավորներ տեղեկատուում տվյալ ապրանքի կամ ծառայության համար առկա չափման միավորներից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Քանակ

Բաղադրամաս հանդիսացող ապրանքի քանակը կոմպլեկտում։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Կոմպլեկտի քանակ

Նշվում է կոմպլեկտի քանակը:

Գնի մաս/ Գումար

Բաղադրամաս հանդիսացող ապրանքի մեկ միավորի գնային գործակիցը։ Այս գործակիցն օգտագործվում է ապակոմպլեկտավորում գործողության ժամանակ։ Եթե Տեսակ դաշտում նշված է 2-Ծառայություն, ապա դաշտը վերանվանվում է Գումար: