Թիվ 8 հաշվետվությունում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձին սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի փաթեթի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների տեսանկյունից հաշվետվությունում արտացոլվում են միայն հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի մասին տեղեկությունները:
Նույն թողարկման արժեթղթերը կարող են երևալ մի քանի տողով` կախված արժեթղթի կարգավիճակից (Հակադարձ ռեպո, ազատ, գրավադրված):
8-րդ հաշվետվության սյուները լրացվում են հետևյալ տրամաբանությամբ.
Սյան վերնագիր |
Նկարագրություն |
---|---|
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Եթե արժեթուղթը ոչ պետական է, լրացվում է «Պայմանագրերի ամփոփման» «Թողարկում» դաշտի արժեքը, պետական արժեթղթերի դեպքում` «Անվանում» դաշտի արժեքը |
Արժեթղթի դասը |
Պետական արժեթղթերի դեպքում չի լրացվում, ոչ պետականների դեպքում` •Եթե պայմանագրերի ամփոփման մեջ թողարկող-հաճախորդի «Ռեզիդենտություն» սյան արժեքը «1» է, ապա դատարկ •Եթե պայմանագրերի ամփոփման մեջ թողարկող-հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» սյան արժեքը «2» է, ապա ✓եթե արժեթղթի պայմանագրի «Արժ. տեսակ» դաշտի արժեքը «4» է, ապա լրացնում է «ոչ բաժնային» ✓մնացած դեպքերում` «Բաժնային» |
Թողարկողի ֆիրմայի անվանումը, գտնվելու վայրը |
Պետական արժեթղթերի դեպքում չի լրացվում, ոչ պետականների դեպքում` •Եթե պայմանագրերի ամփոփման մեջ թողարկող-հաճախորդի «Ռեզիդենտություն» սյան արժեքը «1» է, ապա դատարկ •Եթե պայմանագրերի ամփոփման մեջ թողարկող-հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» սյան արժեքը «2» է, ապա լրացվում է պայմանագրի «Անվանում» դաշտի արժեքը: |
Արժեթղթի ծավալն անվանական արժեքով |
Պետական արժեթղթերի դեպքում լրացվում է. ✓«Գրավադրված» կարգավիճակ ունեցող արժեթղթերի դեպքում` պայմանագրերի ամփոփման «Գրավադրված մաս» սյան արժեքը: ✓«Ազատ» կարգավիճակ ունեցող արժեթղթերի դեպքում` պայմանագրերի ամփոփման «Անվանական արժեք» սյան արժեքը: ✓«Ռեպո» կարգավիճակի դեպքում` «Հակադարձ ռեպո» սյան արժեքը ✓«Հակադարձ ռեպո» կարգավիճակի դեպքում` ռեպո պայմանագրի «Արժեթղթեր» էջի «Արժեթղթեր» գրիդի «Անվանական արժեք» սյան արժեքը:
Ոչ պետական արժեթղթերի դեպքում պայմանագրերի «Քանակ» և «Միավորի գին» դաշտերը լրացված լինելու դեպքում այս սյունը չի լրացվում, իսկ դաշտերը դատարկ լինելու դեպքում պետական արժեթղթերի նմանությամբ: |
Արժույթի ISO կոդը |
Լրացվում է պայմանագրերի ամփոփման «Արժույթ» սյան արժեքը |
Արժեթղթերի քանակը |
Պետական արժեթղթերի դեպքում չի լրացվում, ոչ պետական արժեթղթերի դեպքում` արժեթղթի պայմանագրի «Քանակ» դաշտի արժեքը, եթե այն լրացված է, և «0» դատարկ արժեքի դեպքում |
Արժեթղթի հաշվեկշռային արժեք |
Կարգավիճակից կախված լրացվում է. ✓«Գրավադրված» կարգավիճակ ունեցող արժեթղթերի դեպքում`պայմանագրերի ամփոփման «Գրավ. մասի գին» սյան արժեքը: ✓«Ազատ» կարգավիճակ ունեցող արժեթղթերի դեպքում` պայմանագրերի ամփոփման «Գումար» սյան արժեքը: ✓«Ռեպո» կարգավիճակի դեպքում` «Հակ. ռեպ. վաճ. մասի գին» սյան արժեքը ✓«Հակադարձ ռեպո» կարգավիճակի դեպքում` Ռեպո պայմանագրերի ամփոփման «Արժեթղթերի գումար» սյան արժեքը: |
Արժեթղթի դասակարգումն ըստ ձեռքբերման նպատակի |
Ոչ պետական արժեթղթերի դեպքում լրացվում է պայմանագրի «Արժեթղթի դաս» դաշտի արժեքը. «7» արժեքի դեպքում լրացվում է «Մինչև մարման ժամկետ պահվող», «A»` «Առևտրային նպատակով պահվող», «B»` «Վաճառքի համար մատչելի»: Պետական արժեթղթերի դեպքում լրացվում է` ելնելով նրանից, թե որ ենթահամակարգից են վերցվում տվյալները. «Արժեթղթեր ՄՄԺՊ» ենթահամակարգի դեպքում` «Մինչև մարման ժամկետ պահվող», «Արժեթղթեր վաճառքի»` «Վաճառքի համար մատչելի», «Արժեթղթեր վերավաճառքի»` «Առևտրային նպատակով պահվող» |
Արժեթղթի կարգավիճակը |
Եթե պայմանագրերի ամփոփման մեջ լրացված են համապատասխանաբար «Գրավադրված» սյունը, լրացվում է «Գրավադրված», «Հակադարձ ռեպո» սյունը` «Ռեպո», վերջիններիս դատարկ լինելու դեպքում` «Ազատ», իսկ տվյալ արժեթուղթը ռեպո համաձայնագրով ձեռք բերված լինելու դեպքում` հակադարձ ռեպո: |