Աշխատանք տեքստային տիպի դաշտերի հետ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Մուտքագրման դաշտեր >

Աշխատանք տեքստային տիպի դաշտերի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեքստային տիպի դաշտերում տեքստը հնարավոր է մուտքագրել ստեղնաշարից կամ տեղադրել նախկինում պատճենված արժեքը։

Կարելի է կիրառել տեքստի խմբագրման բոլոր ստանդարտ միջոցները: Դաշտում աջ սեղմումով բացվում է կոնտեքստային ցանկը:

UI.DataEditors.Text

 

Տեքստն ընտրելու համար կարելի է օգտագործել ստեղների հետևյալ համադրությունները.

CTRL+A` ընտրել ամբողջ տեքստը,

SHIFT+Սլաք աջ կամ SHIFT+Սլաք ձախ` ավելացնել կամ պակասեցնել ընտրությունը մեկ նիշով,

CTRL+SHIFT+Սլաք աջ կամ Սլաք ձախ` ավելացնել կամ պակասեցնել ընտրությունը մեկ բառով։

Տեքստը պատճենելու համար օգտագործվում է հետևյալ ստեղների համադրությունները` CTRL+C, CTRL+INSERT կամ կոնտեքստային ցանկից Copy հրամանը:

Պատճենված տեքստը տողադրելու համար օգտագործվում է հետևյալ ստեղների համադրությունները` CTRL+V, SHIFT+INSERT կամ կոնտեքստային ցանկից Paste հրամանը:

Տեքստը կտրելու համար օգտագործվում է հետևյալ ստեղների համադրությունները` CTRL+X, SHIFT+DELETE կամ կոնտեքստային ցանկից Cut հրամանը:

Տեքստը ջնջելու համար օգտագործվում են DELETE կամ BACKSPACE ստեղները:

Վերջին խմբագրման գործողությունը չեղարկելու համար օգտագործվում է CTRL+Z ստեղների համադրությունը:

Չեղարկումը վերականգնելու համար օգտագործվում է CTRL+Y ստեղների համադրությունը: