Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ը կնքված գործարքների և արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները:
ՀԾ-Բանկ համակարգում լրացվում են թիվ 6 հաշվետվության 1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ աղյուսակները: Հաշվետվության մեջ արժեթղթերը արտացոլվում են, եթե կատարված է արժեթղթերի առք, վաճառք կամ առուծախ գործողությունները, իսկ ռեպո, հակադարձ ռեպո, ֆյուչերս, ֆորվարդ և սվոփի (փոխարժեքային, արժութային, տոկոսադրույքային) պայմանագրերը` տրամադրում/ներգրավում գործողության կատարված լինելու դեպքում: Ընդ որում` ռեպո համաձայնագրերի դեպքում համաձայնագրի «Արժեթղթեր» Էջում առկա յուրաքանչյուր արժեթուղթ հաշվետվությունում լրացվում է առանձին տողով:
Հաշվետվության լրացման համար օգտագործվում է CBNB06HOUR - «ՀՀ ԿԲ NB06 հաշվետվության ժամը» պարամետրը։ Հաշվետվության մեջ ցույց են տրվում նախորդ օրը տվյալ պարամետրով սահմանված ժամից մինչև տվյալ օրը այդ նույն ժամը կատարված գործարքները: Այս նպատակով անհրաժեշտ է, որ համապատասխան գործարքների համար լրացված լինի «Գործարքի ժամ» դաշտը:
6-րդ հաշվետվության աղյուսակների սյուները լրացվում են հետևյալ տրամաբանությամբ.
Սյան վերնագիր |
Նկարագրություն |
---|---|
Աղյուսակ 1 |
|
Ում հաշվին է գործարքը կնքվել
|
Արժեթղթերի «Արժեթղթի առք» և «Արժեթղթի վաճառք» գործողությունների դեպքում լրացվում է CODBANK-«Բանկի կոդը» պարամետրի արժեքը: Արժեթղթերի «Հաճախորդների արժեթղթերի առուծախ» գործողության դեպքում`գնորդ-հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» դաշտի արժեքը` «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» |
Ում անունից է գործարքը կնքվել |
|
Գործարքի կնքման ժամը |
Սյունը լրացվում է միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվել է կարգավորվող շուկայում (բորսա): Լրացվում է համապատասխան փաստաթղթերի (արժեթղթի և ռեպո/ հակադարձ ռեպո պայմանագրերի, «Արժեթղթի վաճառք» և «Հաճախորդի արժեթղթերի առուծախ» գործողությունների) «Գործարքի ժամ» դաշտի արժեքը. •Արժեթղթի կնքման (արժեթղթի առք) ժամանակ, եթե արժեթղթերի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Գործարքի մյուս կողմ» դաշտում լրացված հաճախորդի գործունեության ոլորտը «2C - Կարգավորվող շուկա» է: •«Արժեթղթի վաճառք» գործողության դեպքում, եթե գործողության փաստաթղթի «Գործարքի մյուս կողմ» դաշտում լրացված հաճախորդի գործունեության ոլորտը «2C - Կարգավորվող շուկա» է: •«Հաճախորդի արժեթղթերի առուծախ» գործողությունների դեպքում, եթե գործողության փաստաթղթի «Գնորդ» դաշտում լրացված հաճախորդի գործունեության ոլորտը «2C - Կարգավորվող շուկա» է: Մնացած դեպքերում սյունը չի լրացվում (00:00:00): |
Գործարքի տեսակ (առք/վաճառք) |
«Արժեթղթի առք» գործողության դեպքում լրացվում է «Առք», իսկ «Արժեթղթի վաճառք» և «Հաճախորդի արժեթղթերի առուծախ» գործողությունների դեպքում` «Վաճառք» արժեքը |
Արժեթղթի դասը |
Համակարգի կողմից չի լրացվում |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Ոչ պետական արժեթղթերի դեպքում լրացվում է արժեթղթի պայմանագրի «Ընդհանուր» էջի «Թողարկում» դաշտի արժեքը, իսկ պետական արժեթղթերի դեպքում` «Անվանում» դաշտի արժեքը |
Թողարկողի ֆիրմայի անվանումը, գտնվելու վայրը |
