Հաշվարկ OLTP համակարգում։
Այս հաշվետվությունն ընդգրկում է այնպիսի պարտատերերի մասին ինֆորմացիա, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունների հանրագումարը հաշվետու օրվա դրությամբ գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների որոշակի տոկոսը։ Այդ տոկոսը նշվում է համակարգի պարամետրերի «Reports» խմբի CB15LIABPROC – «ԿԲ 15-րդ միջին օր.ընդհ.պարտ. գերազանցման %-ի չափը» պարամետրում։
Հաշվետվության հաշվարկի հարցման պատուհանում անհրաժեշտ է նշել միջին պարտավորությունների հաշվարկման ժամանակահատված և նշել «Հաշվարկել Միջին պարտավ.» դաշտը։ Արդյունքում «Միջին պարտավ. (1000 դրամ)» դաշտում բերվում է միջին պարտավորությունների մեծությունը` նշված ժամանակահատվածի համար, որը և օգտագործվելու է հաշվետվության հաշվարկի ժամանակ։ Կարելի է «Հաշվարկել Միջին պարտավ» դաշտը չնշել և գրել որևէ թիվ, որի նկատմամբ էլ կկատարվի հաշվարկը։ Որպես ամսական միջին պարտավորությունների մեծություն օգտագործվում է OLAP բանաձևերի ցանկում «Այլ բանաձևեր» խմբում նշված "_AVPASIV" - Միջին պարտավորություններ" -ի արժեքը։ Այս տողը չի հաշվարկվում` հաշվետվությունն առանձին ենթահամակարգերից հաշվարկելիս։
Հաճախորդների նկատմամբ պարտավորությունները հաշվարկելիս դիտարկվում են Ներգրավված միջոցների, Տոկոսներ ենթահամակարգերի պայմանագրերը։
Ինֆորմացիան խմբավորվում է ըստ «Հաճախորդ» հատկանիշի և համեմատվում միջին օրական ընդհանուր պարտավորությունների նշված տոկոսի հետ։
Հաճախորդների միջև փոխկապակցվածության բացահայտման համար համակարգը օգտվում է «Փոխկապակցվածություն» տեղեկատուից, որտեղ նշվում են կապված հաճախորդների խմբերը։
«Պարտքի տեսակը» սյունը լրացվում է` ելնլով «Պարտավ.տիպեր (ԿԲ15)» ծառում նշված արժեքներից («Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Օժանդակ տեղեկատուներ»)։ Այստեղ յուրաքանչյուր հաշվի տիպի դիմաց նշվում է հաշվետվության մեջ ներկայացվող պարտքի տեսակի անվանումը։
«Սեփականության ձև» և «Ռեզիդենտ» սյուները լրացվում են «Հաճախորդ» փաստաթղթի համապատասխան դաշտերից։
Թիվ15 հաշվետվություն հաշվարկի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.
•CB15GETMAXDT – «ԿԲ 15-րդ հաշվ.վերցնել պայմանագրի մեծագույն ժամկետը» – «Այո» արժեքի դեպքում պայմանագրի մարման ժամկետ է վերցնում պայմանագրի վերջնաժամկետը, այսինքն մասնակի մարումներով պայմանագիրը հաշվետվության մեջ մասնակցում է մեկ տողով։ «Ոչ»-ի դեպքում մասնակցում է մասնակի մարումների ժամկետներով։
•CB15GETREMPACC – «ԿԲ 15 Հաշվ. վճարվելիք տոկոսները հաշվել տոկոսի պայմ» – «Այո» արժեքի դեպքում հաշվետվության մեջ ներառվում են ցպահանջ հաշիվների վճարվելիք տոկոսները` «Տոկոսներ» ենթահամակարգից։
•CB15CPAH – «ԿԲ 15-րդ հաշվ.ցպահանջ ՀՊ հաշիվներ» - պարամետրով որոշվում են ենթահամակարգերում չընգրկված հաշվային պլանի այն կոդերը, որոնք պետք է ընդգրկվեն հաճախորդների ցպահանջ հաշիվների հաշվարկում։
•CB15TRANS – «ԿԲ 15-րդ հաշվ.այլ ՀՊ հաշիվներ» – պարամետրով որոշվում են հաշվարկին մասնակցող այն հաշիվները, որոնք ընդգրկված չեն ենթահամակարգերում և «ԿԲ 15-րդ հաշվ.ցպահանջ ՀՊ հաշիվներ» պարամետրում։
•CB15LIABPROC – «ԿԲ 15-րդ միջին օր.ընդհ.պարտ. գերազանցման %-ի չափը» - պարամետրի արժեքով որոշվում է այն տոկոսադրույքը, որով որոշվում է հաճախորդի պարտավորության հանրագումարի` 15 հաշվետվության մասնակցելու սահմանաչափը։
Հաշվարկ OLAP համակարգում։
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է տվյալները արտահանվեն պահոց որպես առանձին OLAP խումբ FORM15։ Արտահանելիս որպես ամսական միջին պարտավորությունների մեծություն օգտագործվում է OLAP բանաձևերի ցանկում «Այլ բանաձևեր» խմբում նշված «_AVPASIV» - Միջին պարտավորություններ" -ի արժեքը։ Նշված բանաձևը ձևավորվում է OLAP-ի հատուկ ֆունկցիաների միջոցով։