Թիվ 10 հաշվետվությունում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից պահառության վերցված ոչ պետական արժեթղթերի վերաբերյալ տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) վերջի դրությամբ:
ՀԾ-Բանկ համակարգի կողմից հաշվետվությունում լրացվում են ոչ պետական հաճախորդային և ՄՄԺՊ արժեթղթերը: Արժեթղթերը հաշվետվության մեջ լրացվում են, եթե արժեթղթերը ունեն մնացորդ (ունի «Հաճախորդներին վաճառված արժեթղթերի մնացորդի հաշվառում»):
10-րդ հաշվետվության սյուները լրացվում են հետևյալ տրամաբանությամբ.
Սյան վերնագիր |
Նկարագրություն |
---|---|
Արժեթղթի դասը |
Ոչ պետական արժեթղթերի դեպքում արժեթղթի պայմանագրի «Արժ. տեսակ» դաշտի «4» արժեքի դեպքում լրացնում է «ոչ բաժնային», մնացած դեպքերում` «Բաժնային»: ՄՄԺՊ արժեթղթերի դեպքում միշտ լրացվում է «Ոչ բաժնային» արժեքը |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Ոչ պետական արժեթղթերի դեպքում լրացվում է արժեթղթի պայմանագրի «Ընդհանուր» էջի «Թողարկում» դաշտի արժեքը, իսկ ՄՄԺՊ արժեթղթերի դեպքում` պայմանագրերի ամփոփման «Անվանում» դաշտի արժեքը |
Թողարկողի ֆիրմայի անվանումը, գտնվելու վայրը |
Լրացվում է պայմանագրի «Անվանում» դաշտի արժեքը |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պահառության վերցված արժեթղթերի ընդհանուր գումարը |
Լրացվում է «Հաճախորդներին վաճառված արժեթղթերի մնացորդի հաշվառման» տվյալները |
Ընդհանուր գումար, այդ թվում` |
|
Գրավադրված |
Լրացվում է «Հաճախորդների գրավադրված արժեթղթերի մնացորդի հաշվառման» տվյալները |
Կալանված |
Չի լրացվում համակարգի կողմից |
Ոչ ռեզիդենտ հաճախորդներին պատկանող |
Եթե պայմանագրերի ամփոփումում «Ռեզիդենտություն»-ը «2» է, լրացնում է «Ընդհանուր գումար» սյան արժեքը, եթե «1» լրացվում է «0» |