Ոչ պետական արժեթղթերի դեպքում լրացվում է արժեթղթի պայմանագրի «Անվանում» դաշտի արժեքը: Պետական արժեթղթերի դեպքում համակարգի կողմից չի լրացվում |
Արժեթղթի ծավալն անվանական արժեքով |
Լրացվում է արժեթղթի պայմանագրի «Անվանական արժեք» դաշտի արժեքը |
Միավոր արժեթղթի գինը |
Լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի դեպքում այս սյունակը չի լրացվում: Հաշվարկվում է որպես արժեթղթի պայմանագրի «Վճարված գումար» և «Քանակ» դաշտերի արժեքների հարաբերություն |
Քանակը |
Լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի դեպքում այս սյունակը չի լրացվում: Լրացվում է արժեթղթի պայմանագրի «Քանակ» դաշտի արժեքը |
Ընդհանուր գումարը |
«Արժեթղթի առք» գործողության դեպքում լրացվում է արժեթղթի պայմանագրի «Վճարված գումար» դաշտի արժեքը, «Արժեթղթի վաճառք» գործողության դեպքում` գործողության փաստաթղթի «Վաճառքի գումար» դաշտի արժեքը, «Հաճախորդի արժեթղթերի առուծախ» գործողության դեպքում` գործողության փաստաթղթի «Առք/վաճառքի գումար» դաշտի արժեքը: |
Գործարքի արժույթի ISO կոդը |
Ոչ պետական արժեթղթերի համար լրացվում է արժեթղթի պայմանագրի «Արժույթ» դաշտի ISO կոդը, պետական արժեթղթերի դեպքում` դրամի ISO կոդը |
Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը |
Լրացվում է արժեթղթի պայմանագրի «Գնի որոշման եկամտաբերության տոկոսադրույք» դաշտի արժեքը (տարեկան) |
Գործարքի կնքման վայրը |
•Եթե գործարքը կնքվել է ՀՀ տարածքում գործող կարգավորվող շուկայում` ֆոնդային բորսայում, ապա կլրացվի ՀՀ ԿԲ շնորհած կոդը` 86100: •ՀՀ ԿԲ կամ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսերի` ԿԲ կողմից կազմակերպված աճուրդների ընթացքում կնքված գործարքների դեպքում կլրացվի «այլ շուկա»: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ արժեթղթերի «Գնման պայմաններ» Էջի «Շուկայի տեսակ» դաշտում նշված լինի «Առաջնային շուկա»: •Եթե գործարքը կնքվել է կարգավորվող շուկայից դուրս, ապա կլրացվի «չկարգավորվող շուկա»: |
Գործարքի կնքման ամսաթիվը |
Լրացվում է գործողության փաստաթղթի «Ամսաթիվ» դաշտի արժեքը |
Գործարքի կատարման ամսաթիվը |
Լրացվում է գործողության փաստաթղթի «Ամսաթիվ» դաշտի արժեքը |
Գործարքի մյուս կողմը |
«Արժեթղթի առք» գործողության դեպքում սյունը լրացվում է` ելնելով արժեթղթի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Գործարքի մյուս կողմը» դաշտի, «Արժեթղթի վաճառք» գործողության դեպքում` գործողության փաստաթղթի «Գործարքի մյուս կողմը» դաշտի, «Հաճախորդի արժեթղթերի առուծախ» գործողության դեպքում` գործողության փաստաթղթի «Գնորդ» դաշտի արժեքից: Եթե կողմը բանկ է և այդ հաճախորդի կոդը (գործարքի մյուս կողմի) լրացված է «ՀՀ բանկերի տեղեկատուի» «Հաճախորդի կոդ» դաշտում, լրացվում է ԿԲ կողմից ստացված կոդը, հակառակ դեպքում` գործարքի մյուս կողմ հանդիսացող հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» դաշտի արժեքը` «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»: Գործարքի մյուս կողմը ֆոնդային բորսան լինելու դեպքում «Գործարքի մյուս կողմ» սյունակում կլրացվի «Կազմակերպված շուկա»: Այդ նպատակով անհրաժեշտ է համակարգում որպես հաճախորդ գրանցված ֆոնդային բորսայի գործունեության ոլորտը լրացնել «2C - Կարգավորվող շուկա»: |
Միջնորդը |
Համակարգի կողմից չի լրացվում |
Աղյուսակ 2 |
|
Ում հաշվին է գործարքը կնքվել |
Լրացվում է CODBANK-«Բանկի կոդը» պարամետրի արժեքը: |
Ում անունից է գործարքը կնքվել |
|
Գործարքի նույնականացուցիչ համարը |
Լրացվում է ռեպո/հակադարձ ռեպոյի պայմանագրի «Պայմանագրի N» դաշտի արժեքը |
Գործարքի կնքման ժամը |
Եթե ռեպո/հակադարձ ռեպո պայմանագրի հաճախորդի գործունեության ոլորտը «2C - Կարգավորվող շուկա» է, լրացվում է ռեպո/հակադարձ ռեպոյի պայմանագրի «Գործարքի ժամ» դաշտի արժեքը: Մնացած դեպքերում սյունը չի լրացվում (00:00:00): |
Գործարքի տեսակ (ռեպո/հ. ռեպո) |
Ռեպո համաձայնագրերի դեպքում լրացվում է «Հակադարձ ռեպո», Հակադարձ ռեպո համաձայնագրերի դեպքում` «Ռեպո» արժեքը |
Գործարքի բնույթը |
Լրացվում է. «կրճատված»` մարման ժամկետից շուտ մարված լինելու դեպքում «Նոր կնքված» նոր կնքված պայմանագրերի դեպքում, «Երկարաձգված»` պայմանագրի ժամկետի վերանայման դեպքում |
Արժեթղթի դասը |
Համակարգի կողմից չի լրացվում |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) |
Լրացվում է ռեպո/հակադարձ ռեպոյի պայմանագրի «Արժեթղթեր» էջի «Անվանում» սյան արժեքը |
Թողարկողի ֆիրմայի անվանումը, գտնվելու վայրը |
Ռեպոյի/Հակադարձ ռեպոյի տակ ոչ պետական արժեթուղթ դրված լինելու դեպքում լրացվում է պայմանագրի «Թողարկող» դաշտի արժեքը, պետական արժեթղթի դեպքում համակարգի կողմից չի լրացվում: |
Արժեթղթի ծավալն անվանական արժեքով |
Լրացվում է ռեպո/հակադարձ ռեպոյի պայմանագրի «Արժեթղթեր» էջի «Անվանական արժեք» սյան արժեքը |
Արժեթղթերի քանակը |
Ռեպոյի/Հակադարձ ռեպոյի տակ ոչ պետական արժեթուղթ դրված լինելու դեպքում լրացվում է պայմանագրի «Քանակ» դաշտի արժեքը, պետական արժեթղթի դեպքում չի լրացվում: |
Ընդհանուր գումարը |
Սյան արժեքները կլրացվեն ռեպո/հակադարձ ռեպո պայմանագրի «Գումար» դաշտից արժեթղթերի անվանական արժեքների համամասնությամբ: |
Գործարքի արժույթի ISO կոդը |
Լրացվում է ռեպո/հակադարձ ռեպոյի պայմանագրի «Արժույթ» դաշտի ISO կոդը |
Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը |
Լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրի «Տոկոսներ» էջի «Ռեպոյի տոկոսադրույք» դաշտի արժեքը (տարեկան) |
Ռեպո/հ. ռեպո գործարքի մարման ամսաթիվը |
Լրացվում է ռեպո/հակադարձ ռեպոյի պայմանագրի «Ժամկետներ» էջի «Մարման ժամկետ» դաշտի արժեքը |
Գործարքի կնքման վայրը |
•եթե գործարքը կնքվել է ՀՀ տարածքում գործող կարգավորվող շուկայում (Ռեպո/հակադարձ ռեպո պայմանագրի հաճախորդի գործունեության ոլորտը «2C - Կարգավորվող շուկա» է), ապա կլրացվի ՀՀ ԿԲ շնորհած կոդը` 86100: •ՀՀ ԿԲ կամ ՀՀ Ֆիննախ-ի կողմից թողարկված պարտատոմսերի ԿԲ կողմից կազմակերպված աճուրդների ընթացքում կնքված գործարքների դեպքում լրացնել «այլ շուկա»: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ ռեպո/հակադարձ ռեպո պայմանագրի «Արժեթղթեր» էջում «Արժեթղթի պետականություն» դաշտի արժեքը լինի «1-Պետական» է և «Ընդհանուր» էջի «Հաճախորդ» դաշտում լրացված հաճախորդի «Գործունեության ոլորտ»-ը «11- Կենտրոնական բանկ»: •եթե գործարքը կնքվել է կարգավորվող շուկայից դուրս, ապա նշվում է «չկարգավորվող շուկա»: |
Գործարքի կնքման ամսաթիվը |
Լրացվում է Ռեպո/հակադարձ ռեպո պայմանագրի պայմանագրի «Կնքման ամսաթիվ» դաշտի արժեքը |
Գործարքի կատարման ամսաթիվը |
Լրացվում է Ռեպո/հակադարձ ռեպո պայմանագրի հատկացման (տրամադրման) ամսաթիվը |
Փոփոխված գործարքի ամսաթիվը |
Լրացվում է փոփոխություն կատարելու ամսաթիվը: |
Գործարքի մյուս կողմը |
Եթե ռեպո/ հակադարձ ռեպոյի պայմանագրի հաճախորդը ունի ԿԲ կողմից ստացված կոդ և այդ հաճախորդի կոդը (գործարքի մյուս կողմի) լրացված է «ՀՀ բանկերի տեղեկատուի» «Հաճախորդի կոդ» դաշտում, լրացվում է ԿԲ կողմից ստացված կոդը, հակառակ դեպքում` գործարքի մյուս կողմ հանդիսացող հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» դաշտի արժեքը` «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»: Գործարքի մյուս կողմը ֆոնդային բորսան լինելու դեպքում «Գործարքի մյուս կողմ» սյունակում կլրացվի «Կազմակերպված շուկա»: Այդ նպատակով անհրաժեշտ է համակարգում որպես հաճախորդ գրանցված ֆոնդային բորսայի գործունեության ոլորտը լրացնել «2C - Կարգավորվող շուկա»: |
Միջնորդ |
Համակարգի կողմից չի լրացվում |
Աղյուսակ 4 |
|
Ում հաշվին է գործարքը կնքվել |
Լրացվում է CODBANK-«Բանկի կոդը» պարամետրի արժեքը: |
Ում անունից է գործարքը կնքվել |
|
Գործարքի նույնականացուցիչ համարը |
Լրացվում է Ֆորվարդի պայմանագրի «Պայմանագրի N» դաշտի արժեքը: |
Գործարքի տեսակը (ֆորվարդ առք/ֆորվարդ վաճառք) |
Լրացվում է ելնելով Ֆորվարդի պայմանագրի «Լրացուցիչ էջի» «Առք/Վաճառք» դաշտի արժեքից` «1-Առք»-ի դեպքում` «ֆորվարդ առք», «2-Վաճառք»` «ֆորվարդ վաճառք»: |
Գործարքի բնույթը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ISO կոդը |
Լրացվում է հետևյալ սկզբունքով` 2) եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը ԱՄՆ դոլար է, իսկ մյուսը` հայկական դրամից տարբեր արտարժույթ, ապա ԱՄՆ դոլարն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ, 3) եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը եվրո է, իսկ մյուսը՝ հայկական դրամից և ԱՄՆ դոլարից տարբեր արտարժույթ, ապա եվրոն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ, 4) եթե ֆորվարդով փոխանակվում են հայկական դրամից, ԱՄՆ դոլարից, եվրոյից տարբեր արժույթներ, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արտարժույթը, որի` ֆորվարդ պայմանագրով համաձայնեցված ծավալի հարաբերությունը մյուս արտարժույթի` ֆորվարդով համաձայնեցված ծավալին ստացվում է 1-ից մեծ: |
Միավոր արժույթի փոխարժեքը |
Լրացվում է Ֆորվարդի պայմանագրի «Ֆորվարդ փոխարժեք» դաշտի արժեքը: |
Ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ընդհանուր ծավալը (գումարը) |
Լրացվում է Ֆորվարդի պայմանագրի «Գնվող գումար» կամ «Վաճառվող գումար» դաշտի արժեքը, կախված նրանից, թե որն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ: |
Արժույթի (վճարվելիք կամ ստացվելիք ) ISO կոդը |
Լրացվում է Ֆորվարդի հիմքում ընկած արժույթից տարբերվող արժույթի ISO կոդը: |
Գործարքի կնքման ամսաթիվը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Փոփոխված գործարքի ամսաթիվը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվը |
Լրացվում է Ֆորվարդի պայմանագրի «Մարման ժամկետ» դաշտի արժեքը: |
Գործարքի մյուս կողմը |
Եթե Ֆորվարդի պայմանագրի հաճախորդը ունի ԿԲ կողմից ստացված կոդ և այդ հաճախորդի կոդը (գործարքի մյուս կողմի) լրացված է «ՀՀ բանկերի տեղեկատուի» «Հաճախորդի կոդ» դաշտում, լրացվում է ԿԲ կողմից ստացված կոդը, հակառակ դեպքում` գործարքի մյուս կողմ հանդիսացող հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» դաշտի արժեքը` «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»: Գործարքի մյուս կողմը ֆոնդային բորսան լինելու դեպքում «Գործարքի մյուս կողմ» սյունակում կլրացվի «Կազմակերպված շուկա»: Այդ նպատակով անհրաժեշտ է համակարգում որպես հաճախորդ գրանցված ֆոնդային բորսայի գործունեության ոլորտը լրացնել «2C - Կարգավորվող շուկա»: |
Միջնորդ |
Համակարգի կողմից չի լրացվում |
Աղյուսակ 5 |
|
Ում հաշվին է գործարքը կնքվել |
Լրացվում է CODBANK-«Բանկի կոդը» պարամետրի արժեքը: |
Ում անունից է գործարքը կնքվել |
|
Գործարքի նույնականացուցիչ համարը |
Լրացվում է Ֆյուչերսի պայմանագրի «Պայմանագրի N» դաշտի արժեքը: |
Գործարքի կնքման ժամը |
Լրացվում է Ֆյուչերսի պայմանագրի «Գործարքի ժամ» դաշտի արժեքը: |
Գործարքի տեսակը (ֆորվարդ առք/ֆորվարդ վաճառք) |
Լրացվում է ելնելով Ֆյուչերսի պայմանագրի «Լրացուցիչ էջի» «Առք/Վաճառք» դաշտի արժեքից` «1-Առք»-ի դեպքում` «ֆյուչերս առք», «2-Վաճառք»` «ֆյուչերս վաճառք»: |
Գործարքի բնույթը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Ֆյուչերսների քանակը |
Համակարգի կողմից լրացվում է «1»: |
Ֆյուչերսի հիմքում ընկած արժույթի ISO կոդը |
Լրացվում է 4-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Միավոր արժույթի փոխարժեքը |
Լրացվում է Ֆյուչերսի պայմանագրի «Ֆյուչերս փոխարժեք» դաշտի արժեքը: |
Մեկ ֆյուչերսի հիմքում ընկած արժույթի ընդհանուր ծավալը (գումարը) |
Լրացվում է մեկ Ֆյուչերսի պայմանագրի «Գնվող գումար» կամ «Վաճառվող գումար» դաշտի արժեքը, կախված նրանից, թե որն է համարվում ֆյուչերսի հիմքում ընկած արժույթ: |
Ընդհանուր գումարը |
Նախորդ սյան արժեքները: |
Արժույթի (վճարվելիք կամ ստացվելիք) ISO կոդը |
Լրացվում է Ֆյուչերսի հիմքում ընկած արժույթից տարբերվող արժույթի ISO կոդը: |
Գործարքի կնքման ամսաթիվը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Փոփոխված գործարքի ամսաթիվը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Ֆյուչերսի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվը |
Լրացվում է Ֆյուչերսի պայմանագրի «Մարման ժամկետ» դաշտի արժեքը: |
Միջնորդ |
Համակարգի կողմից չի լրացվում |
Աղյուսակ 13 |
|
Ում հաշվին է գործարքը կնքվել |
Լրացվում է CODBANK-«Բանկի կոդը» պարամետրի արժեքը: |
Ում անունից է գործարքը կնքվել |
|
Գործարքի նույնականացուցիչ համարը |
Լրացվում է Փոխարժեքային սվոփի պայմանագրի «Պայմանագրի N» դաշտի արժեքը: |
Գործարքի բնույթը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Գործարքի տեսակը (ներգրավման սվոփ/ տրամադրման սվոփ) |
Լրացվում է ելնելով Փոխարժեքային սվոփի պայմանագրի «Լրացուցիչ էջի» «Առք/Վաճառք» դաշտի արժեքից` «1-Առք»-ի դեպքում` «տրամադրման սվոփ», «2-Վաճառք»` «ներգրավման սվոփ»: |
Սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը |
Լրացվում է 4-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Սփոթ փոխարժեքը |
Լրացվում է Փոխարժեքային սվոփի պայմանագրի «Սփոթ փոխարժեք» դաշտի արժեքը: |
Ֆորվարդ (գործարքի մարման) փոխարժեքը |
Լրացվում է Փոխարժեքային սվոփի պայմանագրի «Ֆորվարդ փոխարժեք» դաշտի արժեքը: |
Գործարքի արժույթի ISO կոդը |
Լրացվում է Փոխարժեքային սվոփի պայմանագրի հիմքում ընկած արժույթից տարբերվող արժույթի ISO կոդը: |
Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը) |
|
Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
