Իրացվելիության ծածկույթի գործակցի (Liquidity Coverage Ratio, LCR) և զուտ կայուն ֆինանսավորման գործակցի (Net Stable Funding Ratio, NSFR) հաշվետվությունները համակարգի կողմից հաշվարկելու սկզբունքներն են.
-Հաշվետվությունների հաշվարկը հիմնված է Հում տվյալներում առկա ինֆորմացիայի վրա: Որոշ մանրամասներ (օրինակ` գրավադրված մաս, ռեպո համաձայնագրերով գնված արժեթղթեր) տեսնելու համար «Ենթահամակարգեր ՀԾ»Ò «Հաշվետվություններ մատյաններ» Ò «Հում տվյալներ» հաշվետվության երկխոսության պատուհանում պետք է նշել «Ցույց տալ NSFR և LCR տվյալները» դաշտը:
-Պարտավորությունների գրավադրված գումարները որոշվում են գրավի պայմանագրի առկայությամբ: Արժեթղթերի գրավադրված մասը որոշելու համար դիտարկվում են «Տրամադրված գրավ» ենթահամակարգի «Արժեթղթեր» տեսակի գրավի պայմանագրի տվյալները:
-Հաշվետվություններին մասնակցող տոկոսագումարները մասնակցում են արտահանման օրվա դրությամբ մնացորդի չափով:
-LCR և NSFR հաշվետվություններին մասնակցող լորո և նոստրո թղթակցային հաշիվները ավտոմատ չեն լրացվում, քանի որ դրանց գծով պետք է կատարվեն լորո հաշիվների հետ զտումներ: Դա կարելի է կարգավորել OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ում «Բանաձևեր» հանգույցի LCR և NSFR բանաձևերում` RCli ֆունկցիայի միջոցով:
Հաշվետվության հաշվարկի ժամանակ օգտագործվում են հետևյալ պարամետրերի արժեքները.
PANARMCLICODE |
Համահայկական բանկի հաճախորդի կոդը բանկում |
BAZINTORGCLI |
Ցածր ռիսկ ունեցող միջազգային ֆին.կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կոդեր |
REFINORGCLICODE |
Վերաֆինանսավորում իրականացնող կազմակերպություններ |
Հաշվետվությունները Excel-ում ավելացվել են «ՀՀ ԿԲ հաշվետվություններ» ցանկում:
Հաշվետվությունների հաշվարկը կատարվում է OLAP-ում հետևյալ խմբերի ինֆորմացիայի հիման վրա.
CLIENTS |
Հաճախորդներ |
RATINGS |
Հաճախորդների վարկանիշներ |
SOUSHI_Assets |
Հում տվյալներ ԱԿՏԻՎՆԵՐ |
SOUSHI_Liab |
Հում տվյալներ ՊԱՍԻՎՆԵՐ |
Վերը նշված խմբերի արտահանելուց հետո անհրաժեշտ է արտահանել LCR և NSFR խմբերը` ամփոփ տվյալներով: Այս խմբերի տվյալները պահվում են համանուն ծառերի հանգույցների համարներով: Ծառերը ավելացվել են «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» Ò «OLAP խմբերի ծառեր» հանգույցի տակ:
Հաշվետվությունների OLAP-ի տվյալները մանրամասնությամբ դիտելու համար ավելացվել են «LCR մանրամասն» և «NSFR մանրամասն» հաշվետվությունները, որտեղ երևում է, թե որ պայմանագիրը/հաշիվը հաշվետվության որ տողի մեջ է ներառվել:
OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ում «Բանաձևեր» հանգույցի կարելի է ավելացնել լրացուցիչ բանաձևերի խմբեր` LCR և NSFR: Այստեղ լրացվում են հաշվետվության հաշվարկի համար անհրաժեշտ բանաձևերը: OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ում «Բանաձևեր» հանգույցի տակ ավելացված LCR և NSFR խմբերում հնարավոր է ավելացնել հետևյալ կոդերով բանաձևեր .
LC_ՏողիԿոդ_AMD
LC_ՏողիԿոդ_USD
LC_ՏողիԿոդ_EUR
LC_ՏողիԿոդ_RUB
LC_ՏողիԿոդ_I (I խմբի արտարժույթ)
LC_ՏողիԿոդ_II (II խմբի արտարժույթ)
Տողի կոդի մասում պետք է գրվի հաշվետվության ծառի հանգույցի համարը: Այստեղ գրված թվերը/բանաձևերը Excel- ում հաշվարկի ժամանակ կներառվեն համապատասխան տողերում:
Նույն կերպ NSFR-ին առնչվող բանաձևերը պետք է սկսվեն «NS_ ՏողիԿոդ_Արժ.կոդ»:
LCR - «Իրացվելիության ծածկույթի գործակցի վերաբերյալ» հաշվետվություն
Բարձր իրացվելի ակտիվներ
Հաշվետվության այս մասում A11-A13 տողերը համակարգի կողմից չեն լրացվում: Դրանք կարելի է կարգավորել` OLAP ադմինիստրատորի ԱՇՏ-ում «Բանաձևեր» հանգույցի LCR խմբի բանաձևերում լրացումներ կատարելով:
Արժեթղթերը ներառվում են հաշվեկշռային արժեքով` բացառած ռեպո համաձայնագրերով վաճառված և գրավադրված գումարները: Բոլոր տողերի մեջ ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով գնված արժեթղթերը:
-«A14 - Միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված կամ երաշխավորված պարտատոմսեր» տողում լրացնելիս դիտարկվում են «Ոչ պետական արժեթղթեր» ենթահամակարգի պայմանագրերի «Թողարկող» դաշտի հաճախորդին: Այն պետք է լրացված լինի թիվ 3 հաշվետվության համար օգտագործվող կարգավորման մեջ:
-A15- A222 տողերը լրացնելիս դիտարկվում են «Ոչ պետական արժեթղթեր» ենթահամակարգի պայմանագրերի «Թողարկող» դաշտի հաճախորդի հատկանիշները և վերջինիս գծով հաշվետվության ամսաթվի դրությամբ համակարգում վարվող ընթացիկ միջազգային վարկանիշի արժեքը:
- «A16 - ՀՀ պետական գանձապետական և ՀՀ կենտրոնական բանկի պարտատոմսեր» տողը լրացնելիս դիտարկվում են Վաճառքի, վերավաճառքի և ՄՄԺՊ արժեթղթերի ենթահամակարգերի պայմանագրերը:
-A223 – A224 տողերը լրացնելիս դիտարկվում են «Ոչ պետական արժեթղթեր» ենթահամակարգի պայմանագրերի «Թողարկող» դաշտի հաճախորդի հատկանիշները և վերջինիս գծով հաշվետվության ամսաթվի դրությամբ համակարգում վարվող ընթացիկ ՀՀ ԿԲ տրված վարկանիշի արժեքը:
-«A225 - Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր» տողը լրացնելիս դիտարկվում է «Ոչ պետական արժեթղթեր» ենթահամակարգի պայմանագրերի «Թողարկող» դաշտի հաճախորդի կոդի առկայությունը REFINORGCLICODE – «Վերաֆինանսավորում իրականացնող կազմակերպություններ» պարամետրի արժեքում:
Դրամական միջոցների արտահոսք և Դրամական միջոցների ներհոսք
Այս բաժնի համար դիտարկվում է Հում տվյալների հաշվետվության մեջ ժամկետային պայմանագրերի և հաճախորդների վերաբերյալ առկա ինֆորմացիան: Այստեղ լրացվող գումարները պակասեցվում են գրավադրված մասի չափով:
Չեն արտացոլվում թղթակցային հաշիվ դեբիտորական պարտքերը, քանի որ ենթադրվում է, որ այդպիսի դեպքերը RCLI բանաձևով կսահմանվեն:
B31-B35 տողերը համակարգի կողմից չեն լրացվում:
Ճշգրտված բարձր իրացվելի ակտիվներ (Աղյուսակ 2)
Այս բաժնի համար դիտարկվում է Հում տվյալների հաշվետվության մեջ առաջիկա 30 օրերի ընթացքում ռեպո համաձայնագրերի մարման արդյունքում գոյացող գումարները և տարբեր մակարդակների բարձր իրացվելի ակտիվների հանրագումարը:
NSFR - «Զուտ կայուն ֆինանսավորման գործակցի» վերաբերյալ հաշվետվություն
-Այս հաշվետվությանը մասնակցող պայմանագրերի գումարները լրացնելիս հաշվի են առնվում այն պայմանագրերը, որոնք «պայմանագրի համաձայն պարտատիրոջ ժամկետից շուտ պահանջի դեպքում մարման ենթակա չեն»: Դա որոշվում է ներգրավված ավանդային և վարկային պայմանագրերի «Լրացուցիչ» էջում ավելացված «Ժամկետից շուտ մարման ենթակա գումարի չափ (%)» ռեկվիզիտով: Հաշվետվությանը այս պայմանագրերը մասնակցում են այդ մասնաբաժնով:
-ՀՀ կամ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների մասնակցություն ունեցող կազմակերպությունները որոշվում են «Հաճախորդ» փաստաթղթի` «ՀՀ կամ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների մասնակցության չափ (%)» նոր ռեկվիզիտով (Լրացուցիչ էջում):
-Հաճախորդի ՓՄՁ լինելու հատկանիշը որոշվում է «Հաճախորդի չափ» հատկանիշով:
-Բանկի մասնակից հաճախորդների ցանկը որոշվում է «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»Ò«Պարամետրեր» ծառի «Բանկի մասնակից հանդիսացող հաճախորդներ» ցուցակով:
-Հաշվետվության 3-րդ էջը` բանկի գրավադրված ակտիվների վերաբերյալ, ՀԾ-Բանկ համակարգով առայժմ չի լրացվում: