Թիվ 24 հաշվետվությունում ներկայացվում է բանկերի միջոցով արտերկրից մուտք եղած և արտերկիր ուղարկված գումարների վերաբերյալ տեղեկատվություն ամսական կտրվածքով: Այս հաշվետվությունը ներառում է ուղարկված և ստացված «Միջազգային վճարման հանձնարարագիր (ուղ.)», «Վճարման հանձնարարագիր (Online ԷՎՀ ուղ.)», «Վճարման հանձնարարագիր (Online ԷՎՀ ստ.)» և «ԷՎՀ Վճարման հանձնարարագիր (ուղ.)» փաստաթղթերը։
Հաշվետվությունների մեջ լրացվող սյուների նկարագիրը։
Սյուն |
Նկարագրություն |
---|---|
Փոխանցող/Ստացողի դասակարգում |
Սյունակում ներկայացվում է ՀՀ տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող կամ ՀՀ տարածքում գումարը ստացող կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` •«բանկ», •«ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն», •«իրավաբանական անձ», •«անհատ ձեռնարկատեր», •«ֆիզիկական անձ» Եթե փոխանցումը կատարվում է հաճախորդային հաշվով, ապա լրացվում է ըստ «հաճախորդի քարտ» փաստաթղթի տվյալների հետևյալ կերպ. հաճախորդի «Գործունեության ոլորտ»-ը «2*» կամ «3» լինելու դեպքում լրացվում է «ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն», «1*»` «բանկ»: Եթե «Իրավաբանական կարգավիճակ»-ը «21» է, լրացվում է «ֆիզիկական անձ», եթե «22» է` «անհատ ձեռնարկատեր», «1*»-ով` «Իրավաբանական անձ»: Ոչ հաճախորդային հաշվով կատարվող գործարքները լրացվում են ըստ վճարային փաստաթղթի «Հաշվի տիպ» դաշտում լրացված արժեքի։ |
ՀՀ ուղարկված/ստացված |
Սյունակում լրացվում է «ուղարկված» կամ «ստացված» արտահայտությունը: Սյան արժեքը լրացվում է` ելնելով վճարային փաստաթղթի տեսակից: |
ՀՀ-ում ուղարկվել/ ստացվել է բանկային հաշվով կամ կանխիկ միջոցներով |
Սյունակում լրացվում է «բանկային հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը: Ուղարկվողի դեպքում լրացվում է վճարային փաստաթղթի «Վճարողի հաշիվ» դաշտի արժեքը: Եթե հաշվի տիպը դրամարկղային է, լրացվում է «Կանխիկ միջոցներով», հակառակ դեպքում` «Բանկային հաշվով»: Ստացվողի դեպքում լրացվում է համապատասխան փաստաթղթի «Հաշիվ դեբետ» դաշտի արժեքին: |
Փոխանցման միջոց/համակարգ |
Սյունակում լրացվում է տվյալ փոխանցումը/ստացումը իրականացնելու հետ կապված այն դրամական փոխանցումների իրականացման համակարգի անվանումը, որի միջոցով ստացվել կամ փոխանցվել է գումարը: Սյունը լրացվում է` ելնելով վճարային փաստաթղթի վրա լրացված «Օգտագործվող վճարային համակարգ» դաշտի արժեքից: Եթե բանկի կողմից արտասահմանյան փոխանցումներ կատարելու համար չի շահագործվում որևէ վճարային համակարգ, այլ փոխանցումները իրականացվում են թղթակցային հաշիվներով՝ օգտագործելով որևէ տեխնիկածրագրային միջոց (օրինակ՝ ՍՎԻՖԹ, տելեքս, Ֆաքս, և այլ), ապա այդ փոխանցումները դասակարգվում և նշվում են որպես «Փոխանցումներ այլ միջոցներով՝ բանկի թղթակցային հաշիվներով» |
Տեխնիկածրագրային միջավայր |
Սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը բանկի կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» աղյուսակում նշված համակարգերով, ինչպես նաև«Փոխանցումներ այլ միջոցներով՝ բանկի թղթակցային հաշիվներով» համապատասխան տողում նշված փոխանցումների/ստացումների իրականացման համար: Եթե փաստաթղթի տեսակը «Միջազգային վճարման հանձնարարգիր (ուղ.)» և «Միջազգային վճարման հանձնարարգիր (ստ.)» է լրացվում է «ՍՎԻՖԹ», մնացած դեպքերում` «Ինտերնետ Միջավայր» |
ՀՀ-ում ստացման/ փոխանցման մարզը կամ տարածաշրջանը |
Սյունակում լրացվում է Երևան քաղաքը կամ այն մարզը, որտեղ իրականացվել է հաճախորդի կողմից դեպի արտասահման փոխանցում կատարելու նախաձեռնումը կամ դեպի ՀՀ ուղղված միջոցների ստացումը: Սյան արժեքը լրացվում է` ելնելով վճարային փաստաթղթի «Երկիր» դաշտի արժեքից: |
Փոխանցման/ստացման երկրի ISO կոդը |
Սյունակում լրացվում է ՀՀ-ից բացի այն Երկրի կոդը (ըստ ISO 3166-1 alpha-3 միջազգային ստանդարտի), որտեղից կատարվել է դեպի ՀՀ փոխանցումը, կամ այն Երկրի կոդը, որտեղ պետք է կատարվի դեպի արտասահման փոխանցված գումարի վճարումը: Սյան արժեքը լրացվում է` ելնելով վճարային փաստաթղթի «Երկիր» դաշտում լրացված երկրի «Երկրներ» տեղեկատուի համապատասխան «Երկիր» փաստաթղթի «ISO կոդ» արժեքից: |
Փոխանցման նպատակը |
Սյունակում լրացվում է «առևտրային», «ոչ առևտրային» կամ «Հաշվից հաշիվ փոխանցում» արժեքներից մեկը: Սյան արժեքը որոշվում է` ելնելով վճարային փաստաթղթի «Լրացուցիչ» էջում «Առևտրային նպատակով» և «Հաշվից հաշիվ փոխանցում» ստուգավանդակներից։ |
Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք) |
Սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված/ ստացված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը՝ ըստ «մինչև 10000» կամ «10000 և ավել» տարբերակների: Սույն հաշվետվության միևնույն տողում փոխանցված/ստացված գումարների խմբավորման ժամանակ հաշվի է առնվում մեկ փոխանցված/ստացված գումարի մեծությունը |
Փոխանցման/ստացման գումարը և արժույթի ISO կոդը |
Սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը և վերջինիս ISO կոդը: Սյուների արժեքները լրացվում են փաստաթղթերի համապատասխանաբար «Գումար» և «Արժույթ» դաշտերի արժեքներից: |
Գումարը արտահայտված ԱՄՆ դոլարով |
Սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը արտահայտված ԱՄՆ դոլարով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ՝ արժույթ/ԱՄՆ դոլար ԿԲ-ի հաշվարկային փոխարժեքով: |
Գումարը արտահայտված ՀՀ դրամով |
Սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը արտահայտված ՀՀ դրամով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար ԿԲ-ի հաշվարկային փոխարժեքով: |
Քանակ |
Սյունակում լրացվում են նույն բնութագրիչներն (բացառությամբ գումարային դաշտերի) ունեցող փոխանցումների/ ստացումների քանակը: |
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP պահոց արտահանել FORM24 խումբը։