Ագրեգատային դիտելու ձևերը տարբերվում են ագրեգատային խմբերից նրանով, որ առաջինի դեպքում չի պահանջվում ստեղծել աղյուսակ տվայլների բազայում։ Ագրեգատային դիտելու ձևեր հնարավոր է ստեղծել «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» Ò «Ագրեգատային դիտելու ձևեր» թղթապանակի պատուհանի տիրույթում մկնիկի աջ կոճակի միջոցով բացվող ցանկում ընտրելով «Ավելացնել» կետը
Հնարավոր է ստեղծել երկու տեսակի ագրեգատային դիտելու ձև՝
1. OLAP-ի ագրեգատային դիտելու ձև
2. Ագրեգատային բաղադրյալ դիտելու ձև։
OLAP-ի ագրեգատային դիտելու ձևը օգտագործվում է մեկ խմբի (աղյուսակի) հիման վրա ագրեգատային հաշվետվություն ստեղծելու համար։ Ագրեգատային դիտելու ձևերի նկարագրությունը ստորև տրվում է «Ագրեգատային բաղադրյալ դիտելու ձևի» օրինակով։
Ագրեգատային բաղադրյալ դիտելու ձևը ստեղծվում է մեկ կամ ավելի OLAP խմբերի հիման վրա` տվյալները միակցելու (join) կամ միավորելու (union) եղանակով։ Համապատասխանաբար պետք է լրացվեն «Կցվող դաշտեր» էջը, եթե կատարվում է տվյալների միակցում, և «Միավորվող դաշտեր» Էջը տվյալները միավորելու դեպքում։
«Արգրեգատային բաղադրյալ դիտելու ձև» փաստաթուղթը պարունակում է երկու աղյուսակ՝ «OLAP խմբեր» և «Դիտելու ձևի կառուցվածք»
Պարտադիր լրացման դաշտերը`
Դաշտի անվանում |
Նկարագրություն |
---|---|
Կոդ |
Դիտելու ձևի կոդը, տրվում է օգտագործողի կողմից: |
Անվանում, Անգլերեն անվանում |
Դաշտերի միջոցով նկարագրում է հաշվետվության իմաստը |
Հաշվետվության անվանում |
Այս դաշտը պարունակում է ստացվող հաշվետվության վերնագիրը (caption), կարող է պարունակել հաշվարկի ժամանակ տրվող պարամետրերի արժեքները։ Հաշվարկի ժամանակ տրվող ամսաթվերը կարելի է արտացոլել հաշվետվության վերնագրում, նշելով #SDate# - ընդհանուր սկզբնական ամսաթվի համար և #EDate# - ընդհանուր վերջնական ամսաթվի համար: Որևէ խմբի սկզբնական ամսաթվին կարելի է դիմել նշելով #Sdate և խմբի կրճատ անվանումը , օրինակ` #SDateA#, #SDateB#: Նույնպես, վերջնական ամսաթվի համար` #EDateA#, #EDateB#: |
Հարցնել հաշվարկի ժամանակահատվածը |
Հաշվետվության հաշվարկից առաջ կկատարվի հաշվետու ժամանակաշրջանի հարցում: |
Տեսակ |
Դաշտը ունի երկու հնարավոր արժեքներ – J- հաշվետվությունների միակցման համար (join) և U-հաշվետվությունների միավորման համար (union): JOIN գործողությունը թույլ է տալիս տարբեր հաշվետվություններ միակցել իրար, (այսինքն, ավելացնել մեկի սյուները մյուսի կողքից) նշելով կցվող (ընդհանուր) դաշտերի ցուցակը: UNION գործողությունը թույլ է տալիս մի քանի հաշվետվություններ, որոնք ունեն նույն իմաստով սյուներ, միավորել, (այսինքն, ավելացնել մեկի տողերը մյուսի վերջից): |
OLAP- ի խմբեր աղյուսակում սահմանվում են օգտագործվող OLAP խմբերը: Խումբը ընտրելուց հետո ավտոմատ լրացվում է այդ խմբին համապատասխանող աղյուսակի անունը «Աղյուսակ» դաշտում և ամեն խմբի համար ավտոմատ գեներացվում է կրճատ անվանումը, որը օգտագործվում է հետևյալ նկարագրության մեջ («Կրճ.» դաշտ): Որպես կրճատ անվանումներ օգտագործվում են լատինական այբբենարանի մեծատառերը՝ A,B,C և այլն: Խմբերի ցուցակում կարելի է նշել նույն խումբը մի քանի անգամ, տալով նրանց տարբեր կրճատ անվանումներ:
