Աշխատանք թվային տիպի դաշտերի հետ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Մուտքագրման դաշտեր >

Աշխատանք թվային տիպի դաշտերի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Թվային տիպի դաշտերում կարելի է մուտքագրել միայն թվեր՝ դրական կամ բացասական:

 

UI.DataEditors.Numeric.Positive

 

Արժեքը կարելի է խմբագրել ստեղնաշարից, հաշվել կցված հաշվիչով  կամ տեղադրել նախկինում պատճենված արժեքը։

Բացասական թվերն արտապատկերվում են կարմիր գույնով, նշանն առջևից.

 

Decimal1

Թիվը ջնջելու համար օգտագործվում են DELETE, BACKSPACE կամ ESC ստեղները: Դատարկ արժեքը զրոն է (0):

Թվերն արտապատկերվում են տրոհված հազարյակներով:

Սլաք վերև աճեցնում է, իսկ Սլաք ներքև  նվազեցնում է արժեքը:

 

Հաշվիչ

Հաշվիչը ցուցադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև UI.OpenWindows.DownArrow կոճակը,

սեղմել F4 կամ PAGEDOWN ստեղնը,

սեղմել CTRL+Սլաք ներքև ստեղների համադրությունը:

Հաշվիչով կատարված հաշվարկների արդյունքն անմիջապես ցուցադրվում է դաշտում:

 

Հաշվիչը փակելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև UI.OpenWindows.DownArrow կոճակը,

սեղմել հաշվիչից դուրս տարածքում,

սեղմել F4 ստեղնը,

սեղմել CTRL+ENTER ստեղների համադրությունը:

 

UI.DataEditors.Numeric.Calculator