ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Վերադարձնում է ենթահամակարգերի պայմանագրերի գործողությունները դրամով` խմբավորված ըստ գրասենյակների, բաժինների և հասանելիության տիպերի, գործողության տեսակների և արժույթի կոդերի` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված AGROP_STAT խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AgrOPAMD ( sOpType, sOp,Date1, Date2 , [sCur], [sAcsBranch], [sACSDEPART], [sACSType])
Պարամետր |
Նկարագրություն |
sOpType |
(Պարտադիր պարամետր), ենթահամակարգերի պայմանագրերի հաշվառումների կոդերը, որոնց միջոցով սահմանվում է մնացորդը։ Հնարավոր արժեքներն են` “R1”, “R@” և այլն։ Տե’ս "ՀԾ-Բանկ համակարգում օգտագործվող հաշվառումներ" |
sOp |
(Պարտադիր պարամետր), գործողության կոդը։ Հնարավոր արժեքները տե՛ս "Ենթահամակարգերի ֆունկցիաներում կիրառվող գործողությունների տեսակներ" |
Date1 |
(Պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
Date2 |
(Պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
sCur |
(Ոչ պարտադիր պարամետր), պայմանագրի արժույթը։ |
sAcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
sACSDEPART |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։ |
SACSType |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է ենթահամակարգերի «Գումարի տրամադրում» (“DBT”) գործողությունը դրամով 01/06/13-ից մինչ 01/12/13թ.` ըստ «34900» կոդով մասնաճյուղի և «6» կոդով բաժնի համար:
AgrOPAMD("R1","DBT","01/06/13","01/12/13","000","34900","6")