Թիվ 01, 02 – Հաշվեկշիռ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 01, 02 – Հաշվեկշիռ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Հաշվարկ OLTP համակարգում։

 

Հաշվեկշիռը կարելի է ստանալ տարբեր հաշվային պլաներով` նշելով անհրաժեշտ կոդը երկխոսության պատուհանի «Հաշվային պլան»  դաշտում։  Այդ պատուհանում «Մարել մարման ենթակա հաշիվները» և «Տեղափոխել տեղափոխման ենթակա հաշիվները» դաշտերում նշում կատարելով` կմարվեն և կտեղափոխվեն այն հաշվեկշռային հաշիվները, որոնց համար «Հաշվային պլան» տեղեկատուի մեջ «Հ/Պ հաշվեկշռային հաշիվ» փաստաթղթում «Հաշվեկշռի ձևափոխում» էջում նշված են մարման և տեղափոխման հաշիվները (օր. եկամուտի և ծախսի հաշիվների մնացորդների տեղափոխումը կապիտալի հոդվածի «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվին )։ Նշենք, որ մարում և տեղափոխում գործողությունները հաշվապահական ձևակերպումներ չեն առաջացնում, այլ ուղղակի մնացորդների արտապատկերման եղանակ են։

Հաշվեկշիռը կարելի է դիտել նաև առանց ետհաշվեկշռային մնացորդների`հանելով ստուգավանդակը երկխոսության պատուհանի համապատասխան դաշտից։

 


 

Հաշվարկ OLAP համակարգում։

 

01 և 02 հաշվետվությունները  ստանալու համար անհրաժեշտ է արտահանել COA1, BAZEL CONTRACTS, Clients խմբերը։ Արտահանվող տվյալների հաշվարկի վրա ազդող պարամետրերն են.

COA1EXPREZ, COA2EXPREZ, COA3EXPREZ - հաշվեկշիռը համապատասխան հաշվային պլանով ըստ ռեզիդենտության խմբավորելու համար։ Հաշվեկշռի կառուցվածքում ըստ ռեզիդենտության մնացորդների ներկայացման պահանջը բավարարելու համար մնացորդների ռեզիդենտայնությունը համակարգում որոշվում է անալիտիկ հաշվի «Հաշվետիրոջ» հատկանիշներով։ Եթե հաշվի «Հաշվետեր»-ը լրացված չէ, հաշվի մնացորդները համարվում են ռեզիդենտների գծով։ Ոչ ռեզիդենտների համար տարանջատված տարանցիկ կամ ներքին հաշվառման այլ անալիտիկան պետք է կապակցել մեկ ֆիկտիվ, միայն այս նպատակի համար բացված  «Ոչ ռեզիդենտ» տեսակի  հաճախորդին։        

CHKTURN - Ստուգել հաշվեկշռի շրջանառությունը։ Այս պարամետրի «Այո» արժեքի դեպքում հաշվեկշիռը OLAP  արտահանելիս ստուգում է տվյալ ամսաթվով հաշվեկշռի շրջանառության և վերջնական մնացորդի համապատասխանությունը նախորդ  արտահանված հաշվեկշռի վերջնական մնացորդի հետ։

Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում «Ընդունված խմբերի ուղղորդիչ»-ում խմբի տողը կարմիր գույնով է ներկայանում և «Մեկնաբանություն» դաշտում նշվում է «Սխալ»։ Սխալի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այդ խմբի տողի վրա մկնիկի աջ ստեղնով բերվող ցանկից ընտրելով «Ստուգել» ֆունկցիան։  

 ՀՀ ԿԲ պահանջված հաշվեկշռի արժութային հոդվածների տակ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և պարտավորությունների մնացորդները (ՀՀ ԿԲ որոշում 050.0324 Ն. 30.11.11)։ Այս պահանջը ապահովելու համար OLAP բանաձևերի ծառում «01BL – ՀԱՇՎԵԿՇԻՌ» խմբում կարելի է ավելացնել հատուկ բանաձևեր։ Այս խմբում ենթադրվում են հետևյալ կառուցվածքով բանաձևեր.

a.«BL»& "ՀՀ ԿԲ հաշվեկշռի հոդվածի կոդ» «/GR1/R» կամ «/GR1/N»

Հաշվարկվում է I խմբի արտարժույթային ռիսկ պարունակող հոդվածների համար (GR1)` ռեզիդենտների (R) կամ ոչ ռեզիդենտների (N) գծով։  Չեն ներառվում USD և EUR ռիսկով հոդվածները։ Բանաձևի օրինակ. BL15040/GR1/R, BL1601NV/GR1/N ։

b.«BL»& «ՀՀ ԿԲ հաշվեկշռի հոդվածի կոդ»& «/USD/R» կամ «/USD/N»
«BL»& «ՀՀ ԿԲ հաշվեկշռի հոդվածի կոդ»& «/EUR/R» կամ «/EUR/N»

Հաշվարկվում է USD և EUR արտարժույթային ռիսկ պարունակող հոդվածների համար` ռեզիդենտների (R) կամ ոչ ռեզիդենտների (N) գծով։

c.«BL»& «ՀՀ ԿԲ հաշվեկշռի հոդվածի կոդ»& «/GR2/R»կամ «/GR2/N»

Հաշվարկվում է II խմբի արտարժույթային ռիսկ պարունակող հոդվածների համար (GR2)` ռեզիդենտների (R) կամ ոչ ռեզիդենտների (N) գծով։  Չեն ներառվում RUB ռիսկով հոդվածները։ Բանաձևի օրինակ. BL15040/GR2/R, BL1601NV/GR2/N ։

d.«BL»& «ՀՀ ԿԲ հաշվեկշռի հոդվածի կոդ»& «/RUB/R» կամ «/RUB /N»

Հաշվարկվում է RUB արտարժույթային ռիսկ պարունակող հոդվածների համար` ռեզիդենտների (R) կամ ոչ ռեզիդենտների (N) գծով։

Բանաձևերն աշխատում են միայն մեկ ուղղությամբ։ Օրինակ, եթե  «BL10000/USD/N» բանաձևում գրել ենք «GetRem(10000,,,,"001")», ապա հաշվեկշռում ԱՄՆ դոլարի ոչ ռեզիդենտ սյունակում միայն  կավելանա  դոլարային մնացորդը։ Որպես հակակշիռ պետք է  «BL10000/USD/R» բանաձևում ավելացնել նույն մնացորդը հակառակ նշանով։    

Արտարժութային հոդվածների գծով ձևավորվող պահուստները բանկային Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններում արտարժութային հոդվածների համար նախատեսված սյունակներում արտացոլելու նպատակով օգտագործվում է BALANCE_RESERVE_DATE պարամետրը, որտեղ նշված ամսաթվից հետո կարտացոլվեն պահուստների գծով համապատասխան արժութային ճշտումները։

«OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»- «Բազել II հաշվետվություններ» թղթապանակում «Պահուստի մնացորդները ըստ արժույթի» հաշվետվության միջոցով կարելի է տեսնել արտահանված պահուստի թվերը` խմբավորված ըստ արժույթի և հաճախորդի ռեզիդենտության։ Ոչ հաճախորդային պայմանագրերը համարվում են ռեզիդենտ։

Հաշվետվությունում ստուգումներ և ճշտումներ կատարելու համար օգտագործվում է հետևյալ բանաձևը` ReserveCurSum, պահուստի թվերը ստանալու համար ըստ արժ. և ռեզիդենտության: