OLAP հատուկ ֆունկցիա: Օգտագործվում է 01,02 հաշվետվություններում պահուստի թվերը ըստ արժ. և ռեզիդենտության ստանալու համար:
Ֆունկցիոնալ նկարագրություն
ReserveCurSum("sBalacc", "skv", "RemDate", "sRez")
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
sBalacc |
(Պարտադիր պարամետր է) բալանսային հ/հ |
skv |
(Պարտադիր պարամետր է)։ Հնարավոր արժեքներն են` «1»-ազատ փոխարկելի արժույթով «2»- սահմանափակ փոխարկելի արժույթով Հնարավոր է նշել նաև կոնկրետ արժույթ. Օրինակ` «001» |
RemDate |
(Ոչ պարտադիր պարամետր է)։ Ամսաթիվն է, որի դրությամբ կատարվում է հաշվարկը։ Դատարկ լինելու դեպքում հիմք է վերցվում հաշվարկման պատուհանի սկզբնական ամսաթիվը։ |
sRez |
(Ոչ պարտադիր պարամետր է) Ռեզիդենտության հատկանիշը։ Հնարավոր արժեքներն են` «1» ռեզիդենտ «2» ոչ ռեզիդենտ Դատարկ լինելու դեպքում կհաշվարկվի երկուսը միասին։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է ոչ ռեզիդենտներին տրված և սահմանափակ փոխարկելի արժույթով դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների գծով ընդհանուր պահուստի բալանսային հաշվի մնացորդը 21/10/13 թվականի դրությամբ։
ReserveCurSum("19400PC","2","21/10/13","2")