Լրացվում են Փոխարժեքային սվոփի պայմանագրի սփոթ հատվածի «Գնվող գումար» կամ «Վաճառվող գումար» դաշտերի արժեքները, կախված նրանից, թե որն է համարվում սվոփի հիմքում ընկած արժույթ, որը գործարքի արժույթ: |
Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
|
Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների գումարը (ծավալը) |
|
Սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
Լրացվում են Փոխարժեքային սվոփի պայմանագրի ֆորվարդ հատվածի «Գնվող գումար» կամ «Վաճառվող գումար» դաշտի արժեքը, կախված նրանից, թե որն է համարվում սվոփի հիմքում ընկած արժույթ, որը գործարքի արժույթ: |
Գործարքի արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
|
Գործարքի կնքման ամսաթիվը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Փոփոխված գործարքի ամսաթիվը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Սփոթ գործարքի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվը |
Լրացվում է Փոխարժեքային սվոփի պայմանագրի «Ձևակերպման ամսաթիվ» դաշտի արժեքը: |
Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվը |
Լրացվում է Փոխարժեքային սվոփի պայմանագրի «Մարման ժամկետ» դաշտի արժեքը: |
Գործարքի կնքման վայրը |
Լրացվում է 2-րդ աղյուսակի համանուն սյան նմանությամբ: |
Գործարքի մյուս կողմը |
Եթե Փոխարժեքային սվոփի պայմանագրի հաճախորդը ունի ԿԲ կողմից ստացված կոդ և այդ հաճախորդի կոդը (գործարքի մյուս կողմի) լրացված է «ՀՀ բանկերի տեղեկատուի» «Հաճախորդի կոդ» դաշտում, լրացվում է ԿԲ կողմից ստացված կոդը, հակառակ դեպքում` գործարքի մյուս կողմ հանդիսացող հաճախորդի քարտ փաստաթղթի «Ռեզիդենտություն» դաշտի արժեքը` «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»: Գործարքի մյուս կողմը ֆոնդային բորսան լինելու դեպքում «Գործարքի մյուս կողմ» սյունակում կլրացվի «Կազմակերպված շուկա»: Այդ նպատակով անհրաժեշտ է համակարգում որպես հաճախորդ գրանցված ֆոնդային բորսայի գործունեության ոլորտը լրացնել «2C - Կարգավորվող շուկա»: |
Միջնորդ |
Համակարգի կողմից չի լրացվում |
Աղյուսակ 14 |
|
Աղյուսակի սյուները լրացվում են 13-րդ աղյուսակի համանուն սյուների նմանությամբ: Տարբերվող սյուները լրացվում են հետևյալ տարամաբանությամբ. |
|
Ներգրավված արժույթի համար վճարվող տարեկան տոկոսադրույք |
Լրացվում է Արժութային սվոփի պայմանագրի «Տոկոսներ» էջի «Վճարվելիք տոկոսներ» դաշտի արժեքը: |
Տրամադրված արժույթի համար ստացվող տարեկան տոկոսադրույք |
Լրացվում է Արժութային սվոփի պայմանագրի «Տոկոսներ» էջի «Ստացվելիք տոկոսներ» դաշտի արժեքը: |
Աղյուսակ 15 |
|
Աղյուսակի սյուները լրացվում են 13-րդ աղյուսակի համանուն սյուների նմանությամբ: Տարբերվող սյուները լրացվում են հետևյալ տարամաբանությամբ. |
|
Սվոպ գործարքի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (ծավալը) |
Լրացվում է Տոկոսադրույքային սվոփի պայմանագրի «Բազիսային գումար» դաշտի արժեքը: |
Գործարքի արժույթի ISO կոդը |
Լրացվում է Տոկոսադրույքային սվոփի պայմանագրի «Արժույթ» դաշտի արժեքը: |
Վճարվող տոկոսադրույք |
Լրացվում են Տոկոսադրույքային սվոփի պայմանագրի «Տոկոսներ» էջի համապատասխան դաշտերը |
Ստացվող տոկոսադրույք |
|
Վճարվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը |
Համակարգի կողմից չի լրացվում |
Ստացվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը |