Dtb

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ > OLAP Ֆունկցիաներ >

Dtb

Previous pageReturn to chapter overviewNext page

 

OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է պայմանագրի մնացորդը՝ ըստ մարմանը մնացած օրերի քանակի`օգտվելով OLAP-ի պահոց արտահանված համապատասխան SSSVODC? խմբից։
 
Ֆունկցիոնալ նկարագրություն

Dtb(DayCount1, DayCount2, AgrType, [RezOrNo], [FizOrOther] [CodFil], [RemDate], [skv], [Note], [Note2], [Note3], [CalcCurCode], RiskLevel)

 

Պարամետր

Նկարագրություն

DayCount1

(Պարտադիր պարամետր), մարմանը մնացած օրերի քանակի ստորին սահման։

DayCount2

(Պարտադիր պարամետր), մարմանը մնացած օրերի քանակի վերին սահման։

AgrType

(Պարտադիր պարամետր), պայմանագրերի տեսակներ (ենթահամակարգերի կոդեր)։Հնարավոր արժեքներն են՝
   "C1" - տեղաբաշխված վարկեր
   "C2" - տեղաբաշխված ավանդներ
   "C3" - տեղաբաշխված օվերդրաֆտ
   "C6" - ռեպո
   "C9" - փոխատվություն
   "D1" - ներգրավված ավանդներ
   "D2" - ներգրավված վարկեր
   "D3" - ներգրավված օվերդրաֆտ
   "D5" - հակադարձ ռեպո
   "D9" - փոխառություն։
 Եթե պարամետրը նշված է "D" կամ "C", ապա որպես արժեք ընդունվում են բոլոր տեսակի ներգրավված կամ տեղաբաշխված միջոցները։
 Եթե ենթահամակարգի կոդից հետո նշվի "S", ապա հաշվարկը կկատարվի ըստ տրամադրված օրերի քանակի։
 Եթե պարամետրի արժեքի վերջում ավելացվում է "P", ապա հաշվարկվում է տվյալ պայմանագրերի տեսակների գծով միջին տոկոսադրույքը։ Օրինակ`
   "C1P" - տեղաբաշխված վարկերի գծով միջին տոկոսադրույքը
   "D1SP" - ներգրավված ավանդների գծով միջին տոկոսադրույքը` ըստ նշված տրամադրման օրերի քանակի։
 Եթե պարամետրը նշված է "D_P","D_SP"  կամ "D%P", "D_S%P", ապա որպես արժեք ընդունվում է բոլոր տեսակի ներգրավված միջոցների միջին տոկասադրույքը։
 Եթե պարամետրը նշված է "C_P","C_SP" կամ "CS%P", "CS%P"ապա որպես արժեք ընդունվում է բոլոր տեսակի տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքը։
 Եթե պարամետրը նշված է "C_I", "C_SI" կամ  "D_I", "D_SI"ապա որպես արժեք ընդունվում է բոլոր տեսակի տեղաբաշխված միջոցների տոկոսագումարը։

RezOrNo

(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի ռեզիդենտության հատկանիշ։ Հնարավոր արժեքներն են՝
"R" - ռեզիդենտ
"N" - ոչ ռեզիդենտ
"A" - բոլորը
Եթե պարամետրը նշված չէ, ընդունում է "A" արժեք։

FizOrOther

(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի իրավաբանական կարգավիճակ։ Հնարավոր արժեքներն են՝
"F" - ֆիզիկական անձինք
"J" - իրավաբանական անձինք, բացառությամբ բանկերը
"B" - բանկեր
"A" - բոլորը
Հնարավոր է տալ պարամետրի բաղադրյալ արժեք՝
"FJ" - ֆիզիկական և իրավաբանական անձինք
"JB" - բոլոր իրավաբանական անձինք, այդ թվում բանկերը։
Եթե պարամետրը նշված չէ, ընդունում է "A" արժեք։

CodFil

(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։
Պարամետրի օրինակներ՝ "77700","77701"։

RemDate

(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ, որի դրությամբ հաշվարկվում է բանաձևը։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։

skv

(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝
"0" - ամբողջ մնացորդը դրամով։
"1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։

Note

(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում» դաշտի արժեքը։

Note2

(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում2» դաշտի արժեքը։

Note3

(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում3» դաշտի արժեքը։

CalcCurCode

(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ 
Պարամետրի օրինակներ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ  փոխարժեքով։

RiskLevel

(Պարտադիր պարամետր), ռիսկի դասիչ։ Հնարավոր արժեքներն են՝
  "1" - ստանդարտ վարկեր
  "2" - հսկվող վարկեր
  "3" - ոչ ստանդարտ վարկեր
  "4" - կասկածելի վարկեր
  "5" - անհուսալի վարկեր
  "A" - բոլորը

 

Oրինակ`

1.Այս օրինակում հաշվարկվում է ֆիզիկական անձանց տրամադրված այն վարկերի մնացորդը, որոնց մարմանը մնացել է 15-ից 20 օր։
Dtb(15,20,"C1","R","F")

2.Այս օրինակում հաշվարկվում է բանկերից "001" արտարժույթով ներգրավված այն ավանդների մնացորդը, որոնք 50-ից 90 օր ժամկետանց են՝ համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ (դրամական արտահայտությամբ)։
Dtb(-90,-50,"D1",,"B",,,"001")

3.Այս օրինակում հաշվարկվում է ֆիզիկական անձանց տրամադրած այն վարկերի մնացորդը, որոնք տրամադրվել են 15-ից 20 օրով։
Dtb(15,20,"C1S","R","F")

 

Տե'ս նաև Dtb_4