Թիվ 06 Հաշվետվություն Վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 06 Հաշվետվություն Վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվարկ OLTP համակարգում։

 

Այս հաշվետվության մեջ ներառվում են բանկի վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի, արժութային սվոպ, դեբիտորական պարտքերի և ռեպո պայմանագրերի մնացորդները ըստ տրամադրման, ժամկետանց  օրերի քանակի, երկարաձգված վիճակի` համաձայն ՀՀ ԿԲ թիվ 03 (բանկերի համար) և թիվ 15 (վարկային կազմակերպությունների համար) կանոնակարգերի։ Պայմանագրերի գումարները և պայմանները հավաքվում են համապատասխան տեղաբաշխված միջոցների ենթահամակարգերից։ «Վարկերի, դեբիտորական պարտքերի... պահուստների չափը» և «Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» աղյուսակների հաշվարկում պայմանագրերը մասնակցում են իրենց «Ներկա արժեք»-ներով, իսկ «Վարկային ներդրումներ...` ըստ ժամկետների» աղյուսակում ըստ համապատասխան սյան` անվանական և ներկա  արժեքներով։

«Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողի ենթակետերը լրացվում են` ելնելով ակտիվի պայմանագրի «Լրացուցիչ» էջի  «Ճյուղայնություն»  դաշտում նշված արժեքից։

Տվյալ հաշվետվությունը կարելի է հաշվարկել ինչպես բոլոր աղյուսակներով, այնպես էլ միայն ընտրված անհրաժեշտ աղյուսակները` հաշվետվության կանչի պատուհանում տեղադրելով համապատասխան ստուգավանդակները։ Եթե հաշվետվության հաշվարկի հարցման պատուհանում նշվի «Ցույց տալ բաղադրիչ գումարները» կետը, ապա առանձին էջով կներկայացվեն նաև հաշվետվության մեջ ներառված պայմանագրերը։

Հաշվետվության «Թղթակցային հաշիվներ» և «Դեբիտորական պարտքեր» աղյուսակների արժեքները լրացվում են դեբիտորական պարտքերի պայմանագրերից, իսկ առանձնացումն իրականացվում է «Դեբիտորական պարտքեր» պայմանագրի «Լրացուցիչ էջ»-ի  «Պայմանագրի տեսակ» ռեկվիզիտով։

Առաջին աղյուսակում պահանջվող ակտիվի պայմանագրային ժամկետը ակտիվի պայմանագրային վերջնաժամկետն է, այսինքն`ակտիվի գծով առանձին դրամական հոսքերը (մայր գումարի մասնակի մարումները) ըստ վերջիններիս պայմանագրային ժամկետների չեն ներկայացվում: Միևնույն ժամանակ այն պայմանագրերը, որոնք պարունակում են ենթապայմանագրեր, ներկայացվում են ըստ ենթապայմանագերի և այն ժամկետային սյունակներում, որոնց համապատասխանում է տվյալ ենթապայմանագրի վերջնաժամկետը:

Բարդ օվերդրաֆտների ենթապայմանագրերի դեպքում վերցվում է բարդ պայմանագրի վրա գրված մարման ժամկետը, իսկ դատարկ լինելու դեպքում կհամարվի շատ մեծ ժամկետով և ցույց կտրվիվերջին սյունակում (5 տարուց ավել):

«Diagr» տիպի պայմանագրերի դեպքում (օրինակ` Ֆին.լիզինգի) վերցվում է ենթապայմանագրերի վերջնաժամկետներից առավելագույնը:

Հաշվետվության «Երկարաձգված ակտիվներ» տողը լրացնելիս հաշվի է առնվում վերանայված պայմանագրերի «Մարումների գրաֆիկ» փաստաթղթերի «Երկարաձգում» ռեկվիզիտի արժեքը։ Այս հաշվետվության տեսանկյունից պայմանագիրը կհամարվի երկարաձգված, եթե վերը նշված ռեկվիզիտի արժեքը  լինի «1-Երկարաձգված» կամ «2- Չհամարել երկարձգված միայն ՎՌ-ում»։

Երկարաձգված պայմանանագրերի գումարներն ըստ ժամկետների բաշխելիս հաշվի է առնվում տվյալ ակտիվի հաշվետվության հաշվարկի ամսաթվի դրությամբ երկարաձգված վիճակում գտնվելու օրերի քանակը։

Ժամկետանց ակտիվներ սյունակներում երևում են ժամկետանց ակտիվները` երկարաձգված օրերի քանակի և փաստացի ժամկետանց օրերի քանակի գումարով:

Հաշվետվության հաշվարկը կարելի է կատարել նաև որևէ ենթահամակարգի պայմանագրերի գծով` այդ ենթահամակարգի աշխատատեղից։

Հաշվետվության հաշվարկի ալգորիթմի վրա ազդում է հետևյալ պարամետրը`

 

COISOVERDRAFT – «Գերածախսի պայմանագրերը դիտարկել որպես օվերդրաֆտ»։ Այս պարամետրի «Այո» արժեքի դեպքում «Գերածախս» ենթահամակարգի պայմանագրերը թիվ 06 հաշվետվության մեջ պահուստների չափերին վերաբերող աղյուսակներում ներկայացնելիս դիտարկվեն որպես օվերդրաֆտ («Վարկեր» աղյուսակ)։ Հակառակ դեպքում պայմանագրերը կդիտարկվեն որպես «Դեբիտորական պարտք» և կընդգրկվեն պահուստների աղյուսակի համապատասխան մասում։

BRPERREM         - Դեբիտորական պարտքերի հաշիվներին, եթե կցված տոկոսի պայմանագիր կա, ստացվելիք տոկոսները վերցնել հաշվի մնացորդից, թե հաշվառումից։

INSTTYPE – «Կազմակերպության տեսակ» պարամետրի «3. Լիզինգային կազմակերպություն» արժեքի դեպքում ՀՀ ԿԲ 6-րդ հաշվետվության առաջին էջի 1.1. «Ժամկետային ակտիվներ», 1.2. «Երկարաձգված ակտիվներ», 1.3. «Ժամկետանց ակտիվներ» խմբերում և դրանց ենթախմբերում լրացվում են լիզինգային պորտֆելի թվերը։

 

Հաշվարկ OLAP համակարգում։

Հաշվետվությունը  ստանալու համար որպես առանձին OLAP  խմբեր տվյալների պահոց անհրաժեշտ է արտահանել վարկային ներդրումները (SSInvest), չաշխատող և դուրսգրված վարկեր (SSOut), վարկային ռիսկի դիմաց հաշվարկվող պահուստի չափը (SSRez), դեբիտորական պարտքերի դիմաց հաշվարկվող պահուստի չափը (NBDeb), հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստի չափը (NBRez), ինվեստիցիոն արժեթղթերի դիմաց հաշվարկվող պահուստի չափը (SSSecur) և  Թղթակցային հաշիվների պահուստի չափը (SSCorr)։

Հաշվետվությունը կարելի է արտահանել նաև մեկ խմբով` «FORM6»։ Խումբն արտահանելիս միանգամից արտահանվում են վերը նշված բոլոր խմբերը միասին։ Սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է արտահանել նաև նշված խմբերից միայն որևէ մեկը։

Հաշվետվության հաշվարկը ամբողջականացնելու համար հնարավոր է յուրաքանչյուր խմբի համար ստեղծել հատուկ ատոմար ցուցանիշներ։

Այս հաշվետվության մեջ  կարելի է կատարել լրացումներ/ճշգրտումներ` OLAP բանաձևերի միջոցով Excel –ում լրացնելիս։ Դրամային մասում լրացում/ճշգրտում կատարելու համար բանաձևի կոդը պետք է լինի «R6» +ծառի կոդ + «_0», իսկ արտարժույթային մասի համար` «R6» + ծառի կոդ + «_1»։ Օրինակ`R611_11_0 կամ R611_11_1։  Հաշվետվության աղյուսակներին համապատասխանող ծառերի կառուցվածքը նկարագրված է «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» -> «OLAP խմբերի ծառեր» կետի տակ:

 

Հաշվետվության «II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը» աղյուսակում «Ընդամենը» տողերից հետո լրացվում է «այդ թվում` լրացուցիչ պահուստավորում», որտեղ տվյալները կարելի է լրացնել ատոմար բանաձևերի օգնությամբ (Օրինակ` R6A_62_1, որը արտարժութային վարկերի լրացուցիչ պահուստի գումարն է): Այս նպատակով համակարգում OLAP խմբի հետևյալ ծառերում առկա է «6 Լրացուցիչ պահուստավորում» հանգույցը.

N6A Վարկային ռիսկի պահուստ

N6B Ետհաշվեկշռային հոդվածների գծով պահուստ

N6C Դեբիտորական պարտքերի պահուստի չափը

N6C2 Թղթակցային հաշիվների պահուստի չափը