ՀՀ ԿԲ թիվ 18 հաշվետվությունը բաղկացած է 4 էջերից, որոնց հաշվարկը կատարվում է ստորև նկարագրված եղանակով։
Հաշվետվության 1-ին էջ։
Հաշվետվության 1-ին էջին I աղյուսակում գրանցվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտների հետ իրականացված բոլոր գործառնությունները։ Աղյուսակի հաշվարկի համար որպես տվյալների աղբյուր են հանդիսանում պայմանագրային տվյալները, հաշիվները, OLAP բանաձևերը և ատոմար ցուցանիշները ձևավորող բանաձևերը։
I Աղյուսակի տվյալները ստուգելու համար հաշվարկը կարելի է ստանալ անմիջապես ՀԾ-Բանկ համակարգում` «Հաշվետվություններ մատյաններ» -> «ԿԲ հաշվետվություններ» -> «18 Բանկի և ոչ ռեզիդենտների միջև իրականացված գործառնությունների վերաբերյալ, 1 էջ» կետից։ Հաշվետվության հաշվարկը կարելի է կատարել ինչպես բացված տեսքով` բաղադրիչ գումարները տեսնելու համար, այնպես էլ ամփոփ հաշվետվության տեսքով
Հաշվարկված տվյալներն արտացոլվում են «18A Բանկի և ոչ ռեզիդենտների միջև իրականացված գործարքներ» OLAP ծառի հանգույցներում։
Հաշվետվության MS Excel միջավայրում ստացման համար անհրաժեշտ է OLAP արտահանել FORM18_1 խումբը։ Արտահանման ընթացքում հաշվարկվում են պայմանագրային պորտֆելի տվյալները և ատոմար ցուցանիշները։
Պայմանագրերի պորտֆելի մասով.
Պայմանագրերն ըստ իրենց համապատասխան ենթահամակարգի բաժանվում են «Ակտիվ» և «Պասիվ» մասերի։ Հաշվետվության տվյալների արժույթներով տարանջատումն իրականացվում է ` հիմք ընդունելով պայմանագրերի և հաշիվների արժույթները։
Պայմանագրերի ժամկետաինությունը որոշվում է հետևյալ կերպ. «Կարճաժամկետ» են համարվում այն պայմանագրերը, որոնց «Մարման ժամկետ» և «Հատկացման ամսաթիվ» դաշտերով սահմանվող տրամադրված օրերի քանակը փոքր է 365-ից։ Մնացած դեպքերում պայմանագրերը համարվում են երկարաժամկետ։
Դեբիտորական պարտքերի դեպքում, եթե «Մարման ժամկետ» դաշտը լրացված չէ, ապա այն համարվում է կարճաժամկետ։ Եթե «Մարման ժամկետ» դաշտը լրացված է, ապա տրամադրված օրերի քանակը («Մարման ժամկետ» հանած «Կնքման ամսաթիվ») 365-ից փոքր լինելու դեպքում արտացոլվում է «Կարճաժամկետ» տողում։ Մնացած դեպքերում «Երկարաժամկետ տողում»
Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր, Ավանդներ և այլն
Կարճաժամկետ և երկարաժամկետ տողերում բերվում է պայմանագրի մնացորդը համարժեք ՀՀ դրամով։
Տոկոսներ տողում երևում է հաշվետու տարվա սկզբից հաշվարկված անվանական տոկոսագումարները` հաշվետվության վերջի ամսաթվով արտարժույթի փոխարժեքով հաշվարկված։ Տոկոսները երևում են, նույնիսկ, եթե վարկը/ավանդը արդեն փակված է:
Դեբիտորական պարտքերի դեպքում գումար դաշտում լրացվում է հաշվի մնացորդը համարժեք ՀՀ դրամով: Տոկոսների դեպքում ցույց է տրվում աճողական շրջանառությունը տարվա սկզբից, հաշվետվության օրվա փոխարժեքով:
Լորո հաշիվների, բանկային հաշիվների տվյալներն արտացոլվում են կարճաժամկետ, պասիվներ տողում (N18A ծառի 61P հանգույց)։ Գումար դաշտում լրացվում է նշված հաշիվների մնացորդները։ Տոկոսները հաշվարկվում են տոկոսի պայմանագրերից աճողական տարվա սկզբից, հաշվետովության օրվա փոխարժեքով (N18A ծառի 62P հանգույց):
Հաշվեկշռում հաշվառված ժամկետանց պահանջներ և պարտավորություններ
Լրացվում է հաշվետվության օրվա դրությամբ առկա պայմանագրերի ժամկետանց մայր գումար, ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց գումարի տույժ, ժամկետանց տոկոսի տույժ և ԲՏՀԴ ընդհանուր գումարը։
Արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվներ։
Լրացվում է հաշվետվության օրվա դրությամբ առկա պայմանագրերի Դուրս գրված մայր գումար, Դուրս գրված տոկոսագումար, Դուրս գրված գումարի տույժ, Դուրս գրված տոկոսագումարի տույժ, Դուրս գրված ԲՏՀԴ ընդհանուր գումարը։
Արտահաշվեկշռից դուրս գրված/ ներված ակտիվներ և պարտավորություններ
Նույն սկզբունքով արտացոլվում են նաև զիջված վարկերի գումարը. Հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետվության վերջին օրը կատարված «Պարտքի զիջում» գործողությունների հանրագումարը` հաշվարկված հաշվետվության վերջի ամսաթվով արտարժույթի փոխարժեքով։
Ատոմար ցուցանիշներ
ՀՀ ԿԲ թիվ 18 հաշվետվության 1-ին էջի I աղյուսակի հաշվարկման համար կիրառվող ատոմար ցուցանիշները լրացվում են ատոմար ցուցանիշների 18_1 խմբում։ Ատոմար ցուցանիշների կոդը պետք է ունենան հետևյալ ձևաչափը`
Բանաձևերի կոդերը պետք է համապատասխանեն «N18A Բանկի և ոչ ռեզիդ. միջև իրական. Գործարքներ» ծառի հանգույցներին։
Ատոմար ցուցանիշների կոդը պետք է ունենան հետևյալ ձևաչափը`
[NR1]_[18A OLAP ծառի կոդը] կամ
[NR1]_[18A OLAP ծառի կոդը] /[Արժույթի ISO կոդ]:
Օրինակ` կանխիկ դրամային միջոցների համար`
NR1_41A, NR1_41A/USD
NR1_41A –տիպի կոդ ունեցող բանաձևերը հաշավարկվում են հերթով բոլոր արտարժույթների համար:
NR1_41A/USD- հաշվարկվում է առանց արժույթ նշելու և արդյունքը գումարվում է տվյալ տողի ԱՄՆ դոլար սյունակի թվին:
Հաշվետվության 2-րդ էջ։
Հաշվետվության 2-րդ էջի II աղյուսակում գրանցվում են միայն ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկերի ու դրանց սպասարկման վերաբերյալ տվյալները,
II Աղյուսակի հաշվարկն ամբողջությամբ հիմնված է պայմանագրային պորտֆելի տվյալների վրա։
II Աղյուսակի տվյալները ստուգելու համար հաշվարկը կարելի է ստանալ անմիջապես ՀԾ-Բանկ համակարգում` «Հաշվետվություններ մատյաններ» -> «ԿԲ հաշվետվություններ» -> «18 Բանկի և ոչ ռեզիդենտների միջև իրականացված գործառնությունների վերաբերյալ, 2 էջ» կետից։
Հաշվետվության MS Excel միջավայրում ստացման համար անհրաժեշտ է OLAP արտահանել FORM18_2 խումբը։
Հաշվետվության 3-րդ էջ։
Հաշվետվության 3-րդ էջի III աղյուսակում գրանցվում են ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների և նրանց տրված ծախսերի վերաբերյալ տվյալները,
III աղյուսակի տվյալները ստացվում են OLAP բանաձևերի հիման վրա։
OLAP բանաձևի կոդը պետք է ունենան հետևյալ ձևաչափը`
[R18]_3_[01-09]M - Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների համար կամ
[R18]_3_[01-09]S - Ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների համար:
Օրինակ` 3 Ֆինանսական ծառայություններ, բացառությամբ դրամական փոխանցումների համակարգերի համար` R18_3_03M։
Հաշվետվության 4-րդ էջ։
Հաշվետվության 4-րդ էջի IV աղյուսակում գրանցվում են բանկի պահանջների և պարտավորությունների դիրքերն իր ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողի և իր հետ նույն խմբի մեջ մտնող ոչ ռեզիդենտ սուբյեկտների հետ ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
Հաշվետվության ամբողջական ստացման համար անհրաժեշտ է.
«OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Պարամետրեր» հանգույցում լրացնել 18 «Հաշվետվության համար ուղղակի ներդրողներ» կարգավորումը,
Հաշվետվության MS Excel միջավայրում ստացման համար անհրաժեշտ է OLAP արտահանել FORM18_4 խումբը։