Եթե տվյալ խմբի համար կատարվելու է տվյալների փնտրում ըստ ամսաթվի, ապա պետք է այդ խմբի համար նշել այն ամսաթիվ տիպ ունեցող դաշտը, որի միջոցով կատարվելու է փնտրումը: Եթե ըստ ժամանակաշրջանի տվյալների փնտրում չի կատարվելու, ապա այս դաշտը չի լրացվում: Օրինակ, եթե մենք ձևավորում ենք հաշվետվություն, որը արտացոլում է տվյալ ժամանակաշրջանում բացված հաշիվները, ապա այս դեպքում, որպես ամսաթվի դաշտ պետք է նշել fDATEOPEN- «Հաշվի բացման ամսաթիվ» դաշտը: Իսկ եթե պետք է ստանալ հաշվետվություն փակված հաշիվների վերաբերյալ, ապա պետք է ֆիլտրենք հաշիվները ըստ փակման ամսաթվի, այսինքն, որպես ամսաթվի դաշտ պետք է նշել fDATECLOSE- «Հաշվի փակման ամսաթիվ» դաշտը: Եթե պետք է ստանալ բոլոր հաշիվների ցուցակը, ապա փնտրում ըստ ամսաթվի չի կատարվում, և այդ դաշտը պետք է դատարկ թողնել:
Եթե խմբի համար նշված է «Ամս.» ստուգավանդակը, ապա հաշվետվության հաշվարկից առաջ այդ խմբի համար կբերվի առանձին հարցում ժամանակաշրջանի վերաբերյալ: Այս ստուգավանդակը իմաստ ունի միայն եթե նշված է «Ամսաթվի դաշտ» դաշտը տվյալ խմբի համար:
«Սկզբի ամսաթիվ լռությամբ» և «Վերջի ամսաթիվ լռությամբ» լրացվում են անհրաժեշտության դեպքում։ Տվյալ դաշտերում հնարավոր է լրացնել ինչպես՝ հաստատուն արժեքներ, այնպես էլ ամսաթվերի համակարգային ֆունկցիաներ օրինակ՝ CURRENT_DAY YEAR_BEGIN, YEAR_END: Նշված ֆունկցիաները ամսաթվերի հաշվարկման ժամանակ օգտագործում են համակարգում մուտքագրված «Ընթացիկ ամսաթիվը»։ Ընթացիկ ամսաթիվը հնարավոր է դիտել և խմբագրել «Օգտագործողի դրույթներ» պատուհանում (Ctrl + O): Օրինակ՝ ընթացիկ ամսաթվի 04/05/11 դեպքում MONTH_BEGIN ֆունկցիան կվերադարձնի 01/05/11 ամսաթիվը։ Ֆունկցիայի կողմից վերադարձրած ամսաթվերը հնարավոր է խմբագրել, հաշվարկից առաջ կանչվող, հարցման պատուհանում եթե տվյալ խմբի համար նշված է «Ամս» դաշտը։
! Եթե լռությամբ արժեքները նշված չեն, ապա «Սկզբի ամսաթիվ լռությամբ» դաշտի համար լռությամբ կլրացվի DATE_BEGIN արժեքը, իսկ «Վերջի ամսաթիվ լռությամբ» դաշտի համար կլրացվի DATE_END արժեքը: Նշված ֆունկցիաների նկարագրությունը տրվում է ստորև։
|
Բացի համակարգում օգտագործվող ստանդարտ ամսաթվերի ֆունկցիաներից դաշտի լրացման համար կարելի է օգտագործել ևս երկու հատուկ ֆունկցիա` DATE_BEGIN և DATE_END: Նրանց միջոցով կվերադարձվեն հաշվարկից առաջ բեռնվող հարցման պատուհանի «Ժամանակահատված» անվամբ դաշտերում մուտքագրված սկզբի և վերջի ամսաթվերը։
! «Ժամանակահատված» անվամբ սկզբի և վերջի ամսաթվերի դաշտերը հարցման պատուհանում արտացոլվում է միայն այն ժամանակ երբ ագրեգատային դիտելու ձևում նշված է «Հարցնել հաշվարկի ժամանակահատվածը» դաշտը։ |
«Դիտելու ձևի կառուցվածք» աղյուսակը պարունակում է դիտելու ձևի սյուների նկարագրությունը:
Դաշտի անվանում |
Նկարագրություն |
---|---|
Կոդ |
Ամեն սյունը պետք է պարունակի ունիկալ կոդ, որը տրվում է օգտագործողի կողմից: «Ավելացնել դաշտերը ցուցակից» կետից դաշտերը ընտրելուց աղյուսակի «Կոդ» դաշտը լռությամբ լրացվում է համապատասխան ընտրված սյուների անվանումների։ |
Ընտրվող սյուն/արտահայտություն |
Հաշվետվության սյունը կարող է արտացոլել՝ կամ որևէ խմբի առանձին դաշտի, կամ հաշվարկի արդյունքում ստացված տվյալներ։ Այն դեպքում երբ սյունը պետք է պարունակի որևէ խմբի դաշտ անհրաժեշտ է լրացնել տվյալ խմբի կրճատ անվանումը և դաշտի անունը օրինակ՝ B.FSUM: Հաշվարկվող սյան դեպքում լրացվում է համապատասխան SQL արտահայտություն։ Օրինակ՝ փոխարժեքը հաշվարկելու համար (տես վերևում պատկերված նկարը) ստեղծվել է նոր հաշվարկվող դաշտ FCOURSE1 կոդով, այնուհետև ավելացվել է հետևյալ արտահայտությունը FSUM/FCURSUM, որի արդյունքում տվյալ դաշտի արժեքը հավասար կլինի FSUM(գումար ՀՀ դրամով) և FCURSUM (Գումար) դաշտերի քանորդին։ |
Գործողություն |
Սահմանվում է խմբավորման (Group by) ընթացքում դաշտի հետ կատարվող գործողությունը։ Հնարավոր արժեքներն են ՝ SUM, MAX, MIN, AVERAGE, COUNT: |
Տեսանելի |
Սահմանվում է դաշտի տեսանելիության կամ անտեսանելիության հատկանիշը։ |
Հաշվարկվող |
Նշանակվում է դաշտի հաշվարկվող լինելու հատկանիշը։ Հաշվարկվող լինելու դեպքում անհրաժեշտ է նաև գրել համապատասխան SQL արտահայտությունը «Ընտրվող սյուն/արտահայտություն» դաշտում ըստ որի պետք է կատարվի հաշվարկը ։ |
Խմբագրվող |
Դաշտը լրացվում է ավտոմատ կերպով։ |
Ավանում, Անգլերեն անվանում |
Լրացվում է սյան հայերեն և անգլերեն անվանումները։ |
Համակարգային տիպ |
Դաշտերի համակարգային տիպերի նկարագրությունը տրված է AS4x ծրագրավորողի ձեռնարկում։ |
Ընդ. |
Նշված լինելու դեպքում կհաշվարկվի «ընդամենը» տողը տվյալ դաշտի համար։ Իմաստ ունի միայն թվային դաշտերի դեպքում։ |
Ֆիլտր |
Ավելացնում է տվյալ դաշտը հաշվետվության հաշվարկից առաջ կանչվող հարցման պատուհանում։ |
Կրկ |
Դաշտը իմաստ ունի միայն այն դեպքում երբ նշված է «Ֆիլտր» դաշտը։ «Կրկ» դաշտի նշված լինելու դեպքում հարցման պատուհանում հնարավոր է ֆիլտրումը իրականացնել ըստ միջակայքի։ Տվյալ դեպքում հարցման պատուհանում հնարավոր է մուտքագրել ֆիլտրման միջակայքի սկզբնական և վերջնական արժեքները։ |
Դաս |
Օգտագործվում է դաշտերի դասավորման կարգը սահմանելու համար։ Այդ նպատակով յուրաքանչյուր դասավորման ենթակա դաշտի համար սահմանվում է նրա դասավորման հերթական համարը։ |
Նվազեցման կարգով |
Օգտագործվում է միայն այն ժամանակ երբ անհրաժեշտ է տվյալ դաշտը դասավորել հակառակ ուղղությամբ։ Իմաստ ունի միայն այն դեպքում երբ տվյալ դաշտը դասավորվում է (տես նախորդ դաշտի նկարագրությունը)։ Դաշտը նշված չլինելու դեպքում դասավորումը կիրականցվի նվազման կարգով։ |
Ընտրված սյուները կարելի է տեղափոխել կոճակների օգնությամբ:
Փաստաթղթի վերջին էջում կարելի է գեներացնել հաշվետվությանը համապատասխանող SQL հարցումը, այդտեղից կարելի է նայել օգտագործվող պարամետրերի կոդերը, որոնք ընգրկված են հարցման մեջ ? նշանով, բացի այդ այն կօգնի ՀԾ ծրագրավորողներին արագ ախտորոշել հաշվետվության հաշվարկի ժամանակ առաջացած սխալները: Յուրաքանչյուր փոփոխությունից հետո հարցումը անհրաժեշտության դեպքում պետք է գեներացնել նորից, սեղմելով համապատասխան կոճակը:
Կցվող կամ միավորվող դաշտերը լրացվում են փաստաթղթի համապատասխան էջերում, հատուկ մշակված միջոցների օգնությամբ:
Հաշվետվության հաշվարկը կատարվում է ագրեգատային ձևերի ցանկից կամ «Օգտագործողի հաշվետվություններ» ծառի համապատասխան հանգույցի տակից բացվող ցանկից մկնիկի աջ կոճակի օգնությամբ: Որպեսզի հաշվետվությունը առաջանա նշված ծառում, պետք է ծառում ավելացնել համապատասխան հանգույց և ագրեգատային ձևի փաստաթղթում որպես «Հաշվետվության տեսակ» դաշտի արժեք ընտրել այդ հանգույցը: