Թիվ 17 Հաշվետվություն նախորդ շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված  միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 17 Հաշվետվություն նախորդ շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված  միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Հաշվետվության հաշվարկ OLTP համակարգում

 

Հաշվետվության էջերը լրացվում են ենթահամակարգերի պայմանագրերի հիման վրա։ Առաջին և երրորդ էջերը ներգրավված, իսկ երկրորդ, չորրորդ և հինգերորդ էջերը տեղաբաշխված միջոցների պայմանագրերի հիման վրա։ Առաջին և երկրորդ էջերում տոկոսադրույքը լրացնելիս հիմք է ընդունում պայմանագրի գործող տոկոսադրույքը։ Երրորդ և չորրորդ էջերում տոկոսադրույքները լրացնելիս հիմք է վերցվում համապատասխան պայմանագրերի արդյունավետ, իսկ հինգերորդ էջում` փաստացի տոկոսադրույքները։

 Առաջին և երկրորդ էջերի գումարները և միջին կշռված տոկոսադրույքներն ըստ հոդվածների լրացնելիս համակարգը հիմք է ընդունում պայմանագրի արժութայնությունը և պայմանագրի և/կամ հաճախորդի հետևյալ հատկանիշները.

1.1-ից 1.3 հոդվածների  համար  դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Գործունեության ոլորտ»-ը «1*-Բանկ»  չէ  և «Իրավաբանական կարգավիճակ»  ռեկվիզիտի արժեքները «1*» կամ «2*» են։

1.4 և 1.5 հոդվածների համար դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Գործունեության ոլորտ»-ը «1*-Բանկ» է և «Ռեզիդենտություն» ռեկվիզիտի արժեքներն են «1*» կամ «2*»։  

1.6 հոդվածը լրացվում է հիմք ընդունելով  ներգրավված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Ծրագիր» ռեկվիզիտը։

 1.1-ից 1.6 հոդվածները չեն ներառում ռեպո, սվոպ և լիզինգային պայմանագրերով ներգրավված միջոցները, քանի որ դրանք լրացվում են 1.7-ից 1.11 հոդվածներում։

1.7-ից 1.10 հոդվածները լրացնելիս հիմք է ընդունվում համապատասխան ներգրավված միջոցի պայմանագրի ենթահամակարգը, հաճախորդի քարտի «իրավաբանական կարգավիճակ», «Գործունեության ոլորտ», «Ռեզիդենտություն»  ռեկվիզիտները։

2.1 և 2.4 հոդվածի  համար  դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Գործունեության ոլորտ»-ը «1*-Բանկ» չէ, «Իրավաբանական կարգավիճակ»  ռեկվիզիտի արժեքը «1*» է կամ «22» և տեղաբաշխած միջոցը չի հանդիսանում ռեպո, սվոպ, ֆակտորինգ և լիզինգ։

2.2 և 2.3 հոդվածների համար այն հաճախորդները, որոնց  «Իրավաբանական կարգավիճակ»  ռեկվիզիտի արժեքը «21» է և տեղաբաշխված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Ճյուղայնություն» ռեկվիզիտի արժեքներն են «7*» և «8*»։

2.5 և 2.6 հոդվածների համար դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Գործունեության ոլորտ»-ը «1*-Բանկ» է և «Ռեզիդենտություն» ռեկվիզիտի արժեքներն են «1*» կամ «2*»։  

2.9 հոդվածը լրացվում է հիմք ընդունելով տեղաբաշխված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Ծրագիր» ռեկվիզիտը։

2.10  հոդվածը լրացվում է հիմք ընդունելով տեղաբաշխված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Երաշխավորություն» ռեկվիզիտը։

2.7, 2.8, 2.11, 2.12 հոդվածները լրացնելիս հիմք է ընդունվում համապատասխան տեղաբաշխված միջոցի պայմանագրի ենթահամակարգը, հաճախորդի քարտի «Իրավաբանական կարգավիճակ», «Գործունեության ոլորտ», «Ռեզիդենտություն» ռեկվիզիտները։

 Առաջին և երկրորդ էջերի երկրորդ աղյուսակներում լրացվում են այն հաճախորդների պայմանագրային տվյալները, որոնց  «Գործունեության ոլորտ»-ը «12-Առևտրային բանկ» է։        

 Երրորդ էջի գումարները և միջին կշռված արդյունավետ տոկոսադրույքներն ըստ հոդվածների լրացնելիս համակարգը հիմք է ընդունում պայմանագրի արժութայնությունը և

1.1 և 1.2 հոդվածների  համար  դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Իրավաբանական կարգավիճակ» ռեկվիզիտի արժեքներն են «2*»,  իսկ նրանցից ներգրավված պայմանագրերը չեն հանդիսանում լիզինգ կամ  ռեպո համաձայնագրեր։

1.3 և 1.4 հոդվածների  համար  դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Իրավաբանական կարգավիճակ» ռեկվիզիտի արժեքներն են «2*»,  իսկ նրանցից ներգրավված պայմանագրերը  հանդիսանում են լիզինգ կամ  ռեպո համաձայնագրեր։

2.1 հոդվածի  համար  դիտարկվում են այն հաճախորդները, որոնց  «Գործունեության ոլորտ»-ը «2*» չէ,  «Իրավաբանական կարգավիճակ»  ռեկվիզիտի արժեքներն են «1*»,   իսկ նրանցից ներգրավված պայմանագրերը չեն հանդիսանում լիզինգ կամ  ռեպո համաձայնագրեր։

2.2 և 2.3 հոդվածների  համար  դիտարկվում են այն հաճախորդները, որոնց  «Գործունեության ոլորտ»-ը «2*» չէ,  «Իրավաբանական կարգավիճակ» ռեկվիզիտի արժեքներն են «1*»,   իսկ նրանցից ներգրավված պայմանագրերը հանդիսանում են լիզինգ կամ  ռեպո համաձայնագրեր։

 

 Չորրորդ  և հինգերորդ էջերը պարունակում են նույն հոդվածները, բացառությամբ 3.6 և 4.4 հոդվածների, որոնք բացակայում են հինգերորդ էջում, իսկ հոդվածների գումարները և միջին կշռված արդյունավետ ու փաստացի տոկոսադրույքներն ըստ հոդվածների լրացնելիս համակարգը հիմք է ընդունում պայմանագրի արժութայնությունը և.

3.1, 3.2, 5.1 և 5.2 հոդվածների համար դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Իրավաբանական կարգավիճակ» ռեկվիզիտի արժեքը «21» է, և տեղաբաշխված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Ճյուղայնություն»  ռեկվիզիտի արժեքներն են «T*» և «U*»։

3.3 և 5.3 հոդվածների համար դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Իրավաբանական կարգավիճակ»  ռեկվիզիտի արժեքը «22» է

3.4 և 5.4 հոդվածների համար դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Ռեզիդենտություն» ռեկվիզիտի արժեքն է «2», իսկ տեղաբաշխված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Ծրագիր» ռեկվիզիտի արժեքը «1» ։

3.5 և 5.5 հոդվածների համար դիտարկվում են այն հաճախորդները, որոնց «Իրավաբանական կարգավիճակ» ռեկվիզիտի արժեքն է «2*», իսկ տեղաբաշխված միջոցի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Երաշխավորություն»  ռեկվիզիտի արժեքը «1» է։

 3.1-ից 3.5 և 5.1-ից 5.5 հոդվածները չեն պարունակում ռեպո, ֆակտորինգ և լիզինգային պայմանագրերով տեղաբաշխված միջոցները, քանի որ դրանք լրացվում են 3.7, 3.8 և 5.6, 5.7 հոդվածներում։

3.6,3.7, 3.8 և 5.6, 5.7 հոդվածները հոդվածները լրացնելիս հիմք է ընդունվում համապատասխան տեղաբաշխված միջոցի պայմանագրի ենթահամակարգը և  հաճախորդի քարտի «իրավաբանական կարգավիճակ»-ը։

Չորրորդ  և հինգերորդ էջերի «4*» և «6*» հոդվածների լրացման տրամաբանությունը նույն է ինչ վերը նշված «3*» և «5*» հոդվածների համար, սակայն դիտարկվում են  իրավաբանական անձանց պայմանագրերը

Հաշվետվության չորրորդ և հինգերորդ էջերի ցպահանջ սյունում  ներառվում են միայն օվերդրաֆտները և վարկային գծերը` փաստացի տրամադրված գումարների չափով։ Ընդ որում, վարկերին վերաբերվող տողերի (բացառությամբ 3.6 և 4.4 կետերի) “Ցպահանջ” սյան մեջ ներառվում են, վարկային գծերից բացի, նաև վարկային քարտերի պայմանագրերը։ Վարկային քարտ լինելու հայտանիշ է համարվում պայմանագրի “Ընդհանուր” էջում “Վարկային քարտ” դաշտը լրացրած լինելը։ 3.6 և 4.4 կետերում ներառվում են վարկային քարտ չհանդիսացող օվերդրաֆտի պայմանագրերը։

Հաշվետվության չորրորդ և հինգերորդ էջերի ժամկետային միջոցների մասում գրանցումները իրականացվում են հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա (պայմանագրային գումարով)։ Ներառվում են նաև կնքված, բայց դեռևս չտրամադրված պայմանագրերը։    

Հաշվետվության հաշվարկին չեն մասնակցում ՀՀ ԿԲ–ից ստացված/ տեղաբաշխված միջոցների պայմանագրերը։

Ինչ վերաբերում է սահմանաչափի պայմանագրերին, ապա դրանք ԿԲ 17 հաշվետվությունում երևում են հետևյալ կերպ.

4-րդ էջ:  Ցպահանջ սյան մեջ երևում են այն ոչ գծային վարկային պայմանագրերը, որոնք ստեղծվել են այնպիսի սահմանաչափի պայմանագրի տակից, որի վրա «Վարկային գիծ` ԿԲ տեսանկյունից» դաշտի արժեքը «այո» է: «Ոչ» արժեքի դեպքում այդ պայմանագրերը երևում են համապատասխան ժամկետային սյունակում:

4-րդ էջի 4.1 աղյուսակ: CB17GETMAXDT - «ԿԲ 17-րդ հաշվ. վերցնել պայմանագրի ծնողների մակարդակ» պարամետրի «Այո» արժեքի դեպքում այստեղ երևում են սահմանաչափի այն պայմանագրերը, որոնց վրա «Վարկային գիծ` ԿԲ տեսանկյունից» դաշտի արժեքը «ոչ» է: Դրանք երևում են առավելագույն սահմանաչափի չափով: Անկախ այն բանից, թե սահմանաչափի պայմանագրի վրա «Վարկային գիծ` ԿԲ տեսանկյունից» դաշտի արժեքը «Այո» է, թե «Ոչ», նրա  տակից բացված պայմանագրերը չեն երևում: CB17GETMAXDT պարամետրի «Ոչ» արժեքի դեպքում երևում են սահմանաչափի պայմանագրի տակից բացված ոչ գծային պայմանագրերը:

5-րդ էջ:  CB17GETMAXDT պարամետրի «Այո» արժեքի դեպքում այստեղ երևում են սահմանաչափի  պայմանագրերը առավելագույն սահմանաչափի չափով, փաստացի տոկոսադրույքով և պայմանագրի ժամկետով (դատարկ լինելու դեպքում` 5 տարուց ավել): Սահմանաչափի պայմանագրի տակից բացված պայմանագրերը չեն երևում: CB17GETMAXDT պարամետրի «Ոչ» արժեքի դեպքում երևում են սահմանաչափի պայմանագրի տակից բացված ոչ գծային պայմանագրերը:

 

Գումարներն ըստ ժամկետների  բաշխելիս համակարգը կարող է հիմք ընդունել ենթապայմանագրերի մարման ժամկետները կամ պայմանագրի վերջնաժամկետը`կախված CB17GETMAXDT – «ԿԲ 17-րդ հաշվ. վերցնել պայմանագրի ծնողների մակարդակը» պարամետրի արժեքից։

Հաշվարկի վրա ազդում են հետևյալ պարամետրերը

CB17INCLCAP – «ԿԲ 17-րդ հաշվետվ. ընդգրկել նաև % -ի կապիտալացումները»- պարամետրի «Այո» արժեքի դեպքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների «Տոկոսների հաշվեգրում» գործողությամբ հաշվարկված տոկոսները գումարվում են պայմանագրի գումարին, և, կախված պարամետրի արժեքից, գործողությունը կարող է համարվել ներգրավվում/տրամադրում։

CB17INCLPROL –«ԿԲ 17-րդ հաշվետվ. դիտարկել երկարաձգված պայմանագրերը» -պարամետրի  «Այո» արժեքի  դեպքում կդիտարկվեն  նաև  երկարաձգված պայմանագրերը, որոնց գծով կատարվել են ներգրավման/տրամադրման գործողություններ։

CB17INCLFCLZ – «ԿԲ 17-րդ հաշվ.ընդգր. ֆակտ. և լիզ. պայմ. տվյալները»  պարամետրի «Այո» արժեքի դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նաև ֆակտորինգային և լիզինգային պայմանագրերի տվյալները։

CB17GETMAXDT – «ԿԲ 17-րդ հաշվ. վերցնել պայմանագրի ծնողների մակարդակը» պարամետրի «Այո» արժեքի դեպքում հաշվետվությունում որպես պայմանագրի գումար է վերցնում «Բարդ» տեսակի պայմանագրի գումարը

CB17INCLDBTINAGR - «ԿԲ 17-րդ հաշվ. չնվազեցնել ներգրավ. օրով մարումները» պարամետրի «Ոչ» արժեքի դեպքում հաշվետվության առաջին էջում ներգրավված միջոցները կարտացոլվեն` նվազեցված նույն  պայմանագրի գծով և նույն օրով կատարված մարումները, ընդ որում` եթե ներգրավման օրվա մարված գումարներն ավելի մեծ լինեն, քան ներգրավումները, ապա տվյալ օրվա համար ներգրավումը կհամարվի 0:

Պարամետրին արժեքներ կարելի է տալ նաև «Ենթահամակարգերի ադմինիստրատոր ԱՇՏ» -> «Ընդհանուր կարգավորումներ ենթահամակարգերում» -> «Օրենսդրական (կանոնակարգային) պարամետրեր» - ից։

 

Հաշվետվության արտահանում և հաշվարկ OLAP համակարգում

 

Հաշվետվությունը արտահանվում է OLAP  համակարգ DiAvPe – «Ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ»  և DiAvPe2 – «Բանկերից ներգրավված և տեղաբաշխված միջոցներ» խմբերի միջոցով։ Ցպահանջ ներգրավված միջոցների հաշվարկը OLAP -ից կազմակերպելու համար սահմանվել են բանաձևեր, որոնք խմբավորված են «OLAP-ի ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր» -> «17 Ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» հանգույցի տակ։ Excel- ից հաշվետվության հաշվարկի ժամանակ այս բանաձևերի արժեքները լրացվում են համապատասխան վանդակներում։

Բանաձևերում օգտագործվում են ստանդարտ OLAP-ի բանաձևեր.

Գումարային վանդակներում (“S” - ով վերջացող բանաձևեր) լրացվող բանաձևերի մեջ անհրաժեշտ է նշել մնացորդի հաշվարկման ամսաթիվը` տվյալ դեպքում հաշվետվության վերջի ամսաթիվը` getpar('DL')-ի միջոցով։

Օր. Getrem('3022000,3032000',,, getpar('DL'))

Տոկոսադրույքի վանդակներում (“P” - ով վերջացող բանաձևեր) լրացվող բանաձևերի մեջ մնացորդի հաշվարկման ամսաթվից բացի անհրաժեշտ է նշել արժույթը` յուրաքանչյուր արժույթ իր տոկոսադրույքով կշռելու համար։ Օգտագործվում է getpar(“SKV”) ֆունկցիան։

Օր.

asif(getpar('SKV')='000',getrem('3022000,3032000',,,getpar('DL'))*((1+5/1200)^12-1)*100/(getrem('3022000,3032000',,,getpar('DL'))+0.01),getrem('3022000,3032000',,,getpar('DL'))*((1+1/1200)^12-1)*100/(getrem('3022000,3032000',,,getpar('DL'))+0.01))

Օրինակում նշվում է, որ տվյալ հաշիվների դրամային լինելու դեպքում միջին կշռվածը հաշվի 5%-ի նկատմամբ, արժութայինի`1%։ Տոկոսադրույքը հաշվարկված է Համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի հաշվարկման (annualized agreed rate, AAR) բանաձևին համապատասխան, հաշվեգրված տոկոսների վճարումների (կապիտալիզացիաների) քանակը մեկ տարվա ընթացքում ընդունված է 12։ Հայտարարներում +0.01 գրված է որևէ արժույթով մնացորդներ չունենալու դեպքում 0-ի բաժանելու սխալից խուսափելու համար։

“Այլ արժույթներ” տողի “Ցպահանջ” սյան հաշվարկի համար անհրաժեշտ է ստեղծել բանաձև` կոդի վերջից նշելով “A”, օր. R17_2201SA։ Բանաձևի օրինակ.

getrem('3022000,3032000',,,getpar('DL'))-Getrem('3022000,3032000',,,getpar('DL'),”000”)-Getrem('3022000,3032000',,,getpar('DL'),'001')-Getrem('3022000,3032000',,,getpar('DL'),'049')- Getrem('3022000,3032000',,,getpar('DL'),'058')

Որտեղ` 000 – ՀՀ դրամ

           001 – ԱՄՆ դոլար

           049 – Եվրո

           058 – ՌԴ ռուբլի։