Թիվ 14 Հաշվետվություն Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների հաշվարկի վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 14 Հաշվետվություն Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների հաշվարկի վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Հաշվարկ OLTP համակարգում։

 

Այս հաշվետվության մեջ ընդգրկվում է այնպիսի հաճախորդների մասին ինֆորմացիա, որոնց բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունները գերազանցում են ամսվա միջին օրական նորմատիվային ընդհանուր կապիտալի սահմանված չափը։ Այդ տոկոսադրույքը նշվում է հաշվետվությանը վերաբերող պարամետրերում։ Որպես ամսական միջին կապիտալի մեծություն օգտագործվում է OLAP բանաձևերի ցանկում   «Կապիտալ» խմբում նշված  «_KAPITAL - Բանկի ընդհանուր կապիտալ (ՀՀ ԿԲ)» բանաձև-ի արժեքը։

Հաշվետվության հաշվարկի հարցման պատուհանում անհրաժեշտ է նշել միջին կապիտալի հաշվարկման ժամանակահատված և նշել «Հաշվարկել կապիտալը» դաշտը։ Արդյունքում «Կապիտալ (1000 դրամ)» դաշտում հաշվարկվում է միջին օրական նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը` նշված ժամանակահատվածում, որը և օգտագործվելու է  հաշվետվության հաշվարկի ժամանակ։ Կարելի է «Հաշվարկել կապիտալը» դաշտը չնշել և գրել որևէ թիվ, որի նկատմամբ էլ կկատարվի հաշվարկը։

Այս հաշվետվությունն առանձին ենթահամակարգերից չի հաշվարկվում, քանի որ հաճախորդի պարտավորությունների համախառն մեծությունը ստանալու համար անհրաժեշտ են տվյալներ բոլոր ենթահամակարգերից։  

Հաճախորդների պարտավորությունները հաշվարկելիս դիտարկվում են տեղաբաշխված միջոցների «Ներկա արժեք»-ները, վերջիններիս գծայնություն ունեցողների չօգտագործված մասերի  և  «Տրամադրված երաշխավորություն» պայմանագրերը, այլ անձին նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների, գրավի պայմանագրերը (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), որոնք խմբավորվում ըստ հաճախորդի  և համեմատվում միջին օրական նորմատիվային ընդհանուր կապիտալի նշված տոկոսի հետ։

 

Կանոնակարգ 2-ի համաձայն, բանկերի թղթակցային հաշիվները այս հաշվետվության հաշվարկին պետք է մասնակցեն միջին ամսական մնացորդով։ Քանի որ բանկերի թղթակցային հաշիվները վարվում են «Դեբիտորական պարտքեր» ենթահամակարգում, որտեղ կարող են վարվել նաև միջբանկային այլ տեսակի միջոցներ, ապա Կանոնակարգի պահանջը բավարարելու համար  «Դեբիտորական պարտքեր» պայմանագրերի «Լրացուցիչ» էջում սահմանվել է  «Պայմանագրի տեսակ» ռեկվիզիտ։ Այստեղ նշվում է տվյալ պայմանագրի թղթակցային հաշիվ լինել(«1»)/չլինելը(«9»), ինչից կախված և մնացորդը թիվ 14 հաշվետվության մեջ կընդգրկվի համաձայն պահանջի։

Հաճախորդների միջև փոխկապակցվածության բացահայտման համար համակարգը օգտվում է «Փոխկապակցվածություն» տեղեկատուից, որտեղ նշվում են կապված հաճախորդների խմբերը։

«Գումարը՝ համապատասխան ռիսկի կշռով» սյունը լրացվում է ակտիվի պայմանագրերի/հաճախորդի  ռիսկի կշիռներին համապատասխան։

Այս հաշվետվության հաշվարկին չեն մասնակցում  Կենտրոնական բանկի  և  ՀՀ կառավարության նկատմամբ պահանջները։

 

Այս հաշվետվության հաշվարկին չեն մասնակցում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են (համաձայն ՀՀ ԿԲ Կանոնակարգ 2-ի).

ա) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերի, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի «Ստացված գրավ» պայմանագրեր ունեցող տեղաբաշխված միջոցները, այսինքն ՀԾ-Բանկ համակարգում ակտիվը կամ «Տրամադրված երաշխավորություն»-ը պետք է ունենա  «Արժեթուղթ» տեսակի ստացված գրավի պայմանագիր, որի «Պայմանագրի տիպ» դաշտում նշված լինի «11-Պետական արժեթղթեր» կամ «13-ՀՀ ԿԲ արժեթղթեր»։ Բացի այդ, պայմանագրի «Գրավի առարկա» էջում «Առարկաներ» աղյուսակում պետք է նշված լինի «Գանձապ.»  (գանձապետական) դաշտը։

բ) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով - ՀԾ-Բանկ համակարգում ակտիվը կամ «Տրամադրված երաշխավորություն»-ը պետք է ունենա  ստացված երաշխավորության պայմանագիր, որի «Տրամադրող» դաշտում նշված լինի հաճախորդ, ով ռեզիդենտ է և ունի «31-Կառավարություն» իրավաբանական կարգավիճակ, կամ գործունեության ոլորտը «11 -Կենտրոնական բանկ» է։

զ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով։

ՀԾ-Բանկ համակարգում ակտիվը կամ «Տրամադրված երաշխավորություն»-ը պետք է ունենա  ստացված երաշխավորության պայմանագիր, որի «Տրամադրող» դաշտում նշված լինի հաճախորդ, ով  ոչ ռեզիդենտ է և ունի կամ գործունեության ոլորտը «11 -Կենտրոնական բանկ» է  կամ «31-Կառավարություն» իրավաբանական կարգավիճակ է  և համակարգում ստացել է վերը նշված ռեյտինգներից որևէ մեկը։

է) տվյալ բանկում ներդրված ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով։

 

ՀԾ-Բանկ համակարգում ակտիվը կամ «Տրամադրված երաշխավորություն»-ը պետք է ունենա  «Ստացված ավանդային գրավ» տեսակի  գրավի պայմանագիր։

Մասնակի ապահովված պայմանագրերը հաշվետվության հաշվարկին մասնակցում են չապահովված մասի չափով։ Ռեպո համաձայնագրերի և Սվոպ տեսակի պայմանագրերի համար ապահովվածություն է համարվում ձեռք բերված արժեթուղթը/արժույթը։

Թիվ 14 հաշվետվություն հաշվարկի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.

CB14CAPPROC – «ԿԲ 14-րդ հաշվետվ. կապիտալի քանի %-ը գերազանցող» –  պարամետրով որոշվում է տոկոսադրույքի մեծությունը, որով փոխառուն համարվում է «խոշոր փոխառու»։

CB14CMPCAPBYRISK-«ԿԲ 14-րդ հաշվ.կապ.հետ համեմատել ռիսկով կշռված թիվը» պարամետրի արժեքից կախված` հաշվետվության հաշվարկի ժամանակ թղթ.հաշիվները և տեղաբաշխված ավանդները կապիտալի 5%-ի հետ համեմատելիս կամ կշռվում են, կամ չեն կշռվում։

CB14PGUAR«ԿԲ 14-րդ հաշվետվ.ընդգրկել նաև միայն երաշխավոր.հաճ.» - «Այո» արժեքի դեպքում հաշվետվության մեջ ներառվում են նաև այն հաճախորդները, որոնք ունեն միայն տրամադրված երաշխավորության պայմանագիր։

BRPERREM – «Ստացվելիք տոկոսները վերցնել հաշվի մնացորդով» -Դեբիտորական պարտքերի գծով կուտակված տոկոսագումարը հաշվետվությանը մասնակցելու է կա'մ :Տոկոսների հաշվարկման պայմանագրի» գծով հաշվարկված տոկոսի մեծությամբ, կա'մ այդ պայմանագրի «Կուտակման հաշվի» մնացորդի չափով։  

 

 

Հաշվարկ OLAP համակարգում։

 

Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է խոշոր փոխառուներին վերաբերող առանձին OLAP խումբը ("SS14") արտահանել տվյալների պահոց։ Արտահանելիս որպես ամսական միջին կապիտալի մեծություն օգտագործվում է OLAP բանաձևերի ցանկում «Կապիտալ» խմբում նշված «_KAPITAL» Բանկի ընդհանուր կապիտալ (ՀՀ ԿԲ) -ի արժեքը։