Հաշվետվության առանձին տողերի արդյունքները ձևավորող տվյալները կարելի է դիտել նաև բացված տեսքով: Դրա համար բավական է «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ» → «Հաշվետվություններ, մատյաններ» → «ԿԲ հաշվետվություններ» հանգույցից կանչել «20 Հաճախորդների, նրան հաշիվ., փոխանց., մատուց.ծառայութ.» կետը և ցանկացած տողի վրա մկնիկի աջ կոճակի տակից բացող մենյուից գործարկել «Ցույց տալ բացված տեսքով» գործողությունը:
Աղյուսակներում ներառվող տվյալները բացված տեսքով կարելի է դիտել նաև կանչելով «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ»→ «Հաշվետվություններ, մատյաններ» հանգույցի տակ գտնվող «Հաճախորդների հաշիվներ» և «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունները և կատարելով համապատասխան ֆիլտրումներ:
Ներկայացնենք ՀՀ ԿԲ թիվ 20 հաշվետվության ՀԾ Բանկ համակարգում հաշվարկման մեխանիզմը:
1. «Հաճախորդներ և նրանց հաշիվներ»
Աղյուսակում տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ: Աղյուսակում չեն ներառվում այն հաճախորդները և նրանց վերաբերյալ տվյալները, որոնց «Հաճախորդ» փաստաթղթի «Գործունեության ոլորտ» դաշտի արժեքը «1* -Բանկ» է:
Այն լրացվում է հետևյալ կերպ.
«Իրավաբանական անձինք» տողում լրացվում են «21 – Ֆիզիկական անձ» իրավաբանական կարգավիճակից տարբեր կարգավիճակ ունեցող այն հաճախորդների վերաբերյալ տվյալները, որոնք ունեն 01, 03, 20 կամ 30 տիպի հաշիվներ:
«Ֆիզիկական անձինք» տողում լրացվում են «21 – Ֆիզիկական անձ» իրավաբանական կարգավիճակ ունեցող այն հաճախորդների վերաբերյալ տվյալները, որոնք ունեն 01, 03, 20 կամ 30 տիպի հաշիվներ:
«Հաճախորդների քանակ» սյան հաշվարկում մասնակցում են այն անհատ ձեռնարկատեր, իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք տվյալ բանկում ունեն 01, 03, 30 կամ 20 տիպի հաշիվներ, որոնք բավարարում են Կանոնակարգ 3-ում ներկայացված պահանջներին:
Հաշվետվության մեջ ներկայացվող իրավաբանական անձանց հաճախորդների քանակի բացվածքը կարելի է դիտել` «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ»→ «Հաշվետվություններ, մատյաններ» հանգույցից կանչելով «Հաճախորդների հաշիվներ» հաշվետվությունը և առանձնացնելով ոչ «21- Ֆիզիկական անձ» իրավաբանական կարգավիճակ ունեցող այն տողերը, որոնց համար «Հաճախորդը ունի շրջանառություն» սյան նշիչը դրված է: Նույն կերպ ֆիզիկական անձ հաճախորդների քանակը հաշվելու համար անհրաժեշտ է նույն հաշվետվությունից ֆիլտրելով առանձնացնել այն տողերը, որոնց իրավաբանական կարգավիճակ սյան արժեքը «21- Ֆիզիկական անձ» է և առկա է «Հաճախորդն ունի շրջանառություն»: Հաճախորդների քանակները հաշվելիս ֆիլտրերի արդյունքում ստացված հաշվետվության տողերից անհրաժեշտ է բացառել նաև հաճախորդների կրկնվող կոդերով տողերը:
«Բանկային/ցպահանջ ավանդային հաշիվների քանակը» սյունակում լրացվում են 01 և 03 տիպի այն հաշիվների քանակը, որոնցով տեղի է ունեցել միջոցների շարժ վերջին 1 տարվա ընթացքում: Ընդ որում` հաշիվների շարժի մեջ չեն ներառվում վերագնահատումները, բայց ներառվում են հաշվեգրումները:
«Վարկային հաշիվների քանակը» սյունակում լրացվում են մնացորդ ունեցող հաշիվների 20 տիպի քանակը:
«Ժամկետային ավանդային հաշիվների քանակը» սյունակում լրացվում են 30 տիպի այն հաշիվների քանակը, որոնք ունեն մնացորդ:
Նշված սյուների բացվածքը կարելի է ստանալ` կանչելով «Հաճախորդների հաշիվներ» հաշվետվությունը և կատարելով համապատասխան ֆիլտրեր:
Հաշվետվությունում ավելացել են մի քանի սյուն.
