Թիվ 37 հաշվետվությունը ներկայացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 7.1 կետով սահմանված պահանջներին բավարարող, դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների առկայության դեպքում: Հաշվետվությունը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:
Համակարգի տեսանկյունից հաշվետվության մեջ ներառվելու են տեղաբաշխված միջոցների այն արտարժութային պայմանագրերը, որոնց «Լրացուցիչ» էջում դրված է «Կշռել դրամային ռիսկով» նշիչը: Հաշվետվության ստացման համար անհրաժեշտ է արտահանել OLAP-ի BAZEL CONTRACTS և CLIENTS խմբերը: