Այս հաշվետվությունը ներառում է ինչպես առք կամ վաճառք համարվող, այնպես էլ չհամարվող փոխանակման գործողությունները, դիլինգային պայմանագրերով կատարված գործողությունները։ Վերջինիս հաշվետվության մեջ երևալը կարգավորվում է համակարգի պարամետրերի «Report» խմբի CB19PAR (Հաշվի առնել դիլինգի պայմանագրերը 19-րդ հաշվ-ում) պարամետրը։ Կախված արժեքից` հաշվեկշռում դեռ չհաշվառված պայմանագրերը կամ ներառվում են հաշվետվության մեջ, կամ ոչ։ Եթե պայմանագիրը ներառվել է հաշվետվության մեջ, ապա հաշվեկշռում հաշվառելիս «Արտարժույթի փոխանակում» փաստաթուղթը ստեղծվում է դատարկ «Առք/Վաճառք» դաշտով` որպեսզի երկրորդ անգամ չընկնի 19-րդ հաշվետվության մեջ։ Ինֆորմացիան ներկայացվում է գործարքի տեսակով խմբավորված և հաշվարկված միջին կշռված փոխարժեքով։ Հաշվետվության տողերից յուրաքանչյուրի վրա մկնիկի աջ ստեղնով առաջարկվում է «Դիտել ձևակերպումները» գործողությունն, որն ընտրելով բերվում են այդ տողի տակ խմբավորված փոխանակման գործառնությունները։
Հաշվետվության հարցման պատուհանում կարելի է նշել հաշվարկի տարբեր պարամետրեր`
•Ժամանակահատված – Հաշվետվության ժամանակահատված։
•Ժամանակ - Գործարքի կատարման ժամանակ`
1-Ընդգրկել տվյալ օրվա հաշվետվության մեջ
2- Ընդգրկել հաջորդ օրվա հաշվետվության մեջ։
Այս հատկանիշը իրենից ներկայացնում է գործարքների ֆիլտրում ըստ «Արտարժույթի փոխանակում» փաստաթղթի մեջ նշվող «Ժամանակ» ռեկվիզիտի։
•Ներառել հաշվեկշռային գործողությունները – նշելու դեպքում բերվում են հաշվեկշռային հաշիվներով կատարված փոխանակումները։ Չեն ներառվում դիլինգային պայմանագրերով կատարված, սակայն հաշվեկշռում դեռ չհաշվառված գործողություններ։
•Ներառել դիլինգային պայմանագրերը - նշելու դեպքում կներառվեն դիլինգային պայմանագրերով կատարված, հետհաշվեկշռում հաշվառված փոխանակման գործողությունները։
•Միայն առքի/վաճառքի գործողությունները - նշելու դեպքում կբերվեն միայն «Առք» կամ «Վաճառք» նշում ունեցող փոխանակման գործողությունները։
•Ցույց տալ բացված տեսքով - հնարավորություն է տալիս միանգամից դիտել բոլոր գործարքները բացված տեսքով (առանց խմբավորումով միջինացվելու)։
•Գրասենյակ – Լրացվում է գրասենյակը ըստ որի անհրաժեշտ է կանչել հաշվետվությունը
Թիվ 19 հաշվետվության հաշվարկի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.
•CB19HOUR – «ՀՀ ԿԲ 19 հաշվետվության ժամը» - պարամետրով նշվում է այն ժամը, մինչև որը ստեղծված արտարժույթի փոխանակման գործարքների փաստաթղթերի «Ժամանակ» ռեկվիզիտը համակարգի կողմից առաջարկվում է «1-Ընդգրկել տվյալ օրվա հաշվետվության մեջ»։ Այդ ժամից հետո ստեղծվածների դեպքում `
«2- Ընդգրկել հաջորդ օրվա հաշվետվության մեջ»
Ենթահամակարգերի խմբային գործողություններով կատարված արտարժույթի փոխանակման բնույթ ունեցող գործարքների (օր. արտարժույթային վարկի/ավանդի տոկոսների մարումներ և այլն ) ժամանակ հատկանիշը ստանում է «2» արժեք։
•CB19CONF-«Փոխել փաստաթղթի «Ժամանակ» դաշտի արժեքը հաստատման ժամանակ» – «Այո» արժեքի դեպքում արտարժույթային բնույթի փաստաթղթերը հաստատելիս փաստաթղթի «Ժամանակ» դաշտի արժեքը համակարգը վերաթարմացնում է` հիմք ընդունելով հաստատման ժամանակը , այլ ոչ թե ստեղծման։
•CB19PAR – «Հաշվի առնել դիլինգի պայմանագրերը 19 հաշվ.-ում» - «Այո» արժեքի դեպքում թիվ 19 հաշվետվությունում ներառվում են նաև դիլինգային պայմանագրերը։
Այս հաշվետվության հաշվարկի համար արտարժույթի փոխանակման գործառնությունները (անկախ առք/վաճառք համարվելուց) արտահանվում և տվյալների պահոցում պահվում է որպես առանձին խմբեր «CuPuSa1» և «CuPuSa2» և Excel-ում լրացվում է առք/վաճառք համարվող գործառնությունների մասով։ Արտահանված ամբողջ ինֆորմացիան կարելի է դիտել Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվության միջոցով։