OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է պայմանագրի հիմնական գումարը և տոկոսների մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված համապատասխան SSSVODC? խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AgrRem(LoanType, TypeAgr, RezOrNo, Jurstat, CodFil, repDate, skv, Note, Note2, Note3, calcCurCode)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
LoanType |
(Պարտադիր պարամետր), պայմանագրի հիմնական կամ տոկոսների տեսակներ։ |
TypeAgr |
(Պարտադիր պարամետր), պայմանագրերի տեսակներ։ Հնարավոր արժեքներն են՝ |
RezOrNo |
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի ռեզիդենտության հատկանիշ։ Հնարավոր արժեքներն են՝ |
Jurstat |
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի իրավաբանական կարգավիճակ։ Հնարավոր արժեքներն են՝ |
CodFil |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
repDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է բանաձևը։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ |
Note |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում» դաշտի արժեքը։ |
Note2 |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում2» դաշտի արժեքը։ |
Note3 |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում3» դաշտի արժեքը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
Oրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ժամկետանց տրամադրված վարկերի մնացորդը՝ "15/02/13"-ի դրությամբ։
AgrRem("LP","C1","R","F",,"15/02/13")
2.Այս օրինակում հաշվարկվում է ռեզիդենտ իրավաբանական անձանց, այդ թվում նաև բանկերի "001" արտարժույթով դուրս գրված վարկերի մնացորդը "77701" մասնաճյուղով՝ համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ (դրամական արտահայտությամբ)։
AgrRem("LWO","C1","R","JB","77701",,,,,,"001")
3.Այս օրինակում հաշվարկվում է բոլոր հաճախորդների գծով ներգրավված ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսները՝ "15/02/13"-ի դրությամբ։
AgrRem("I","D1",,,,"15/02/13")