Ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունում ներկայացվում են նվազագույն չափի հաշվարկման համար օգտագործվող բանկի ընդհանուր կապիտալի կազմի մեջ մտնող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում։
Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է հաշվեկշիռը արտահանել տվյալների պահոց որպես առանձին OLAP խումբ COA1։
Այս հաշվետվության տարրերի հաշվարկը կարգավորվում է հատուկ բանաձևերի միջոցով, որոնք ունեն հետևյալ կոդավորումը` «_R11K?»։ Կապիտալի յուրաքանչյուր տարրի մեծությանը համապատասխանում է բանաձևի հատուկ կոդ։
Բանաձևերը ձևավորվում են OLAP-ի հատուկ ֆունկցիաների միջոցով։