Այս հաշվետվության աղյուսակների հաշվարկն իրականացվում է երկու տվյալների աղբյուրից` OLTP և OLAP։ Աղյուսակներ 1-ը և 3-ը լրացվում են OLAP բանաձևերի միջոցով` Excel միջավայրում, իսկ 2-ը OLTP միջավայրում։
Հաշվետվության հաշվարկ OLTP միջավայրում։
Աղյուսակ 2-ի «Ավանդատուների քանակը» տողում լրացվում է եռամսյակի վերջին օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների քանակն՝ ըստ ավանդի մեծության։
«Ավանդների երաշխավորված գումարը» տողում լրացվում են երաշխավորված (հատուցմանը ենթակա) ավանդների ընդհանուր ծավալներն՝ ըստ ավանդի մեծության և տեսակի։
«OLAP ադմինիստրատոր ԱՇՏ»-ի «Պարամետրեր» կետում տեղադրված է «Միասնական հաշիվներ (26 հաշվետվության համար)» ենթակետն, որտեղ կարելի է լրացնել միասնական հաշիվների բոլոր հաշվետերերին համապատասխան մասնաչափերով, որպեսզի հաշվետվության «Ավանդատուների քանակը» տողում նրանք արտացոլվեն ճիշտ քանակով և գումարային տողերում`համապատասխան գումարի չափով։
Չերաշխավորվող ավանդատուները տարանջատվում են «OLAP Ադմինիստրատոր» աշխատատեղի «Պարամետրեր» կետի «Չերաշխավորվող հաճախորդների ցուցակ (26 հաշվ. համար)» կարգավորումով։ Այստեղ լրացված հաճախորդները և նրանց ավանդները չեն մասնակցում Աղյուսակ 2-ի հաշվարկին։
Հաշվարկը կատարվում է ելնելով հետևյալ պարամետրերի արժեքից.
•CB26CPACC–«ԿԲ 26-րդ հաշվ. ֆիզիկ. անձ ցպահանջ հաշիվներ» – լրացվում են հաշվարկին մասնակցող հաշվեկշռային հաշիվները։ Տարածքը բավարար չլինելու դեպքում կարելի է մնացած հաշիվները լրացնել «CB26CPACC–ԿԲ 26-րդ հաշվ. ֆիզիկ. անձ ցպահանջ հաշիվներ- շար.» պարամետրում։
•CB26SSACC – «ԿԲ 26-րդ հաշվ. ֆիզիկ. անձ վարկային հաշիվներ»։
•CB26MORT- «Պակասեցնել գրավադրված ավանդները 26հ.» - Հաշվետվության մեջ կներառվեն կամ չեն ներառվի «Ստացված ավանդային գրավ» տեսակի պայմանագրով գրավադրված ավանդները։
•AMDDEPSUM - Դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափ։
•CURDEPSUM - Արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափ։
Հաճախորդի ավանդի ընդհանուր ծավալն որոշելիս համախմբվում են նրա հաշիվները («CB26CPACC» պարամետրին բավարարող), պակասեցվում են վարկային հաշիվները («CB26SSACC» պարամետրին բավարարող)։ Արդյունքը համեմատվում է «AMDRDEPSUM» կամ «CURDEPSUM» պարամետրերի արժեքների հետ և հատուցմանը ենթակա գումարի չափով արտացոլվում Աղյուսակ 2-ի համապատասխան սյունակում։
Այս աղյուսակը OLAP է արտահանվում FORM26 – «Ավանդների երաշխավորված գումարներ» խմբի տեսքով։
Հաշվետվության 4-րդ աղյուսակի լրացման համար Ենթահամակարգեր («ՀԾ») ԱՇՏ-ում ավելացվել է «Հաշվետվություններ, մատյաններ» → «ԿԲ հաշվետվություններ» → «26_4 Ավանդների առավելագույն տոկոսադրույքը» հաշվետվությունը, որտեղ աղյուսակով լրացվում են բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքները ըստ ժամկետայնության.
Աղյուսակ 4-ի տվյալները ստանալու համար անհրաժեշտ է FORM26 խմբի հետ միասին OLAP արտահանել FORM26PRC - "Ավանդների առավելագույն տոկոսադր." OLAP Խումբը:
Համակարգում ստեղծված է նաև ՀՀ ԿԲ-ին տրամադրվող երաշխիքային վճարների գումարը ավտոմատ հաշվարկելու հնարավորություն: Այն հասանելի է "ԿԲ հաշվետվություններ" → "Երաշխիքային վճարի հաշվարկում" կետից: Հաշվարկի կանչման պատուհանում հնարավոր է նշել միջին մնացորդների հաշվարկման ժամանակահատվածը և առավելագույն տոկոսադրույքների հաշվարկման ժամանակահատվածը: «Երաշխիքային վճարի հաշվարկում» կանչման պատուհանում միջին մնացորդների հաշվարկման սկզբի ամսաթիվը ընտրելիս ծրագիրը առավելագույն տոկոսադրույքների հաշվարկման ժամանակահատվածը ավտոմատ լրացնում է` առաջարկելով այդ ամսաթվին նախորդող եռամսյակը:
Հաշվարկը կանչելիս բերվում է ինչպես "Հաշվարկված երաշխիքային վճարը", այնպես էլ "Միջին օրական ցուցանիշներ"-ի հաշվարկը, որը ներառում է և՛ ավանդները, և՛ հաշիվները: Հաշվետվությունն ունի հետևյալ սյուները.
-Ցուցանիշների տեսակ
-Արժույթ
-Մինչև 90 օր
-91-ից 180 օր
-181-ից 365 օր
-365 օրից 3 տարի
-3 տարուց ավել:
Միջին օրական ցուցանիշների հաշվետվությունը արտացոլում է հետևյալ ցուցանիշների տեսակները.
