ՀԾ-Բանկ համակարգում առկա են որոշակի համակարգային OLAP խմբեր, սակայն անհրաժեշտության դեպքում օգտագործողը կարող է ստեղծել սեփական OLAP խմբերը:
Օգտագործողի խմբերի ավելացումը իրականացվում է «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Օգտագործողի OLAP խմբերի տեղեկատու» կետից։ Սեփական խմբերի ստեղծումը հիմնված է Օգտագործողի նկարագրված հաշվետվությունների (UserReports) վրա։ Այսինքն, նախքան սեփական խումբը ստեղծելը պետք է ստեղծել համապատասխան Օգտագործողի նկարագրված հաշվետվությունը և համոզվել, որ այն աշխատում է։ Նշենք կարևոր հանգամանքները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել Օգտագործողի նկարագրված հաշվետվությունը ստեղծելիս.
1.Համոզվեք, որ հաշվետվության հաշվարկի ժամանակ բերվում են ճիշտ այն սյուները, որոնք ցանկալի է տեսնել արտահանված հաշվետվության մեջ։ Ավելորդ սյուները պետք է ջնջել։
2.Եթե օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվության դաշտերի կառուցվածքը հաճախակի փոփոխության է ենթարկվում օգտագործողների կողմից, ապա այն հարմար չէ OLAP արտահանելու համար։ Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալների պահոցում յուրաքանչյուր խմբի համար ստեղծվում է առանձին աղյուսակ, որի կառուցվածքը, յուրաքանչյուր անգամ հաշվետվության դաշտերի փոփոխության դեպքում, նույնպես անհրաժեշտ է փոփոխել։
3.Անցանկալի խմբագրումների դեպքերը բացառելու նպատակով ցանկալի է սահմանափակել օգտագործողների խմբագրման իրավասությունները այն հաշվետվությունների համար, որոնց հիման վրա ստեղծվել են OLAP –ի խմբեր։
Օգտագործողի խումբը ավելացվում է սովորական խմբի պես, պարզապես «Խմբի տիպ» դաշտի արժեքը պետք է լինի 5։
Դաշտերի անվանում |
Նկարագրություն |
---|---|
Խմբի կոդ |
Խմբի կոդը |
Խմբի անվանում |
Խմբի անվանումը |
Անգլերեն անվանում |
|
Խմբի ընդունում |
Այս դաշտերի միջոցով սահմանվում են տեքստային ֆայլերով խմբի ներմուծման հնարավորությունը և թույլատրելի ժամանակահատվածը, որի համար խմբերը կարող են ներմուծվել համակարգ։ Նշված հնարավորությունը օգտագործվում է օֆլայն ռեժիմով աշխատող մասնաճյուղից տեքստային ֆայլերով տվյալների ներմուծումը կարգավորելու համար։ |
Սկզբի ամսաթիվ |
|
Վերջի ամսաթիվ |
|
Խմբի տիպ |
Օգտագործողի խմբի դեպքում այս դաշտում լրացվում է «05» |
Օրական արտահանվող խումբ |
Այս դաշտը նշելու դեպքում խմբի արտահանման ժամանակ լռությամբ կառաջարկվի արտահանել այն օրական կտրվածքով։ |
Խումբը ավելացնելուց հետո բեռնվում է «OLAP-ի խումբ (օգտագործողի նկարագրված)» տեսակի փաստաթուղթ` խմբի կառուցվածքը մանրամասն նկարագրելու համար։
Փաստաթղթի դաշտերն են`
Դաշտի անվանում |
Նկարագրություն |
---|---|
Հաշվետվության տեսակ |
Խմբի հանգույցը։ Հանգույցները նկարագրվում են «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» Ò «Օգտագործողի հաշվետվություններ» կետից։ Այստեղից հնարավոր է նաև դիտել հանգույցի տակ խմբավորված խմբերը ինչպես նաև նրանց հիման վրա հաշվարկել հաշվետվությունները։ |
Խմբի կոդ |
Արտահանվող OLAP խմբի կոդը։ |
Խմբի անվանում |
Խմբի անվանումը |
Անգլերեն անվանում |
|
Օգտագործողի հաշվետվություն |
Այս դաշտում լրացվում է այն օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվության կոդը, որը հաշվարկվելու է խմբի արտահանման ժամանակ։ |
Աղյուսակի անվանում տվյալների պահոցում |
Այս դաշտում լրացվում է տվյալների հենքում այն աղյուսակի անունը, որտեղ ֆիզիկապես պահվելու են արտահանվող տվյալները։ Այն լրացվում է անգլերեն լեզվով, պետք է սկսվի տառով, չպարունակի հատուկ սիմվոլներ(*,&,#,@,?,! և այլն)։ Աղյուսակները ստեղծվում են հատուկ usr. սխեմայով։ Աղյուսակի լրացված օրինակ` CARDTRANS (տվյալների բազայում usr.CARDTRANS)։ |
Սկզբի և վերջի ամսաթվերի պարամետրերի դաշտերը |
Այս դաշտերում լրացվում են օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվության այն պարամետրերի անվանումները, որոնց միջոցով խմբի արտահանման ժամանակ պետք է փոխանցվեն հաշվետվության հաշվարկի սկզբի և վերջի ամսաթվերը։ Եթե հաշվետվությունը հաշվարկվում է միայն մեկ օրվա համար ապա լրացվում է միայն սկզբի ամսաթիվը։ Եթե արտահանվող հաշվետվությունը չունի ամսաթվերի պարամետր, ապա այս դաշտերը չեն լրացվում։ |
Խմբի կառուցվածքը |
Այս ցուցակը լրացվում է ավտոմատ կերպով` Օգտագործողի հաշվետվությունը ընտրելուց հետո։ Այս ցուցակը համապատասխանում է խմբի աղյուսակի կառուցվածքին տվյալների բազայում։ Խմբագրման ենթակա են` միայն սյուների անվանումները և «Ինդեքս», «Ֆիլտր», «Կրկ.», «Ընդ.» դաշտերը։ «Ֆիլտր», «Կրկ.», «Ընդ.» դաշտերի նկարագրությունը տրված է սույն ձեռնարկի «Հաշվետվությունների արտահանում», արտահանված տվյալների դիտում» մասում։ «Ինդեքս» դաշտի արժեքների հիման վրա աղյուսակի համար տվյալների բազայում ստեղծվելու է ինդեքս` տվյալների որոնումը արագացնելու համար։ Դաշտի արժեքներն են` 1,2,3 և այլն (առաջին, երկրորդ, երրորդ... խմբավորում)։ Սակայն այս արժեքները պետք է նշել միայն 2-3 սյուների համար, ավելի շատ սյուների համար այն նշելը անիմաստ է և նույնիսկ կարող է դանդաղեցնել տվյալների որոնումը։ |
Նշված բոլոր դաշտերը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Կատարել» կոճակը, որից հետո այն կավելանա «Օգտագործողի OLAP խմբերի տեղեկատուի» մեջ։
© 2019 Հայկական Ծրագրեր