ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է պայմանագրի հիմնական գումարը և տոկոսների մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված համապատասխան CONTRACTS և CLIENTS խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AgrRem4 (LoanType, TypeAgr, [RezOrNo], [Jurstat], [Date1], [skv], [AcsBranch], [AcsDepart], [ACSType], [CalcCurCode])
Պարամետր
|
Նկարագրություն
|
LoanType
|
(Պարտադիր պարամետր), պայմանագրի հիմնական կամ տոկոսների տեսակներ։
Հիմնական գումարի արժեքներն են՝
"L" - ամբողջ գումար, այդ թվում ժամկետանց (Loans)
"LP" – միայն ժամկետանց գումար (Past-due Loans)
"LWO" - դուրս գրված գումար (Written-off Loans)
"LB" - չաշխատող վարկեր (Bad Loans)
Տոկոսների հնարավոր արժեքներն են՝
"I" – տոկոսներ, այդ թվում ժամկետանց (Interest)
"IP" - ժամկետանց տոկոսներ (Past-due Interest)
"IWO" - դուրս գրված տոկոսներ (Written-off Interest)
"IB" - չաշխատող տոկոսներ (Bad Interest)
|
TypeAgr
|
Պարտադիր պարամետր), պայմանագրերի տեսակներ։Հնարավոր արժեքներն են՝
"C1" - տեղաբաշխված վարկեր
"C2" - տեղաբաշխված ավանդներ
"C3" - տեղաբաշխված օվերդրաֆտ
"D1" - ներգրավված ավանդներ
"D2" - ներգրավված վարկեր
"D3" - ներգրավված օվերդրաֆտ
Եթե պարամետրը նշված է "D", ապա որպես արժեք ընդունվում են բոլոր տեսակի ներգրավված միջոցները, "C" - բոլոր տեսակի տեղաբաշխված միջոցները։
|
RezOrNo
|
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի ռեզիդենտության հատկանիշ։ Հնարավոր արժեքներն են՝
"R" - ռեզիդենտ
"N" - ոչ ռեզիդենտ
"A" - բոլորը
Եթե պարամետրը նշված չէ, ընդունում է "A" արժեք։
|
Jurstat
|
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի իրավաբանական կարգավիճակ։ Հնարավոր արժեքներն են՝
"F" - ֆիզիկական անձինք
"J" - իրավաբանական անձինք, բացառությամբ բանկերը
"B" - բանկեր
"A" - բոլորը
Հնարավոր է տալ պարամետրի բաղադրյալ արժեք՝
"FJ" - ֆիզիկական և իրավաբանական անձինք
"JB" - բոլոր իրավաբանական անձինք, այդ թվում բանկերը։
Եթե պարամետրը նշված չէ, ընդունում է "A" արժեք։
Բացի վերը թվարկվածից, կարելի է օգտագործել հաճախորդի իրավաբանական կարգավիճակների ծառի հանգույցները` ցանկացած մակարդակով։ Այս ծառի հանգույցներն են`
"1" - Իրավաբանական անձ
"11" - Առևտրային կազմակերպություն
"12" - Ոչ առևտրային կազմակերպություն
"2" - Անհատ անձ
"21" - Ֆիզիկական անձ
"22" - Անհատ ձեռներեց
"3" - Պետական մարմին
"31" - Կառավարություն
"32" - Տեղական իշխանություն
"4" - Ոչ իրավաբանական անձ
"41" - Հիմնարկ
|
Date1
|
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։
Կարող են օգտագործվել նաև հետևյալ արժեքները`
CURRENT_DATE
|
օգտագործողի ընթացիկ օրը
|
WEEK_BEGIN
|
ընթացիկ շաբաթվա սկիզբ
|
WEEK_END
|
ընթացիկ շաբաթվա վերջ
|
MONTH_BEGIN
|
ընթացիկ ամսվա սկիզբ
|
MONTH_END
|
ընթացիկ ամսվա վերջ
|
PREVIOUS_MONTH_BEGIN
|
նախորդ ամսվա սկիզբ
|
PREVOUS_MONTH_END
|
նախորդ ամսվա վերջ
|
QUARTE_BEGIN
|
ընթացիկ եռամսյակի սկիզբ
|
QUARTE_END
|
ընթացիկ եռամսյակի վերջ
|
YEAR_BEGIN
|
ընթացիկ տարվա սկիզբ
|
YEAR_END
|
ընթացիկ տարվա վերջ
|
REPORT_BEGIN
|
հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ
|
REPORT_END
|
հաշվետու ժամանակաշրջանի վերջ
|
|
skv
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝
"0" - ամբողջ մնացորդը դրամով։
"1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։
|
AcsBranch
|
(Ոչ պարտադիր պարամետր) պայմանագրի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։
|
AcsDepart
|
(Ոչ պարտադիր պարամետր), պայմանագրի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։
|
ACSType
|
(Ոչ պարտադիր պարամետր), պայմանագրի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։
|
CalcCurCode
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։
Պարամետրի օրինակներ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ փոխարժեքով։
|
Note
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ հաշվարկը կատարվում է Նշում դաշտի արժեքներին համապատասխան պայմանագրերի գծով:
|
Note2
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ հաշվարկը կատարվում է Նշում2 դաշտի արժեքներին համապատասխան պայմանագրերի գծով:
|
Note3
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ հաշվարկը կատարվում է Նշում3 դաշտի արժեքներին համապատասխան պայմանագրերի գծով:
|
Օրինակ` Տե'ս AgrRem