Թիվ 09 Հաշվետվություն Ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 09 Հաշվետվություն Ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Թիվ 09 հաշվետվությունը լրացվում է ըստ ակտիվների և պարտավորությունների պայմանագրերի մարմանը մնացած ժամկետների։ Պայմանագրերի գումարները և պայմանները հավաքվում են համապատասխան ներգրավված և տեղաբաշխված միջոցների ենթահամակարգերից։

Հաշվետվության հաշվարկի հարցման պատուհանում անհրաժեշտ է նշել միջին պարտավորությունների հաշվարկման ժամանակահատված և նշել «Հաշվարկել Միջին պարտավ.» դաշտը։ Արդյունքում «Միջին պարտավ. (1000 դրամ)» դաշտում բերվում է միջին պարտավորությունների մեծությունը` նշված ժամանակահատվածում, որը և օգտագործվելու է  հաշվետվության հաշվարկի ժամանակ։ Կարելի է «Հաշվարկել միջին պարտավ.» դաշտը չնշել և գրել որևէ թիվ, որի նկատմամբ էլ կկատարվի հաշվարկը։ Որպես ամսական միջին պարտավորությունների մեծություն օգտագործվում է OLAP բանաձևերի ցանկում «Այլ բանաձևեր» խմբում նշված "_AVPASIV  - Միջին պարտավորություններ"  բանաձևի  արժեքը։ Այս տողը չի հաշվարկվում հաշվետվությունն առանձին ենթահամակարգերից հաշվարկելիս։

Նշենք, որ թիվ 09 հաշվետվության համար ՀԾ-Բանկ համակարգում պահվում է երկու OLAP խումբ (FORM9 – բանկերի և FORM9_2 - ՈՒՎԿ-ների համար)։ Այս խմբերին  համապատասխան «OLAP խմբերի ծառեր»-ում առանձնացվել են երկու ծառ` N9 և N9_2։ Այս բաժանումը կատարվել է այդ կառույցների միջև հաշվետվության տարբերությունների պատճառով։

Հաշվետվության հաշվարկի ժամանակ օգտագործվում են ենթահամակարգերի (վարկեր, արժեթղթեր, ավանդներ և այլ)  պայմանագրերի տվյալները և օժանդակող գործիքներ («Ատոմար ցուցանիշեր» և  «Հաշվետվության հատուկ լրացումներ»)։ Դիտարկենք վերջիններիս աշխատանքի սկզբունքները.

 

1.Ատոմար ցուցանիշեր։

ԿԲ  թիվ 09  հաշվետվությունների ամբողջական ստացման համար օգտագործվում են հատուկ ատոմար ցուցանիշներ` "R9_?????"։ Ցուցանիշի կոդի վերջին նիշերը համապատասխանում են տվյալ հաշվետվության ծառի անհրաժեշտ հանգույցի կոդին։ Օրինակ`

 

"R9_11902 "

թիվ 09 հաշվետվություն, «Հաշվարկված ստացվելիք տոկոսներ ցպահանջ»։

"R9_20602 "

թիվ 9 հաշվետվություն,  «Ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ»

 

Նշված ցուցանիշները հաշվետվությունների հաշվարկին մասնակցում են անմիջապես, առանց OLAP համակարգ արտահանվելու։

 

2.Հաշվետվության հատուկ լրացում փաստաթուղթ։
 

Այն կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ  «Դեբիտորական պարտք» և «Տոկոսների հաշվարկման պայմանագիր» փաստաթղթերի լրացուցիչ էջի տեսքով։ Փաստաթղթի «Կոդ» դաշտում լրացվում է ՀՀ ԿԲ թիվ 09 հաշվետվության ծառի համապատասխան կոդը (թույլատրվում է նշանակել միայն 2-րդ և 3-րդ մակարդակի կոդեր)։ Երկրորդ մակարդակի կոդ նշելու դեպքում, օր.` «120»- Այլ պահանջներ, անձնական հաշվի մնացորդը կարտացոլվի այդ տողում պայմանագրային ժամկետով, իսկ երրորդ մակարդակ նշելու դեպքում, օր.` «120004»- Այլ պահանջներ 31-60 օր, մնացորդը կարտացոլվի այդ կետում` անկախ փաստաթղթում նշված  ժամկետից։

«Հաշվետվության հատուկ լրացում»-ն որպես ինքնուրույն փաստաթուղթ։ Լրացվում է առանձին հաշվեկշռային և ետհաշվեկշռային անձնական հաշիվների համար, որոնք ունեն մարման ժամկետ և որոնց վրա տոկոս չի կուտակվում։ Այս փաստաթուղթը կարելի բացել հաշվետվության նույն կոդի տակ ընկնող հաշիվների խմբի համար` «Հաշիվներ» և «Ետհաշվեկշռային հաշիվներ» տեղեկատուների մեջ Insert - ով նշելով ահրաժեշտ տողերը և մկնիկի աջ ստեղնի միջոցով բացվող ցանկից ընտրելով «Բացել հաշվետվության հատուկ լրացում» տողը։ Փաստաթղթի «Վերջի ժամկետ» դաշտը չլրացնելու դեպքում անձնական հաշվի մնացորդը կարտացոլվի «Կոդ» դաշտում նշված տողի «Ցպահանջ» սյունակում։

«Հաշվետվության հատուկ լրացում»-ն որպես «Տոկոսների հաշվարկման պայմանագիր» փաստաթղթի հատուկ էջ։ Հաշվետվության համապատասխան կոդ լրացնելու դեպքում պայմանագրի հաշվի մնացորդը լրացվում է համապատասխան տողում` հաշվի առնելով պայմանագրի «Վերջին ամսաթիվ» դաշտում լրացված ժամկետը։ Կուտակված տոկոսների մնացորդը (հաշվեգրման ենթակա գումար) լրացվելու է ներգրավված/տեղաբաշխված միջոցների «Վճարվելիք/ստացվելիք տոկոսներ» տողում` ըստ հաշվեգրման պարբերության։ «% - դրույքի փոփոխման պարբերություն» դաշտերում որևէ նշում կատարելու դեպքում պայմանագրի մնացորդը կլրացվի հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողի համապատասխան ժամկետի տակ։ «Տոկոսի հաշվարկման պայմանագիր» փաստաթղթի «Վերջին ժամկետ» դաշտը չլրացնելու դեպքում պայմանագրի հաշվի մնացորդը կարտացոլվի «Կոդ»  դաշտում նշված տողի «Ցպահանջ» սյունակում։

Հատուկ լրացման պայմանները խմբային փոխել կարելի է Insert-ով նշելով ահրաժեշտ տողերը և մկնիկի աջ ստեղնի միջոցով բացվող ցանկից ընտրելով «Հաշվետվության լրացման խմբային խմբագրում» տողը։

Համապատասխան դաշտերը որպես լրացուցիչ էջ ավելացված են նաև «Տոկոսի հաշվարկման պայմանագրի ստանդարտ»-ներում։

«Հաշվետվության հատուկ լրացում»-ը որպես «Դեբիտորական պարտք» փաստաթուղթ։ Պայմանագրի «Լրացուցիչ» էջում նշվում է հաշվետվության կոդը, ըստ որի էլ լրացվում է հաշվետվության մեջ` հաշվի առնելով աշխատունակությունը։ Պայմանագրի «Վերջի ժամկետ» դաշտը չլրացնելու դեպքում անձնական հաշվի մնացորդը կարտացոլվի «Կոդ» դաշտում նշված տողի «Ցպահանջ» սյունակում։

Համապատասխան դաշտը ավելացված է նաև «Դեբիտորական պարտք պայմանագրի ստանդարտ»-ներում։

«Հաշվետվության հատուկ լրացումներ» տեղեկատուն ավելացված է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»- ում, «Գլխավոր հաշվապահի ԱՇՏ/Կարգավորումներ և դրույթներ»- ում։

«Տոկոսների հաշվարկման պայմանագրեր»-ով և «Դեբիտորական պարտքեր»-ով  բացված բոլոր հաշվետվության հատուկ լրացումները երևում են «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Հաշվետվության հատուկ լրացում» թղթապանակում։ Նշենք նաև, որ միևնույն անձնական հաշվով  «Հաշվետվության հատուկ լրացում» կարող է լինել միայն մեկը։

Անհրաժեշտ է ընդգծել, որ եթե հոդվածի արժեքների ստացումը նկարագրված է և «Ատոմար ցուցանիշներ»-ում և «Հաշվետվության հատուկ լրացում»-ում, ապա հաշվետվությունը հաշվարկելիս այդ հոդվածի արժեքները կկրկնապատկվեն։

 

 Հաշվետվության «Անտոկոս» հոդվածում ընդգրկվում են.

Դեբիտորական պարտքերի պայմանագրերը

Այդ տողի համար սահմանած «Հաշվետվության հատուկ լրացումներ»-ը և «Ատոմար ցուցանիշներ»-ը։

 

 «Փոփոխվող տոկոսադրույքով» հոդվածում ընդգրկվում են.

«Տոկոսներ հաշվարկման պայմանագրեր»-ը, եթե «Հաշվ. լրացում» էջի «Փոփոխական %» ստուգավանդակը դրված է։

Տեղաբաշխված և ներգրավված ենթահամակարգերի այն պայմանագրերը, որոնց        «Տոկոսներ» էջում լրացված է «Փոփոխական տոկոսադրույքի տեսակ» ռեկվիզիտը։

Այդ տողի համար սահմանած «Հաշվետվության հատուկ լրացումներ»-ը և «Ատոմար ցուցանիշներ»-ը։

Նշենք նաև, որ «Փոփոխվող տոկոսադրույքով» հոդվածում գումարներ լրացնելիս հաշվի է առնվում ոչ թե գումարների մարմանը մնացած օրերի քանակը, այլ տոկոսադրույքի փոփոխմանը մնացած օրերի  քանակը, որը «Տոկոսների հաշվարկման պայմանագրեր»- ի համար որոշվում է «Հաշվ. Լրացում» էջի  «% փոփոխման պարբեր.» ռեկվիզիտից, իսկ տեղաբաշխված և ներգրավված ենթահամակարգերի պայմանագրերի «Տոկոսներ» էջում լրացված «Փոփոխման սկիզբ» և «Փոփոխական տոկ. Պարբերություն» ռեկվիզիտների արժեքներով։

 

 Մնացած բոլոր տոկոսային պայմանագրերը համարվում են «Ֆիքսված տոկոսադրույքով» հոդվածում ընդգրկման ենթակա։

Թիվ 9 հաշվետվության հաշվարկի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.

CB9LIABPROC – «ԿԲ 9-րդ հաշվ.միջին օր.ընդհ.պարտ.քանի %-ը գերազանցող»-  օգտագործվում  է «Խոշոր պարտավորություններ» տողը հաշվարկելիս։  Նշվում է անհրաժեշտ %-ը։

CB9INCLNEGPR – «ԿԲ 9-րդ հաշվետվ. ընդգրկել բացաս. Տոկոսագումարները» – «Այո» արժեքի  դեպքում  «Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողում կդիտարկվեն պայմանագրերի բացասական տոկոսագումարները։

CB9SECPERROW«ԿԲ 9-րդ հաշվետվ. ընդգրկել արժ.%» - «Այո» արժեքի  դեպքում արժեթղթերի տոկոսագումարները երևում են առանձին հոդվածով` «Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողում, հակառակ դեպքում տոկոսագումարները երևում են արժեթղթի արժեքի հետ միասին։

CB9FILTER

CB9SECOND

Ոչ պայմանագրային պարտավորությունները «Խոշոր պարտավորություններ»-ի հոդվածում ընդգրկելու համար օգտագործվում են հետևյալ պարամետրերը.

CB15CPAH – «ԿԲ 15-րդ հաշվ.ցպահանջ ՀՊ հաշիվներ»

CB15TRANS – «ԿԲ 15-րդ հաշվ.այլ ՀՊ հաշիվները»։

 

Հաշվետվությունը  ստանալու համար որպես առանձին OLAP  խմբեր տվյալների պահոց անհրաժեշտ է արտահանել ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնությունը (FORM9)։ «Խոշոր պարտավորությունների» վերաբերյալ տողը ճիշտ ստանալու համար հաշվետվությունը OLAP արտահանելիս որպես սկզբի և վերջի ամսաթվեր անհրաժեշտ է նշել միջին պարտավորության ժամանակահատվածը։

Հաշվետվության հաշվարկը ամբողջականացնելու համար հնարավոր է յուրաքանչյուր խմբի համար ստեղծել հատուկ ատոմար ցուցանիշեր։