OLAP հատուկ ֆունկցիա: Օգտագործվում է արտարժութային դիրքի հաշվարկում ոչ ստանդարտ և կասկածելի արտարժութային ակտիվների պահուստը ներառելու համար (ՀՀ ԿԲ թիվ 179-Ն որոշմամբ սահմանված)։
Ֆունկցիոնալ նկարագրություն
ReserveRisk ("SCurOrSkv","DDate","SWrk","CalcCurCode", "BalAcc")
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
SCurOrSkv |
(Ոչ պարտադիր պարամետր), նշվում է ակտիվի արժույթը։ Հնարավոր արժեքներն են՝ "0" - ամբողջ մնացորդը դրամով։ "1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ "2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։ |
DDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
SWrk |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Ակտիվի ռիսկի դասը։ Հնարավոր արժեքներն են՝ “1”- ստանդարտ ակտիվների համար “2”-հսկվող ակտիվների համար “3”- ոչ ստանդարտ ակտիվների համար “4”-կասկածելի ակտիվների համար “5”- անհուսալի ակտիվների համար |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ Պարամետրի օրինակներ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ փոխարժեքով։ |
BalAcc |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկում է 0։ |
Բանաձևը վերադարձնում է պահուստի գումարը դրական մեծությամբ։ Բանաձևը առանց որևէ պարամետր նշելու վերադարձնում է բոլոր ակտիվների ամբողջ պահուստի գումարը։
Օրինակ`
ReserveRisk ("001","23/08/13","3")
Այս օրինակում հաշվարկվում է 23/08/2013 ամսաթվի դրությամբ ոչ ստանդարտ ռիսկի դաս ունեցող դոլարային ակտիվների պահուստի գումարը։
Բանաձևի հաշվարկի համար անհրաժեշտ է որպեսզի հաշվարկի օրով OLAP պահոց արտահանված լինի BazelContracts խումբը։ Բանաձևը կարելի է ավելացնել 7-րդ հաշվետվության _CURPOSIT, _CURPOSITA, _CURPOSITS, _CURPOSITN, _CURPOSITP, _AUACC_N, _AUACC_P, _AUBNK_A, _AUBNK_N, _AUBNK_P, _AUSTD_A, _AUSTD_N, _AUSTD_P, _IA/???, _IN/???, _IP/??? բանաձևերի մեջ։