Հաշվետվությունը ստանալու համար անհրաժեշտ է հաշվեկշիռը արտահանել տվյալների պահոց` որպես առանձին OLAP խումբ (COA1), որի հիման վրա իրականացվում է հաշվարկը։
Այն իրականացման համար օգտագործվում են հետևյալ բանաձևերի կոդերը`
_CURPOSIT Արտարժութային դիրք
_CURPOSITA Ակտիվներ
_CURPOSITS Սվոպ - կմասնակցի հաշվետվության «Աղյուսակ 2»-ի և «Աղյուսակ 4»-ի
հաշվարկին։
_CURPOSITN Հետհաշվեկշիռ
_CURPOSITP Պարտավորություններ
_AUACC_N Մետաղական հաշիվներ ետհաշվ.
_AUACC_P Մետաղական հաշիվներ պասիվներ
_AUBNK_A Բանկային ոսկի ակտիվներ
_AUBNK_N Բանկային ոսկի պասիվներ ետհաշվ.
_AUBNK_P Բանկային ոսկի պասիվներ
_AUSTD_A Ոսկու ստանդարտ.ձուլակտորներ ակտիվներ
_AUSTD_N Ոսկու ստանդարտ. ձուլակտորներ ետհաշվ.
_AUSTD_P Ոսկու ստանդարտ. ձուլակտորներ պասիվներ
_IA/??? Արժութային ռիսկ կրող դրամային ակտիվներ։
_IN/??? Արժութային ռիսկ կրող ետհաշվեկշռային դրամային հոդվածներ։
_IP/??? Արժութային ռիսկ կրող դրամային պարտավորություններ։
Վերջին երեք բանաձևում «???» փոխարեն լրացվում է ռիսկային արժույթը, օր.` «_IA/USD»։
Հաշվետվության հաշվարկի վրա ազդում են հետևյալ պարամետրերը`
•CURPOSSKV - ԱՓԱ տնօրինման նորմատիվի սահմանաչափը %
•CURPOSNSKV - UՓԱ տնօրինման նորմատիվի սահմանաչափը %
•R07CURPRC - Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը ըստ առանձին արտարժույթների
•R07CURSUM - Հաշվետվության 3-րդ էջի արտարժ.սահմանաչափ։
Պարամետրերը կարելի է խմբագրել «Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Պարամետրեր» -> «Համակարգի պարամետրերի ուղղորդիչ»-ում OlapRep պարամետրերի խմբում։ Դիրքը կիրառվում է նորմատիվների հաշվարկին մասնակցող ընդհանուր կապիտալի մեծության նկատմամբ։
Եթե բանկն ունի միջոցներ այնպիսի արտարժույթներով, որոնք նշված չեն սույն հաշվետվության 2-րդ և 3-րդ էջերի ցանկում, ապա դրանք ավելացվում են «Այլ արտարժույթ»-ներ սյուների տեղում։
ՀՀ ԿԲ թիվ 179-Ն որոշմամբ սահմանված արտարժութային դիրքի հաշվարկում ոչ ստանդարտ և կասկածելի արտարժութային ակտիվների պահուստը ներառելու համար օգտագործվում է ReserveRisk։ ReserveRisk (SCurOrSkv,DDate,SWrk,CalcCurCode) բանաձևը:
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
SCurOrSkv |
(Ոչ պարտադիր պարամետր), նշվում է ակտիվի արժույթը։ Հնարավոր արժեքներն են՝ "0" - ամբողջ մնացորդը դրամով։ "1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ "2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։ |
DDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
SWrk |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Ակտիվի ռիսկի դասը։ Հնարավոր արժեքներն են՝ “1”- ստանդարտ ակտիվների համար “2”-հսկվող ակտիվների համար “3”- ոչ ստանդարտ ակտիվների համար “4”-կասկածելի ակտիվների համար “5”- անհուսալի ակտիվների համար |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ Պարամետրի օրինակներ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ փոխարժեքով։ |
Բանաձևը վերադարձնում է պահուստի գումարը դրական մեծությամբ։ Բանաձևը առանց որևէ պարամետր նշելու վերադարձնում է բոլոր ակտիվների ամբողջ պահուստի գումարը։
Օրինակ`
ReserveRisk ("001","23/08/13","3")
Այս օրինակում հաշվարկվում է 23/08/2013 ամսաթվի դրությամբ ոչ ստանդարտ ռիսկի դաս ունեցող դոլարային ակտիվների պահուստի գումարը։
Բանաձևի հաշվարկի համար անհրաժեշտ է որպեսզի հաշվարկի օրով OLAP պահոց արտահանված լինի BazelContracts խումբը։ Բանաձևը կարելի է ավելացնել 7-րդ հաշվետվության _CURPOSIT, _CURPOSITA, _CURPOSITS, _CURPOSITN, _CURPOSITP, _AUACC_N, _AUACC_P, _AUBNK_A, _AUBNK_N, _AUBNK_P, _AUSTD_A, _AUSTD_N, _AUSTD_P, _IA/???, _IN/???, _IP/??? բանաձևերի մեջ։