Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է հաշվեկշիռը արտահանել տվյալների պահոց՝ որպես առանձին OLAP խումբ ("COA1"), որի հիման վրա իրականացվում է հաշվարկը։
Այս հաշվետվության տարրերի հաշվարկը կատարվում է բանաձևերի միջոցով։ Տեղաբաշխված միջոցների համար նախատեսված են բանաձևերի հետևյալ կոդերը`
N8C_1_?? Ոչ ռեզիդենտների ներգրավված ցպահանջ միջոցներ
N8T_1_?? Ոչ ռեզիդենտների ներգրավված ժամկետային միջոցներ
R8C_1_?? Ռեզիդենտների ներգրավված ցպահանջ միջոցներ
R8T_1_ ?? Ռեզիդենտների ներգրավված ժամկետային միջոցներ
Որտեղ` 1 - հաշվետվության ներգրավված միջոցների աղյուսակ, "??" - աղյուսակի տողի համար։
"N8C_2_?? " Ոչ ռեզիդենտների տեղաբաշխված ցպահանջ միջոցներ
"N8T_2_?? " Ոչ ռեզիդենտների տեղաբաշխված ժամկետային միջոցներ
"R8C_2_?? " Ռեզիդենտների տեղաբաշխված ցպահանջ միջոցներ
"R8T_2_ ??" Ռեզիդենտների տեղաբաշխված ժամկետային միջոցներ
Որտեղ` 2 - հաշվետվության տեղաբաշխված միջոցների աղյուսակ, "??" - աղյուսակի տողի համար։
Բանաձևի վերջում հնարավոր է ավելացնել "/1"- ՀՀ դրամ, "/2"- ազատ փոխարկելի արժույթ, "/3"- սահմանափակ փոխարկելի արժույթ։ Օր.` "R8T_2_ 04/2"- վարկեր ֆիզիկական անձանց ազատ փոխարկելի արժույթով։