Հում տվյալներ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Հում տվյալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հում տվյալների հաշվետվությունը նախատեսված է ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ մանրամասնեցված տեղեկատվության ստացման համար: Այն կենտրոնական բանկին հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ հաշվետվությունները, բանկերից ստացված բաղադրիչ տվյալների հիման վրա` ի տարբերություն մյուս ՀՀ ԿԲ հաշվետվությունների, որոնք ամփոփ վերջնական պատրաստի հաշվետվություններ են:

 

Հում տվյալների հաշվետվությունը ՀԾ-Բանկ համակարգում լրացվում է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ.

Վարկային քարտերը ցույց են տրվում CredCard կոդի տակ։

Այն պայմանագրերը (բացի «Գծերից»` այդ թվում` «Վրկ. քարտերից», ընդ որում և տրամադրված և ներգրավված` Line և CredCard), որոնք հաշվետվության օրվա դրությամբ կնքված են, սակայն տրամադրում դեռևս չի կատարվել, հաշվետվության մեջ չեն ընդգրկում։

Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների/անհուսալի դասակարգված կամ բլանկային ակտիվների մնացորդը» սյան մեջ ներառվում են

oՉօտագործված մասի մնացորդը,

oԵրաշխիքների(M2) մնացորդները,

o«05» դասով պայմանագրերի «ներկա արժեքները»;

«Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակում Երաշխիքների մասով ցույց է տրվում Տոկոսագումարը, ինչպես նաև Հաշվարկված տույժը, եթե Հ. Հավելվածի վրա նշված է «Հաշվառել ժամկ. տոկոսի վրա հաշվ. տույժը» ռեկվիզիտը։

«Անվանական տոկոսադրույք (հետհաշվեկշռային հոդվածների գծով)»,սյան մեջ ցույց են տրվում Երաշխիքների տոկոսադրույքները, ինչպես նաև Վարկային Գծերի, Օվերդրաֆտների չօգտագործված մասի տոկոսադրույքները:

Տոկոսագումարների մեջ ցույց է տրվում նաև Չօգտագործված մասի տոկոսագումարները: Ժամկետները կվերցվեն ըստ SUMNCHPAYDATEպարամետրի:

«05» դասիչով բոլոր պայմանագրերի Պայմ. հաշվի հաշվեկշռ. կոդի(5 նիշ) փոխարեն ցույց է տրվում Դուրս գրված մայր գումարի հաշվի ՀՊ հաշիվը։

Հաշիվների համար, որպես Հաշվեկշռային արժեք, ցույց է տրվում հաշվի մնացորդ + տոկոսների մնացորդ,

Թղթակցային հաշիվները, ի տարբերություն այլ տիպի հաշիվների, 0 մնացորդ ունենալու դեպքում ցույց կտրվեն հաշվետվության մեջ։

Հաշվետվության մեջ ներառվել են նաև «Գերածախսերը»(CO), ընդ որում եթե COISOVERDRAFT պարամետրի արժեքը լինի True, դրանք բոլոր ցուցանիշներով հանդես կգան որպես Օվերդրաֆտ, այլապես` Դեբիտորական պարտք:

 

Հում տվյալների լրացումը OLAP-ում

 

MS Excel միջավայրում հում տվյալների հաշվետվության հաշվարկման նպատակով OLAP-ի գործիքների վահանակից «Բացել հաշվետվությունների ցանկը» կոճակը սեղմելիս բերվող ցանկում անհրաժեշտ է ընտրել «Հում տվյալներ  - Ակտիվներ» կամ «Հում տվյալներ – Պասիվներ»։

Հաշվետվության օրվա դրությամբ փակ պայմանագրերը չեն ընդգրկվում` բացառությամբ օվերնայթների, որոնց դեպքում լրացվում է հաշվետվության ամսաթվին նախորդող մեկ ամսվա ընթացքում տրամադրված (ներգրավված) մայր գումարների շրջանառությունը իսկ, որպես տոկոսագումար, նույն ժամանակահատվածում կուտակված տոկոսագումարները։ 01,03,80 տիպերով հաշիվները երևում են, եթե հաշվետվության օրվա դրությամբ մնացորդը մեծ է զրոյից։

«Դադարեցված» Վարկային գծերն ու Օվերդրաֆտները հաշվետվության մեջ նույնպես համարվելու են «Վարկային գիծ»։

Տոկոսադրույք ենթադրող դաշտերը բերվում են «տարեկան» ֆորմատի հետևյալ ձևով`

-եթե բաժանարարը 360-366 միջակայքում է, ապա որևէ ձևափոխում չի իրականացվում

-եթե բաժանարարը 30 է, ապա բերվում է 360 հիմքի

-մնացած դեպքերում`բերվում է 365 հիմքի։

Բոլոր գումարային դաշտերը արտահայտված են ՀՀ Դրամով և կլորացված են 1000 դրամի ճշտությամբ։

«Հում տվյալներ  - ԱԿՏԻՎՆԵՐ» հաշվետվության մեջ ներառված են`

85 տիպի հաշիվները, եթե բացված են Դեբիտորական պարտքեր

Ենթահամակարգերից`

-Դեբիտորական Պարտքեր (միայն հաճախորդային)

-Դեբիտորական Պարտքեր (Ետհաշվեկշիռ)

-Վարկեր (Տեղաբաշխված)

-Տեղաբաշխված Օվերդրաֆտ

-Տեղաբաշխված ավանդներ

-Տեղաբաշխված ֆինանսական լիզինգ

-ՄՄԺՊ ֆակտորինգ

-Ռեպո

-Տրամադրված երաշխավորություն։

 

«Հում տվյալներ  - ՊԱՍԻՎՆԵՐ» հաշվետվության մեջ ներառված են`

01,03,80 տիպերով հաշիվները (միայն հաճախորդային)

Ենթահամակարգերից`

-Ներգրավված վարկեր

-Ավանդներ (ներգրավված)

-Ներգրավված օվերդրաֆտ

-Հակադարձ ռեպո

-Ներգրավված ֆինանսական լիզինգ։

Հաշվետվությունների հաշվարկման համար անհրաժեշտ է, որ OLAP պահոց արտահանված լինեն հետևյալ OLAP խմբերը`

CLIENTS – հաճախորդներ (կամ CHANGED CLIENTS)

RAITINGS – վարկանիշներ

SOUSHI_Assets – Հում տվյալներ – ԱԿՏԻՎՆԵՐ

SOUSHI_Liab – Հում տվյալներ – ՊԱՍԻՎՆԵՐ։

Հաշվետվությունները բաղադրիչ տվյալներով ստուգելու համար կարելի է արտահանված խմբերի վրայից սեղմել «Դիտել հաշվետվությունը» գործողությունը։ Համապատասխան դիտելու ձն է ստեղծված նաև RAITINGS – «Վարկանիշներ» OLAP խմբի համար։

«OLAP ադմինիստրատոր ԱՇՏ» -> «Պարամետրեր» կետում ավելացել «Ուղղակի ներդրող հաճախորդներ» և «Գործընկեր միջազգային կազմակերպություն» կարգավորումները, որոնցով կսահմանվեն և համապատասխանաբար կլրացվեն «Գործընկերոջ`  բանկի  հետ կապվածությունը» և «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկեր» սյուների արժեքները։

 

Հաշվետվությունների մեջ լրացվող սյուների նկարագիրը։

 

Սյուն

Նկարագրություն

Հաշվառման հաշվի համարը

Լրացվում է հաշիվների «ՀՊ Հաշիվ» դաշտի արժեքից։

Ենթահամակարգերում որոշվում է «Պայմանագրի հաշվի» «ՀՊ Հաշվից»։

Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը

Որոշվում է «Հաճախորդ» փաստաթղթի գործունեության ոլորտ ծառի արժեքներից։

Գործընկերոջ երկիրը

«Հաճախորդի» «Երկիր» դաշտը։

Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը

Որոշվում է «OLAP ադմինիստրատոր ԱՇՏ» -> «Պարամետրեր»-> «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկեր» կարգավորումով։

Գործընկերոջ իրավական կարգավիճակը

«Հաճախորդի» «Իրավաբանական կարգավիճակ» դաշտը։

Գործընկերոջ կոդը

ՀՀ Բանկերի տեղեկատուի մեջ «Բանկ» փաստաթղթի վրա լրացված ՀՀ ԿԲ կոդը։ Դաշտը կլրացվի այն դեպքում, եթե «Բանկ» փաստաթղթի վրա լրացված է համապատասխան «Հաճախորդի» կոդը։ Հաշվետվության մեջ լրացվում է միայն ՀՀ Բանկերի համար։

Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը

Բանկերի տեղեկատուի մեջ «Բանկ» փաստաթղթի վրա լրացված SWIFT կոդը։ Դաշտը կլրացվի այն դեպքում, երբ «Բանկ» փաստաթղթի վրա լրացված է համապատասխան «Հաճախորդի» կոդը։ Հաշվետվության մեջ լրացվում է ոչ ՀՀ բանկերի համար։

Գործընկերոջ` բանկի հետ կապվածություն

Որոշվում է «OLAP ադմինիստրատոր ԱՇՏ» -> «Պարամետրեր»-> «Ուղղակի ներդրող հաճախորդներ» կարգավորումով։

Գործընկերոջ` բանկի աշխատակից հանդիսանալը

«Հաճախորդի» «Բանկի Աշխատակից» դաշտը։

Գործընկերոջ մոտ պետական մասնակցությունը

«Հաճախորդի» «Պետական կարգավիճակ» դաշտը։

Գործընկերոջ գործունեության նպատակը

«Հաճախորդի» «Իրավաբանական կարգավիճակ» դաշտի արժեքներից կախված։

11 – Առևտրային կազմակերպություն,

12 – Ոչ առևտրային կազմակերպություն,

Մնացածի դեպքում` «Չի կիրառվում»։

Գործընկերոջ գործունեության մարզը

«Հաճախորդի» «Մարզ» դաշտը։

Գործընկերոջ չափը

«Հաճախորդի» «Հաճախորդի չափ» դաշտը։

Գործընկերոջ վարկանիշը

Տվյալ հաճախորդի գծով առկա վարկանիշը։ Մի քանի վարկանիշների առկայության  դեպքում լրացվում է վարկանիշներից ամենացածրը։

Գործընկերոջ վարկանշող կազմակերպությունը

«Գործընկերոջ վարկանիշը» սյունով նշված վարկանիշը տրամադրող կազմակերպությունը։

Ակտիվի/Պարտավորության տեսակը

Լրացվում է` ըստ ԿԲ տրամադրված տարբերակների`

01,03,80,85 հաշիվների համար` Թղթակցային հաշիվ,

Ենթահամակարգերի դեպքում որոշվում է ըստ մոդուլի` բացառությամբ օվերնայթների, որոնք որոշվում են C1OVERNIGHT և D2OVERNIGHT պարամետրերով։ Եթե տեղաբաշխված և ներգրավված վարկեր ենթահամակարգերի պայմանագրի հաշվի ՀՊ Հաշիվը համընկնում է պարամետրում նշված հաշվեկշռային կոդի հետ, ապա նշված պայմանագրերը հաշվետվության մեջ կերևան որպես Օվերնայթ։

Միջազգային վարկային ծրագրեր

Որոշվում է ենթահամակարգերում «Ծրագիր» դաշտի «1. – Միջազգային ծրագրով» հանգույցի տակ լրացված կազմակերպությունների ցանկից։  «9-Այլ» Արժեքի դեպքում կլրացվի «Չի կիրառվում»։

Վարկավորման բնագավառ

Որոշվում է ենթահամակարգերի պայմանագրերի «Ճյուղայնություն» դաշտից։

Իրականացման մարզը

Որոշվում է ենթահամակարգերի պայմանագրերի «Մարզ» դաշտից։

Արժույթ

Միջոցի արժույթը։

Դասակարգում

Հաշվետվության ամսաթվի դրությամբ առկա Ռիսկի դասիչը։

Ապահովվածությունը

Ապահովվածության պայմանագրի առկայությունը։

Պայմանագրային ժամկետայնությունը

«05» դասի պայմանագրերի համար լրացվում է`«Չի կիրառվում»։

9000 օրից(մոտ 25 տարի) ավելի ժամկետ ունեցող օվերդրաֆտների համար` «Անժամկետ»։

01,03,80 տիպերով հաշիվների և դեբիտորական պարտքերի դեպքում լրացվում է «Ցպահանջ»։

Մնացած դեպքերում լրացվում է ենթահամակարգերի պայմանագրային ժամկետներից կախված։

Երկարաձգման/ժամկետանցության ժամկետը

Երկարաձգված և ժամկետանց օրերի հաշվարկը կատարվում է պայմանագրի վերջնական ժամկետից սկսած։

Ժամկետանց համարվում է պայմանագրի վերջնական ժամկետի դրությամբ չմարված պարտավորությունների դեպքում։

«05» դասով պայմանագրերի, 01,03,80 տիպերով հաշիվների, ժամկետ չունեցող պայմանագրերի, ինչպես նաև ոչ ժամկետանց և չերկարաձգված պայմանագրերի համար լրացվում է` «Չի կիրառվում»։

Տոկոսադրույքի տեսակ

Վարկեր (տեղաբաշխված) ենթահամակարգում «Տոկոսներ» էջի փոփոխական տոկոսադրույքով դաշտերի լրացման դեպքում հաշվետվության մեջ կլրացվի` «լողացող»։

Սանդղակներով ներգրավված ավանդների համար լրացվում է ` «Փոփոխվող»։

Մնացած դեպքերում լրացվում է «Ֆիքսված»։

01,03,80 տիպերով  հաշիվների և դեբիտորական պարտքերի համար տոկոսների պայմանագրերի առկայության դեպքում լրացվում է «Ֆիքսված» արժեքը։

Անվանական տոկոսադրույք (հաշվեկշռային հոդվածների գծով)

Պայմանագրի տոկոսադրույքը։

01,03,80 տիպերով հաշիվների և դեբիտորական պարտքերի համար տոկոսների պայմանագրերի առկայության դեպքում լրացվում է տոկոսի պայմանագրի գործող սանդղակի աղյուսակի առաջին տողում լրացված արժեքը։ Տոկոսների սանդղակների այլ պարամետրեր հաշվի չեն առնվում։

Անվանական տոկոսադրույք (հետհաշվեկշռային հոդվածների գծով)

Լրացվում է Տրամադրված երաշխավորության տոկոսադրույքը։

Արդյունավետ տոկոսադրույքը

Ենթահամակարգերում լրացվում են հաշվետու ամսաթվի դրությամբ առկա «Արդյունավետ», «Փաստացի արդյունավետ» և «Բանկի արդյունավետ» տոկոսադրույքները։

Դաշտում լրացվում է «Չի կիրառվում» բոլոր հաշիվների, դեբիտորական պարտքերի, տրամադրված երաշխավորությունների. Վարկային գծեր, օվերդրաֆտների, 05 ռիսկի դաս ունեցող պայմանագրերի համար, ինչպես նաև եթե «Հաճախորդ» փաստաթղթի «Գործունեության ոլորտ» դաշտում լրացված է`

1- Բանկ

2- Ֆինանսական կազմակերպություն

3 – Վարկային կազմակերպություն։

Արդյունավետ տոկոսադրույքը (IRR)

Արդյունավետ տոկոսադրույքը (APRC)

Վարկային գծի չօգտագործված մասը

Վարկային գծերի և օվերդրաֆտների դեպքում լրացվում է չօգտագործված մասի մնացորդը։ Եթե վարկային գծի, օվերդրաֆտի ռիսկի դասիչը լինի «05», ապա միշտ կբերվի զրո։

Մարմանը մնացած ժամկետայնությունը

«05» ռիսկի դաս ունեցող որևէ ակտիվ չի ներառվում։ Չեն  ներառվում նաև երաշխիքների (M2) մայր գումարները և ետհաշվեկշռային դեբիտորները։

Մնացած պայմանագրերը ամբողջությամբ ներառվում են։ Չաշխատող ակտիվների («02», «03» կամ «04» ռիսկի դաս ունեցողները) ոչ ժամկետանց մասը ներառվում է «Ժամկետային» ենթասյունակում, անկախ մարմանը մնացած օրերի քանակից։

Ժամկետ չունեցող պայմանագրերը (եթե «05» դասով չեն), ինչպես նաև 01,03,80,85 տիպերով հաշիվների մնացորդները արտացոլվում են «Ժամկետային» ենթասյունակում։ Ընդ որում լրացվում են միայն մայր գումարների (հաշիվների դեպքում` հաշվի) և հաշվարկված տոկոսագումարների մնացորդները։

Հնարավոր կորուստների պահուստը

Հաշվետու ամսաթվի դրությամբ առկա պահուստի մնացորդը։ «05» դասով պայմանագրերի համար միշտ բերվում է 0։ Չօգտագործված մասի պահուստը ևս ներառվում է։

Սառեցված և դեպոնացված միջոցների արժեքը

Չի հաշվառվում ՀԾ Բանկ համակարգում

Տոկոսագումարի մնացորդը

Հաշվետու ամսաթվի դրությամբ առկա կուտակված տոկոսագումարը։

Սյունակում ներառվում է ենթահամակարգերի պայմանագրերի հաշվարկված տոկոսագումարի արժեքը։ Դեբիտորների և 01,03,80 տիպով հաշիվների մասով տոկոսագումարը ցույց է տրվում տալիս տոկոսների պայմանագրերի հիման վրա։ Կանխավճարված տոկոսագումարների դեպքում ցույց է տրվում 0։

Մայր գումարի մնացորդը

Հաշվետու ամսաթվի դրությամբ առկա մայր գումարի մնացորդը` անկախ անհուսալի է թե ոչ, այդ թվում և երաշխիքները և ետհաշվեկշռային դեբիտորները, 01,03,80 տիպերով հաշիվները։

Օվերնայթների դեպքում լրացվում է տրամադրված (ներգրավված) մայր գումարների շրջանառությունը հաշվետվության ամսաթվին նախորդող մեկ ամսվա ընթացքում։

Համախառն հաշվեկշռային մնացորդը

Հաշվետու ամսաթվի դրությամբ առկա հաշվեկշռային մնացորդը (Ներկա արժեք)։ Չեն ներառվում 05 դասիչով պայմանագրերը։ Տրամադրված երաշխավորությունների դեպքում ցույց է տրվում միայն տոկոսագումարը։

Ապահովվածության արժեքը

Ապահովվածության առկայության դեպքում ապահովվածության արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ։