OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Վերադարձնում է նշված արժույթների դիլինգային փոխարժեքը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
DealRate(Cur1, Cur2, PuSa, [SCash], [SDate], [SMaxCreationDate])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
Cur1 |
(Պարտադիր պարամետր) առաջին արժույթի ներքին կոդը։ |
Cur2 |
(Պարտադիր պարամետր) երկրորդ արժույթի ներքին կոդը։ |
PuSa |
(Պարտադիր պարամետր) 1-առք, 2-վաճառք։ |
SCash |
(Ոչ պարտադիր պարամետր) փոխարժեքի տեսակ` 0 - կանխիկ, 1 - անկանխիկ։ Եթե այս պարամետրը նշված չէ, վերադարձվում է կանխիկ փոխարժեքը։ |
SDate |
(Ոչ պարտադիր պարամետր) Դիլինգային փոխարժեքի ստացման ամսաթիվը։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
SMaxCreationDate |
(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրում պետք է նշել այն ամսաթիվը և ժամը, որի դրությամբ գործող փոխարժեքն անհրաժեշտ է ստանալ: Պարամետրը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` "yyyy-mm-dd hh:mm:ss": |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է "001" կոդով արժույթի դիլինգային փոխարժեքը "046" արժույթով` "01/06/13" դրությամբ։
DealRate("001","046",,,"01/06/13")