Սյան անվանում |
Նկարագրություն |
«Հաճախորդն ունի շրջանառություն» |
Սյունը ցույց է տալիս` տվյալ հաճախորդը ունի արդյոք Կանոնակարգ 3-ի պահանջների բավարարող բանկային (01, 03), ավանդային (30) կամ վարկային (20) տիպի հաշիվներ: Նշիչի առկայության դեպքում հաճախորդները ներառվում են հաշվետվության «Հաճախորդների քանակը» սյան մեջ: |
«Հաշիվն ունի շրջանառություն/մնացորդ» |
Սյունը ցույց է տալիս, թե հաշիվը ըստ կանոնակարգ 3-ի պահանջների ենթակա է արտացոլման հաշվետվությունում, թե ոչ: Նշիչի առկայության դեպքում հաշիվը ներառվում է թիվ 20 հաշվետվությունում: |
«Բանկային հաշիվ է» |
Սյուներից մեկում առկա նշիչը ցույց է տալիս հաշվի տիպը: «Հաշիվն ունի շրջանառություն/մնացորդ» նշիչի առկայության դեպքում հաշիվը ներառվում է համապատասխան տիպի` «Բանկային/ցպահանջ ավանդային հաշիվների քանակը»/ «Վարկային հաշիվների քանակը»/ «Ժամկետային ավանդային հաշիվների քանակը» սյուների հաշվարկում: |
«Ավանդային հաշիվ է» |
|
«Վարկային հաշիվ է» |
Անհրաժեշտ է ֆիլտրել այն տողերը, որոնց համար «Հաճախորդն ունի շրջանառություն» սյան արժեքը «Այո» է, «Հաշիվն ունի շրջանառություն/մնացորդ» սյան արժեքը «Այո» է, «Իրավաբանական կարգավիճակ» սյան արժեքը տարբեր է «21-Ֆիզիկական անձ»-ից` «Իրավաբանական կարգավիճակ» տողի արժեքը ստանալու համար («21-Ֆիզիկական անձ» է` «Ֆիզիկական անձինք» տողի արժեքը ստանալու համար), «Բանկային հաշիվ է»/ «Վարկային հաշիվ է»/ «Ավանդային հաշիվ է» սյան արժեքը «Այո» է:
2. «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ»
«Ներբանկային փոխանցումները» բաժնում լրացվում են տվյալ բանկի ներսում՝ մասնաճյուղի/գլխամասի ներսում, մասնաճյուղերի միջև և գլխամաս-մասնաճյուղ հատվածում կատարված անկանխիկ այն փոխանցումները, որոնց վճարողը և շահառուն (որոնք հանդիսանում են բանկի «ոչ բանկ» հաճախորդները) սպասարկվում են տվյալ բանկի տարբեր մասնաճյուղերում կամ գլխամասում ու մասնաճյուղում: Ընդ որում, երբ վճարողը և շահառուն սպասարկվում են բանկի գլխամասում և մասնաճյուղում, կամ բանկի տարբեր մասնաճյուղերում, ապա ըստ բանկի կողմից հաճախորդից ընդունված հանձնարարականի կատարման (մշակման) եղանակի նշվում է իրականացված ներբանկային վճարումների ծավալը և քանակը:
«Բազմակի փոխանցման հանձնարարական»-ների առկայության դեպքում քանակ սյան մեջ վերջիններս երևում են հանձնարարականներում առկա տողերի քանակով:
Տվյալ բանկի ներսում հաճախորդի կողմից իր մի հաշվից միջոցների տեղափոխումն իրեն պատկանող մեկ այլ բանկային հաշվին, չի ընդգրկվում «Ներբանկային փոխանցումներ» բաժնում: Բանկի հետ հաճախորդի արտարժութային փոխարկումների հետևանքով առաջացած դրամական միջոցների փոխանցումները չեն ընդգրկվում աղյուսակում:
Հաշվետվության վճարային հատվածի (2, 3, 4, 5 աղյուսակներ) տվյալները բացված տեսքով տեսնելու համար անհրաժեշտ է կանչել «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ» → «Հաշվետվություններ, մատյաններ» → «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը: Հաշվետվության կանչի պատուհանում ավելացել են մի շարք նոր դաշտեր: Ներկայացնենք դիալոգի դաշտերը.
Դաշտի անվանում |
Նկարագրություն |
Ժամանակահատված |
Հաշվետվության կանչի ժամանակահատվածը |
Տիպ |
Իրականացված փոխանցման տիպը: Հնարավոր արժեքներն են. 0 - Ներբանկային 1 - Միջբանկային ԿԲ-ից դուրս թղթակցային հաշիվներով 2 - Միջբանկային ԿԲ-ում թղթակցային հաշիվներով 3 - Արտասահման 4 – Այլ Դաշտում կարելի է ընտրել նաև մեկից ավելի արժեք: |
Ընդ. վճ. համակարգ |
Տվյալ փաստաթղթի ընդունման/ստեղծման և ուղարկման աղբյուրը: Դաշտը ընդունում է «Արտաքին փոխանցումների ԱՇՏ» → «Տեղեկատուներ» → «Օգտագործվող վճարային համակարգեր» տեղեկատուի արժեքները: |
Ուղ. վճ. համակարգ |
|
Ուղարկված/Ստացված |
Վճարային փաստաթղթի ուղարկված, ստացված կամ պահանջագիր լինելը: Դաշտի հնարավոր արժեքներն են. 1 - Ուղարկված 2 - Ստացված 3 - Պահանջագրեր |
Հաշվի տիպ |
Հաշվի պատկանելիությունը: Համապատասխանում է վճարային փաստաթղթերի «Հաշվի տիպ» դաշտին: Հնարավոր արժեքներն են. B - Բանկ C - Այլ I - Անհատ անձ Դաշտում հնարավոր է ընտրել նաև մեկից ավելի արժեք: |
Կապ բանկի հետ |
Փոխանցման կատարման եղանակը: Հնարավոր արժեքներն են` 0 - Թղթային 1 - Էլեկտրոնային |
Պարբերական գործողություններ |
Վճարային փաստաթղթի «Պարբերական գործ. պայմանագրեր»-ից (որոնց «Գործողության տեսակը» «03 – Վճարման հանձնարարագիր», «04 – Բյուջե վճարման հանձնարարագիր» կամ «05 – Միջազգային վճարման հանձնարարագիր» է) և «Կոմունալ վճ. պայմանագրեր»-ից ստեղծված լինելը: |
Կանխիկ |
Վճարման կանխիկով կատարված լինելը: |
Հաշվից հաշիվ փոխանցում (Հաճախորդի) |
Հաճախորդի կողմից իր սեփական հաշիվների միջև փոխանցում լինելը: |
Գրասենյակ |
Վճարային փաստաթղթի Գրասենյակ/Բաժինը |
Բաժին |
|
Խմբավորված |
Նշիչը դրված կանչելու դեպքում հաշվետվությունը վերադարձնում է մեկ տող` նշելով ընդհանուր գումարը ՀՀ դրամով և վճարումների քանակը: |
«Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակի «Ներբանկային փոխանցումները» բաժնում լրացվող տվյալների բացվածքը ստանալու համար անհրաժեշտ է կանչել «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը և բացվող դիալոգի պատուհանում կատարել հետևյալ ֆիլտրումները` «Տիպ»-ը` «0 - Ներբանկային», «Ուղարկված/Ստացված» դաշտի արժեքը` «1 - ուղարկված», «Հաշվի տիպ»-ը` «C - Այլ» և «I – Անհատ անձ», «Կանխիկ» և «Հաշվից հաշիվ փոխանցում (Հաճախորդ)» դաշտերի արժեքները` «0-Ոչ»: Բերված տողերից նրանք, որոնց համար «Բանկ-Հաճախորդ համակարգ» սյան արժեքը «Ոչ» է, լրացվում են «Թղթային» տողում, «Այո» արժեք ունեցողները` «Բանկի ներքին էլ. համակարգ/ցանց» տողում:
«Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում» բաժնում ընդգրկվում են ՀՀ տարածքում գործող բանկերի միջև հաշվետու բանկի կողմից նախաձեռնված «լորո/նոստրո» հաշիվներով ՀՀ տարածքում իրականացվող այն վճարումները, որոնք կատարվել են տվյալ բանկի (այդ թվում՝ մասնաճյուղերի) ոչ բանկ հաճախորդների, ինչպես նաև տվյալ բանկի անունից:
Համակարգի տեսանկյունից լրացվում է միայն «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.» տողը: Երբ բանկի կողմից վճարումներ իրականացնելու համար շահագործվում է որևէ այլ համակարգ, ապա «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակում առանձին - առանձին նշվում են այդ համակարգերով իրականացված վճարումները:
«Ս.Վ.Ի.Ֆ.Թ.» տողում լրացվում են այն ուղարկված միջազգային վճարման հանձնարարականները, որոնց «Այլ» էջի «Տիպ» դաշտի արժեքը «1 – Միջբանկային ԿԲ-ից դուրս թղթակցային հաշիվներով» է, «Հաշվի տիպը» «C - Այլ» կամ «I – Անհատ անձ» է և «Ուղ. վճ. համակարգ» դաշտի արժեքը «5 - Ս.Վ.Ի.Ֆ.Թ.» է:
Ընդ որում` նշված ուղարկված միջազգային վճարման հանձնարարականները 20-րդ հաշվետվությունում արտացոլելու համար անհրաժեշտ է, որ «Արտաքին փոխանցումների ԱՇՏ» → «Տեղեկատուներ» → «Օգտագործվող վճարային համակարգեր» տեղեկատուում «5 Ս.Վ.Ի.Ֆ.Թ.» օգտագործվող վճարային համակարգի փաստաթղթի «Կոդ (20-րդ հաշվ.)» դաշտում լրացված լինի «01 - Ս.Վ.Ի.Ֆ.Թ.»:
Ուղարկված միջազգային վճարման հանձնարարականի «Այլ» էջի «Տիպ» դաշտի արժեքը (դաշտը համակարգի կողմից ավտոմատ է լրացվում) լրացվում է` կախված միջազգային վճարման հանձնարարականի «Լրացուցիչ» էջի «Թղթակցային հաշիվ» դաշտի արժեքից: Դաշտը դատարկ լինելու դեպքում համակարգի կողմից «Տիպ» դաշտի արժեքը լռելյայն լրացվում է «1 - Միջբանկային ԿԲ-ից դուրս թղթակցային հաշիվներով»: Թղթակցային հաշիվը լրացված լինելու դեպքում դաշտի արժեքը վերցվում է «Արտաքին փոխանցումների ԱՇՏ»-ի «Թղթակցային հաշիվներ» տեղեկատուի «Վայր» սյան արժեքը:
«Ս.Վ.Ի.Ֆ.Թ.» տողում լրացվող տվյալները դիտելու համար անհրաժեշտ է կանչել «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը` կատարելով հետևյալ ֆիլտրերը` «Տիպ»` «1 - Միջբանկային ԿԲ-ից դուրս թղթակցային հաշիվներով», «Ուղարկած/Ստացված»` «1-Ուղարկված», «Հաշվի տիպ»` «C ,I»:
3. «Մատուցված վճարային ծառայություններ»
Համակարգի կողմից լրացվում է միայն «Պարբերական վճարումների հանձնարարականներ» տողը:
Համակարգի տեսանկյունից «Պարբերական վճարումների հանձնարարականներ» տողում լրացվում են «Պարբերական գործ. պայմանագրեր»-ով (որոնց «Գործողության տեսակը» «03 – Վճարման հանձնարարագիր», «04 – Բյուջե վճարման հանձնարարագիր» կամ «05 – Միջազգային վճարման հանձնարարագիր» է) և «Կոմունալ վճ. պայմանագրեր»-ով կատարված վճարումների գումարը և քանակը:
«Պարբերական վճարումների հանձնարարականներ» տողում լրացված տվյալները բացված տեսքով տեսնելու համար անհրաժեշտ է կանչել «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը` կատարելով հետևյալ ֆիլտրերը` «Ուղարկված/Ստացված»` «1- Ուղարկված», «Պարբերական գործողություններ»` «Այո»:
4. «Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ»
«Թղթային վճարային հանձնարարականներով» տողը լրացվում է հաճախորդի կողմից ոչ էլեկտրոնային եղանակով (Հաճախորդ բանկ, Ինտերնետ բանկ, Հեռախոսային բանկ) ստացված «Վճարման հանձնարարագիր» և «Միջազգային Վճարման հանձնարարագիր» փաստաթղթերի հիման վրա։ Համակարգի տեսանկյունից ստուգվում է, որ «Ընդ. վճ. համակարգ» դաշտի արժեքը չլինի «4-Bank-Client», «I – Internet-Bank» «Թ – Հեռախոսային Բանկինգ», չլինի պարբերական վճարման հանձնարարական և կատարված չլինի կանխիկ եղանակով: Կախված հանձնարարականների «Հաշվի տիպ» դաշտի արժեքից, հանձնարարականների տվյալները արտացոլվում են «Հաճախորդ» («Հաշվի տիպ» դաշտի «C - Այլ» կամ «I – Անհատ անձ» արժեքների դեպքում) կամ «Բանկ» («Հաշվի տիպ» դաշտի «B – Բանկ» արժեքի դեպքում) սյունակում: Այս տողում ներառվում են նաև անկանխիկ եղանակով` հաճախորդի բանկային հաշվից կատարված կոմունալ վճարումները:
«Բազմակի փոխանցման հանձնարարական»-ների առկայության դեպքում քանակ սյան մեջ վերջիններս երևում են հանձնարարականներում առկա տողերի քանակով:
«Թղթային վճարային հանձնարարականներով» տողում լրացված տվյալները բացված տեսքով տեսնելու համար անհրաժեշտ է կանչել «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը` կատարելով հետևյալ ֆիլտրերը` «Տիպ»` «0, 1, 2», «Ուղարկված/Ստացված»` «1 - Ուղարկված», «Հաշվի տիպ»` «C, I»` «Հաճախորդ» սյունակի դեպքում, «B»` «Բանկի» սյունակի դեպքում, «Կապ բանկի հետ»` «0 - Թղթային», «Պարբերական գործողություններ» և «Կանխիկ»` «Ոչ»:
«էլեկտրոնային հանձնարարականներով» տողը լրացվում է հաճախորդի կողմից էլեկտրոնային եղանակով (Հաճախորդ բանկ, Ինտերնետ բանկ, Հեռախոսային բանկ) ստացված «Վճարման հանձնարարագիր» և «Միջազգային Վճարման հանձնարարագիր» փաստաթղթերի հիման վրա։ Այս տողում ներառվում են նաև Հաճախորդ բանկ, Ինտերնետ բանկ-ով կատարված կոմունալ վճարումները:
«էլեկտրոնային հանձնարարականներով» տողում լրացված տվյալները բացված տեսքով տեսնելու համար անհրաժեշտ է կանչել «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը` կատարելով հետևյալ ֆիլտրերը` «Տիպ»` «0, 1, 2», «Ուղարկված/Ստացված»` «1 - Ուղարկված», «Կապ բանկի հետ»` «1 - Էլեկտրոնային»: Կախված հանձնարարականների «Հաշվի տիպ» դաշտի արժեքից, հանձնարարականների տվյալները արտացոլվում են «Հաճախորդ» («Հաշվի տիպ» դաշտի «C - Այլ» կամ «I – Անհատ անձ» արժեքների դեպքում) կամ «Բանկ» («Հաշվի տիպ» դաշտի «B – Բանկ» արժեքի դեպքում) սյունակում:
«Պահանջագրերով» տողը լրացվում է «Արտաքին փոխանցումների ԱՇՏ»–ից ստեղծված «Վճարման պահանջագիր» փաստաթղթերի հիման վրա։ Լրացվում է միայն բանկի հատվածը:
«Պարբերաբար վճարումների հանձնարարականներով» տողում «Հաճախորդ»-ի և «Բանկ»-ի սյունակներում համապատասխանաբար նշվում է այն պարբերաբար վճարումների հանձնարարականների հիման վրա կատարված համապատասխան վճարումների գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել են հաճախորդի կամ բանկի սեփական վճարումները:
Համակարգի տեսանկյունից «Պարբերական վճարումների հանձնարարականներ» տողում լրացվում են «Պարբերական գործ. պայմանագրեր»-ով (որոնց «Գործողության տեսակը» «03 – Վճարման հանձնարարագիր», «04 – Բյուջե վճարման հանձնարարագիր» կամ «05 – Միջազգային վճարման հանձնարարագիր» է) և «Կոմունալ վճ. պայմանագրեր»-ով կատարված վճարումների գումարը և քանակը:
«Պարբերական վճարումների հանձնարարականներ» տողում լրացված տվյալները բացված տեսքով տեսնելու համար անհրաժեշտ է կանչել «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը` կատարելով հետևյալ ֆիլտրերը` «Տիպ»` «0,1,2», «Ուղարկված/Ստացված»` «1 - Ուղարկված», «Պարբերական գործողություններ»` «Այո»: Բերված վճարման հանձնարարականներից նրանք, որոնց «Հաշվի տիպ» դաշտի արժեքը «C - Այլ» կամ «I – Անհատ անձ» է, ներառվում են աղյուսակի «Հաճախորդ» հատվածում, «B – Բանկ» արժեք դեպքում` աղյուսակի «Բանկի» հատվածում:
«Ուղղակի դեբետագրման հանձնարարականներով» տողը համակարգի կողմից չի լրացվում:
«Այլ վճարային կարգադրություններ» սյունը լրացվում է OLAP բանաձևերի միջոցով։ Լրացում կատարելու համար բանաձևի կոդը պետք է լինի «R20» +ծառի կոդ ։ Օրինակ`R20_11, R20_12, R20_21, R20_22։ ՀՀ ԿԲ թիվ 20 հաշվետվության ծառի կառուցվածքը նկարագրված է «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» -> «OLAP խմբերի ծառեր» թղթապանակում «N20 Այլ վճարային կարգադրություններ» անվանմամբ։
«Կանխիկ վճարամիջոցներով» տողում հաճախորդների վերաբերյալ սյունակում, լրացվում են հաճախորդի կողմից կանխիկ միջոցներով կատարված վճարումներ՝ բանկի այլ հաճախորդի հաշվին, բյուջե, կոմունալ և այլն: Համակարգի տեսանկյունից այս տողում լրացվում են.
•այն «Կանխիկ մուտք» փաստաթղթերի տվյալները, որոնց «Հաշիվ կրեդիտ» դաշտում լրացված հաշիվը չի պատկանում «Վճարող հաճախորդի կոդ» դաշտում լրացված հաճախորդին, այսինքն գումարներ մուտքագրողը հաշվետերը չի:
•այն վճարման հանձնարարականները, որոնց «դեբետ հաշիվ» դաշտում լրացված է դրամարկղային հաշիվ:
•այն «Կոմունալ վճարումները», որոնց «Դեբետ հաշիվ» դաշտում լրացված է դրամարկղային հաշիվ:
•հաճախորդի կողմից կատարված կանխիկ միջոցներով վճարումներն ուղղված բանկին՝ ստացված վարկի մայր գումարի և դրա դիմաց հաշվարկված տոկոսների մարումները, կանխիկով այլ վճարումներ ուղղված բանկին՝ ստանձնած պարտավորությունների և այլն:
Սույն տողի բանկերի վերաբերյալ սյունակում, լրացվում են հաշվետու բանկի այն սեփական վճարումները ոչ բանկ հաճախորդներին՝ որոնք չեն վճարվել հաճախորդի բանկային հաշվին այլ վճարվել են կանխիկ՝ ավանդի տոկոս և այլն:
Այս տողում ներառվում են նաև կանխիկով կատարված գանձումները:
Աղյուսակում չեն ընդգրկվում նաև հաճախորդների կողմից կատարված կանխիկացման, իր բանկային հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման հետ կապված գործառնությունները:
5. «Հեռահար սպասարկման համակարգերով ներկայացված և կատարված հանձնարարականներ»
Համակարգի կողմից լրացվում է «Բանկ-հաճախորդ», «Ինտերնետ-բանկինգ» և «Հեռախոս-բանկինգ» տողերը: Աղյուսակի տվյալները կարելի է ստանալ` կանչելով «Հաճախորդների փոխանցումներ» հաշվետվությունը և կատարելով հետևյալ ֆիլտրերը` «Ուղարկված/Ստացված»` «1-Ուղարկված», «Հաշվի տիպ»` «C, I», «Կապ բանկի հետ»` «Էլեկտրոնային», «Կանխիկ»` «Ոչ»: Բերված տողերից նրանք, որոնց համար «Ընդ. վճ. համակարգ» սյան արժեքը «4-Bank-Client» է, լրացվում են «Բանկ-հաճախորդ» տողում, «I – Internet-Bank» արժեքի դեպքում` «Ինտերնետ-բանկինգ» տողում: «Հեռախոս-բանկինգ» տողում տվյալների արտացոլման համար «Օգտագործվող վճարային համակարգեր» տեղեկատուում ավելացել է «Թ – Հեռախոսային Բանկինգ» համակարգը, որը անհրաժեշտ է համապատասխան հանձնարարականը ստեղծելիս լրացնել «Ընդ. վճ. համակարգ» դաշտում:
Հաշվետվության մեջ արտարժութային գործարքների տվյալները արտացոլվում են վերջին օրվա դրությամբ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:
6. «Չեկերով գործառնություններ»
«Չեկերով գործառնություններ» աղյուսակի հաշվարկի համար «Ձև N20 Հաճախորդների, նրանց հաշիվ., փոխանց., մատուց. ծառայութ.» OLAP բանաձևերի խմբում ավելացել են նոր բանաձևեր։ Դրանք ունեն հետևյալ տեսքը`R20_6_XY, որտեղ X աղյուսակի հաշվարկվելիք տողի համարն է, իսկ Y-ը` հաշվարկվելիք սյան։ Օրինակ R20_6_36 բանաձևի համապատասխան կհաշվարկվի աղյուսակի 3-րդ տողի 6-րդ սյան արժեքը, այսինքն բանկի կողմից վճարված դրամարկղային չեկերի քանակը։ R20_6_35 և R20_6_36 բանաձևերում որպես օրինակ լրացված են որոշակի արժեքներ, որոնք Բանկում պարտադիր պետք է վերանայվեն, իսկ մյուս բանաձևերը պետք է լրացվեն։
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «CliAcnt» OLAP խումբը։
Ներկայացնենք վարկային կազմակերպությունների 20-րդ հաշվետվության լրացման կարգը:
«Վարկային կազմակերպությունների հաշիվներ» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ`
«ՀՀ տարածքում գործող բանկերում» հատվածում լրացվում է Հայաստանյան բանկերում բացված ընթացիկ և ժամկետային ավանդային հաշիվների քանակը: Լրացվում է այն հաշիվների քանակը, որոնց «Հաշվետեր» դաշտում լրացված «Հաճախորդ»-ի կոդը լրացված է «ՀՀ բանկերի տեղեկատու»-ի համապատասխան բանկի «Հաճախորդի կոդ» դաշտում:
«Արտասահմանում գործող բանկերում» հատվածում լրացվում է այն ընթացիկ և ժամկետային ավանդային հաշիվների քանակը, որոնց հաշվետեր դաշտում լրացված «Հաճախորդ»-ի երկիրը «013- Արտասահման» է և կոդը լրացված է «Բանկերի տեղեկատու»-ի համապատասխան ոչ հայաստանյան բանկի «Հաճախորդի կոդ» դաշտում:
«Ընթացիկ հաշիվ» սյունում լրացվում են «85-Նոստրո» տիպի հաշիվների քանակը, որոնք նախորդող մեկ տարվա ընթացքում ունեցել են շրջանառություն:
«Ժամկետային հաշիվներ» սյունում լրացվում են «20 - Տեղաբ. ժամկետային պայմանագրի հաշիվ» տիպի հաշիվների քանակը, որոնք նախորդող մեկ տարվա ընթացքում ունեցել են շրջանառություն:
«Հաճախորդների քանակ» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ`
«Տնտեսվարող սուբյեկտներ» տողում լրացվում են «21 – Ֆիզիկական անձ» իրավական կարգավիճակից տարբեր կարգավիճակ և «20 - Տեղաբ. ժամկետային պայմանագրի հաշիվ» կամ «30 - Ներգրավ. ժամկետային պայմանագրի հաշիվ» ունեցող գործող (չփակված) հաճախորդների քանակը:
«Ֆիզիկական անձինք» տողում լրացվում են «21 – Ֆիզիկական անձ» իրավական կարգավիճակ և «20 - Տեղաբ. ժամկետային պայմանագրի հաշիվ» կամ «30 - Ներգրավ. ժամկետային պայմանագրի հաշիվ» ունեցող գործող (չփակված) հաճախորդների քանակը:
«Կատարված կանխիկ և անկանխիկ գործառնություններ» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ`
«Կանխիկ» սյունում նշվում է հաշետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից կանխիկ միջոցներով կատարված գործառնությունների ծավալը և քանակը` ըստ համապատասխան տողերի: Այս սյան «Վճարումներ» տողում նշվում են այն թղթակցությունների գումարը և քանակը, որոնց կրեդիտը դրամարկղային հաշիվ է, իսկ դեբետը` ոչ դրամարկղային: «Ստացումներ» տողում նշվում են այն թղթակցությունների գումարը և քանակը, որոնց դեբետն է դրամարկղային հաշիվ:
«Անկանխիկ» սյունում` ըստ համապատասխան տողերի նշվում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության բանկային հաշվով կատարված անկանխիկ գործառնությունների ծավալը և քանակը (բացառությամբ դրամարկղի հետ թղթակցող գործառնությունների): Այս սյան «Վճարումներ» տողում նշվում են այն թղթակցությունների գումարը և քանակը, որոնց կրեդիտում 85 տիպի հաշիվ է, իսկ դեբետում 10 և 85 տիպից տարբերվող: «Ստացումներ» տողում նշվում են այն թղթակցությունների գումարը և քանակը, որոնց դեբետում 85 տիպի հաշիվ է, իսկ կրեդիտում` 10 և 85 տիպերից տարբերվող:
Հաշվետվության այս աղյուսակում լրացվող տվյալները բացված տեսքով կարելի է դիտել «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ» → «Հաշվետվություններ, մատյաններ» → «Այլ վճ. գործիքներով գործառնություններ» կետից` առանձնացնելով նշված տիպերով թղթակցությունները:
«Վարկային կազմակերպության ճանապարհային չեկերով գործառնություններ» աղյուսակի հաշվարկը կատարվում է ինչպես բանկային համանուն հաշվետվությունում, ինչը ներկայացված է վերևում:
Վարկային կազմակերպություններում հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է OLAP տվյալների պահոց արտահանել «FORM20» OLAP խումբը։