Թիվ 16 Հաշվետվություն միջբանկային պահանջների և պարտավորությունների վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 16 Հաշվետվություն միջբանկային պահանջների և պարտավորությունների վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Հաշվետվության հաշվարկը կատարվում է անմիջապես ՀԾ-Բանկ համակարգից` «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ» -> «Հաշվետվություններ մատյաններ» -> «ԿԲ հաշվետվություններ» -> «16 Միջբանկային պահանջների և պարտավորությունների վերաբերյալ»  կետից։ «Արտահանել Excel» ստուգավանդակը սեղմելիս կարտահանվի ՀՀ ԿԲ ֆորմատով։

Հաշվետվության մեջ լրացվում են միջբանկային պահանջները և պարտավորությունները, որոնց մնացորդները մեծ են 0-ից` բացառությամբ «80», «85» տիպի հաշիվների, որոնց տվյալները երևում են անկախ մնացորդից։ Հաշվետվության մեջ օգտագործվող տվյալները վերցվում են ենթահամակարգերի պայմանագրերի մնացորդներից, դեբիտորական պարտքերից և հաշվետվության հատուկ լրացումներից։ Այն պահանջների/պարտավորությունները, որոնք չեն վարվում ենթահամակարգերով (այդ թվում «80, 85» հաշվի տիպով Լորո/Նոստրո հաշիվները) , դրանց գծով ՀԾ-Բանկ համակարգում պետք է բացվեն կամ «Դեբիտորական պարտք», կամ էլ «Հաշվետվության հատուկ լրացում» փաստաթղթերը։

ԿԲ թիվ 16 հաշ-ում կդիտարկվեն "ՀՀ բանկերի տեղեկատուի" այն հաճախորդները, որոնց հաճ-ի գործունեության ոլորտը "Բանկ" է։

Հաշվետվությունում պահանջները և պարտավորությունները համախմբվում են ըստ թղթակից բանկերի. սկզբում ներկայացվում են տվյալ թղթակից բանկի նկատմամբ բոլոր պահանջները, այնուհետև`պարտավորությունները։

Համակարգում հաշվետվության հաշվարկի ալգորիթմը հետևյալն է.

Բանկի «Հաճախորդներ»-ի ցանկից գտնվում են  բոլոր հաշվետվության օրվա դրությամբ չփակված «բանկ» տիպի հաճախորդները (ոլորտը –«12» կամ (ոլորտը «11» և ոչ ռեզիդենտ)):

Այդ հաճախորդների համար հավաքագրվում են այն  հաշիվները, որոնց տիպերը թվարկված է նոր ավելացված REP16ACCS – «ԿԲ 16-րդ հաշվ. բանկ. հաշիվների տիպեր» պարամետրում և դրանց գծով հաշվարկվում է մնացորդ (ընդգրկվում են նաև 0 մնացորդով հաշիվները): Այս հաշիվների համար հաշվետվության «Պահանջի/պարտավորության տեսակ» սյան արժեքը կլրացվի «Հաշիվ»:

Վերը նշված հաճախորդների համար հավաքագրվում են նաև ենթահամակարգերի պայմանագրերը: Եթե պայմանագրերի մնացորդը 0-է, ապա դրանք չեն ընդգրկվում հաշվետվության մեջ:

Բոլոր մնացորդները խմբավորվում են ըստ արժույթի և այլ լրացվող տվյալների:

Բանկերի տեղեկատուի «Բանկ» փաստաթղթի «Հաճախորդի կոդ» դաշտում լրացվում է այդ բանկի որպես հաճախորդ ստացած կոդը (որով բացված են թղթակցային հաշիվները, պայմանագրերը): «Բանկ» փաստաթղթից հաշվետվության մեջ լրացվում են բանկի կոդերը, վայրը:  
 

 

1.«Բանկի անվանում», «Բանկի Կոդ», «ՍՎԻՖԹ/ՏԵԼԵՔՍե» սյուների արժեքները լրացվում են «Բանկերի տեղեկատուի» մեջ «Բանկ» փաստաթղթում առկա համապատասխան դաշտերից։

2.«Բանկի ռեզիդենտություն», «Գտնվելու վայր», «Վարկանիշ» սյուների արժեքները վերցվում են «Բանկ» փաստաթղթում լրացված «Հաճախորդի» տվյալներից։

3.«Պահանջի/պարտավորության բնույթ», «Պահանջի/պարտավորության տեսակ» սյուները լրացվում են բանկի գծով առկա համապատասխան պահանջների/ պարտավորությունների տեսակի։ Եթե այդ պահանջները/պարտավորությունները վարվում են ենթահամակարգերով, ապա կլրացվեն` համապատասխան ենթահամակարգի տվյալների։ Դեբիտորական պարտքերի և հաշվետվությունների հատուկ լրացումների առկայության դեպքում  սյուների արժեքները կլրացվեն փաստաթղթերում առկա «N16 հաշվետվության պահանջի/պարտավորության տեսակ» դաշտում բացվող տեղեկատուի հիման վրա;

4.«Ժամկետայնություն» սյունը լրացվում է ենթապայմանագրերից, դեբիտորական պարտքերից և հաշվետվության հատուկ լրացումներից։ Եթե դեբիտորական պարտքերում և հաշվետվությունների հատուկ լրացումներում նշված չէ մարման ժամկետը, ապա «80», «85» տիպի հաշիվների համար կլրացվի «Ցպահանջ», իսկ մնացած այլ տիպերով հաշիվների համար կլրացվի «Անժամկետ»։

5.«Արժութային կոդ», «Մնացորդը», «Տոկոսագումար» սյուների արժեքները լրացվում են ենթահամակարգերում առկա տվյալներից , ինչպես նաև «Տոկոսների պայմանագրերից»։