Թիվ 13 Հաշվետվություն դրամարկղային շրջանառության վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 13 Հաշվետվություն դրամարկղային շրջանառության վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Դրամարկղի շրջանառությունը համակարգում հաշվարկվում է` բանկի բոլոր դրամարկղերով անցած կանխիկ փաստաթղթերը  խմբավորելով ըստ վերջիններիս վրա նշված դրամարկղի մուտքի կամ ելքի նիշերի։ Այդ նիշերը իրենցից ներկայացնում են սույն հաշվետվության հաշվարկի և բանկի կարիքների համար անհրաժեշտ կոդերի ցանկ, որոնց լրացումը պարտադրվում է դրամային կանխիկի փաստաթղթերում։ Այն կոդերը, որոնք հաշվետվության կոդերից տարբերվում են, հաշվարկի ժամանակ գումարվում են 022 - այլ մուտքեր, 052 – այլ վճարումներ հոդվածին։

Այս տեսքով հաշվետվությունը կարելի է հաշվարկել նաև դրամարկղերի հավաքական որևէ հանգույցով, որևէ դրամարկղով` նշելով վերջիններիս «Դրամարկղ դաշտում»։

 

Թիվ 13 հաշվետվության վրա ազդում է CB13CUR –  «ԿԲ 13-րդ հաշվ.-ում չօգտագործվող արժույթներ» - պարամետրը, որի արժեք դաշտում լրացվում են այն արժույթների կոդերը, որոնք չպետք է մասնակցեն ՀՀ ԿԲ թիվ 13 հաշվետվությունը հաշվարկելիս։

Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է դրամարկղային շրջանառությունը արտահանել տվյալների պահոց որպես առանձին OLAP  խումբ ("CashOtc")։

 

Այս հաշվետվության մեջ  հնարավոր է բացառել գլխամասի և մասնաճյուղերի միջև կատարված գործողությունները։ Այդ նպատակով Excel - ում միացյալ հաշվետվությունը (99999) լրացնելիս համեմատվում են 023 –«Մուտքեր մասնաճյուղից/գլխամասից» և 053 – «Ելքեր մասնաճյուղից/գլխամասից» կոդերի գումարները։ Եթե գումարները հավասար են, ապա վերջիններս զտվում են, հակառակ դեպքում տեղեկացվում է առկա տարբերության մասին։