•Միջին օրական մնացորդ
Կանչման պատուհանում ընտրված ժամանակահատվածի համար հաշվարկված միջին օրական մնացորդը` արտահայտված ՀՀ դրամով.
-Ավանդային պայմանագրերի դեպքում միջին օրական մնացորդը հաշվարկվում է որպես մայր գումարի և տոկոսագումարի` յուրաքանչյուր օրվա մնացորդների հանրագումարը` հարաբերած օրերի քանակին:
-Տոկոսի պայմանագրերի (հաշիվների) դեպքում միջին օրական մնացորդները ստացվում են F26_99-«Երաշխիքային վճարի հաշվարկում ներառվող Ցպահանջ միջոց» OLAP բանաձևից, որտեղ լրացվում է անհրաժեշտ հաշիվների խմբերի միջին մնացորդի բանաձևը, և որը կարող է փոփոխվել բանկի կողմից:
•Առավելագույն տոկոսադրույքներ
Կանչման պատուհանում ընտրված ժամանակահատվածի համար հաշվարկված առավելագույն տոկոսադրույքը:
•Բանկերի առավելագույն տոկոսադրույքներ
ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրված միջին առավելագույն տոկոսադրույքները, որոնց մուտքագրումըեղծվել է փաստաթուղթ, որը հասանելի է Ենթահամակարգեր («ՀԾ») → Ադմինիստրատիվ մաս → Ընդհանուր կարգավորումներ ենթահամակարգերում → Օրենսդրական (կանոնակարգային) → Բանկերի ավանդների միջին առավելագույն տոկոսադրույքներ, ինչպես նաև OLAP ադմինիստրատորի ԱՇՏ → Պարամետրեր → Բանկերի ավանդների միջին առավելագույն տոկոսադրույքներ կետից: Եթե որևէ արժույթի համար միջին օրական ցուցանիշները բացակայում են բանկերի առավելագույն տոկոսադրույքների փաստաթղթից, ապա միջին օրական ցուցանիշների հաշվարկում համապատասխան տողը դատարկ կբերվի:
Երաշխիքային վճարի դրույքաչափը հաշվարկվում է` հիմնվելով առավելագույն տոկոսադրույքի և ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրված միջին առավելագույն տոկոսադրույքի արժեքների վրա` համաձայն «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 68-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 43-Ն որոշման:
«Միջին օրական ցուցանիշների» հաշվետվության տողերը կարելի է դիտել նաև ըստ բաղադրիչների: Այն հասանելի է «Միջին օրական ցուցանիշների» յուրաքանչյուր տողից մկնիկի աջ կոճակով բերվող «Ցույց տալ բաղադրիչները» ֆունկցիայի միջոցով: Որպես բաղադրիչ բերվում են ավանդային պայմանագրերը, որոնց տևողությունը հաշվարկվում է` հիմնվելով կանչման պատուհանում լրացված Մնացորդների հաշվարկման ժամանակահատվածի վերջի ամսաթվից ավելի վաղ կատարված վերջին երկարաձգման տվյալների վրա:
Բաղադրիչներով տեսքը պարունակում է հետևյալ սյուները.
-Պայմանագրի համար
-Արժույթ
-Միջին օրական մնացորդ(մինչև 90 օր)
-Միջին օրական մնացորդ(91-ից 180 օր)
-Միջին օրական մնացորդ(181-ից 365 օր)
-Միջին օրական մնացորդ(365 օրից 3 տարի)
-Միջին օրական մնացորդ (3 տարուց ավել):
Բաղադրիչներից յուրաքանչյուրը մկնիկի կրկնակի սեղմմամբ բացելիս կբերվի համապատասխան պայմանագիրը, իսկ աջ ստեղնի սեղմմամբ` պայմանագրի հասանելի գործողությունները:
Ժամանակաշրջանի սկզբում տոկոսագումարների վճարման դեպքերի համար համակարգում առկա է PREPINTGRFEE - «Երաշխիքային վճարի հաշվարկներում կանխավճարված տոկոսագումարները անտեսել» պարամետրը, որի «Այո» արժեքի դեպքում այդպիսի պայմանագրերի տոկոսագումարների մնացորդները հաշվի չեն առնվի հաշվարկի ժամանակ:
Հաշվետվության արտահանում և հաշվարկ OLAP համակարգում
Աղյուսակ 1-ի «Եռամսյակի ընթացքում ավանդների միջինը» և «Այդ թվում՝ արտարժույթով» սյուները լրացվում են` համաձայն «_R26AVAND» (Ֆիզիկական անձանց ավանդներ) բանաձևում նշված հաշիվների մնացորդի։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է խմբագրել «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-«Բանաձևեր»-> «Այլ բանաձևեր» կետից։ Երաշխիքային վճարումների եռամսյակային տոկոսը սահմանվում է “DEPPERC” պարամետրի (OlapRep խումբ) արժեքով (Համակարգի պարամետրեր)։
Աղյուսակ 2-ը լրացվում է FORM26 – «Ավանդների երաշխավորված գումարներ» OLAP արտահանված խմբի հիման վրա։
Աղյուսակ 3-ը լրացվում է` համաձայն «F26_??» բանաձևերում նշված հաշիվների մնացորդի, որտեղ “??” - հաշվետվության այս աղյուսակի հաշվարկվող համապատասխան սյան համարն է։ Անհրաժեշտության դեպքում կարելի է խմբագրումներ կատարել «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր»-> «26 Ավանդների ապահովագրավճարներ» կետից։
Աղյուսակ 4-ի տվյալները ստանալու համար անհրաժեշտ է OLAP արտահանել FORM26PRC - "Ավանդների առավելագույն տոկոսադր." OLAP Խումբը: